ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Մշակութային լուրեր

Համագործակցություն՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Հայաստանի ազգային արխիվի միջև

Ապրիլի 27, 2022
Մշակութային լուրեր

«Հայաստանի ազգային կինոկենտրոն» և «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որով երկարաժամկետ համագործակցություն է սահմանվել Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող ֆիլմերի պահպանման, թվայնացման և հանրահռչակման ուղղությամբ:

Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենի պաշտոնակատար Շուշանիկ Միրզախանյանը և Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Գրիգոր Արշակյանը:

Կառույցների պատասխանատուների նշմամբ՝ սույն հուշագիրը ենթադրում է երկարաժամկետ…

«Բարեկամություն» պետական համույթի համերգը՝ նվիրված Պարի միջազգային օրվան

Ապրիլի 26, 2022
Մշակութային լուրեր

Պարի միջազգային օրվան նվիրված՝ վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը հրավիրում է միասին նշելու Պարի միջազգային օրը։

Տոնական երեկոն տեղի կունենա ապրիլի 28-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Համերգային ծրագրին մասնակցելու են Վանաձորի «Հորովել» երգի-պարի պետական անսամբլը և Երևանի պարարվեստի պետական քոլեջի սաները:

Համույթի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի…

ԿԳՄՍՆ-ում պարգևատրվել են «Ճանաչենք և պահպանենք մեր հուշարձանները» մրցույթի հաղթողները

Ապրիլի 26, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա (ապրիլի 18) շրջանակում կազմակերպված «Ճանաչենք և պահպանենք մեր հուշարձանները» խորագրով մրցույթի հաղթողներին պարգևատրել է շնորհակալագրերով և խրախուսական նվերներով: Միջոցառմանը ներկա էին նաև նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը և Ալֆրեդ Քոչարյանը:

Մրցույթը նախատեսված էր հանրակրթական դպրոցների 5-12-րդ դասարանների աշակերտների, ուսումնարանների ու…

Մեծ նախագիծ` ի նվիրումն Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին

Ապրիլի 22, 2022
Մշակութային լուրեր

Այս տարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ կանցկացվեն մի շարք միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:

Ապրիլի 23-ին՝ գիշերը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Ծիծեռնակաբերդում կհնչի Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ռեքվիեմը», որն ուղիղ միացմամբ կհեռարձակվի Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ: Մոցարտի «Ռեքվիեմը» կհնչի նաև ապրիլի 24-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Բոլոր ժամանակների այս…

Հայաստանը մասնակցում է Վենետիկի ժամանակակից արվեստի 59-րդ միջազգային բիենալեին

Ապրիլի 21, 2022
Մշակութային լուրեր

2022 թվականի ապրիլի 23-ից նոյեմբերի 27-ը Հայաստանը կմասնակցի ժամանակակից արվեստի հեղինակավոր հարթակ հանդիսացող Վենետիկի 59-րդ միջազգային բիենալեին, որն այս տարի կազմակերպվում է «Երազների կաթը» («The Milk of Dreams») խորագրի ներքո:

Վերջինս հղում է Լեոնորա Քարինգթոնի նույնանուն գրքին, որում սյուրռեալիստ արվեստագետը, ըստ բիենալեի համադրող Չեչիլ Ալեմանիի, նկարագրում է «կախարդական աշխարհ, որտեղ…

Շուրջ 200 աշակերտ մասնակցել է «Լոռվա պատմամշակութային ժառանգությունը» դպրոցական օլիմպիադային. արդյունքները գոհացուցիչ են

Ապրիլի 20, 2022
Մշակութային լուրեր

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում Վանաձորում անցկացվել է «Լոռվա պատմամշակութային ժառանգությունը» խորագրով դպրոցական թեմատիկ առաջին օլիմպիադան, որին մասնակցել է մարզի շուրջ չորս տասնյակ դպրոցի 200 աշակերտ։

Օլիմպիադան կազմակերպել էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» և «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ները, գործընկերն էր «ՓԼԱԹ ԷՅ-ԱՅ» ՍՊԸ-ն։

Մրցույթի նպատակն…

ԿԳՄՍՆ ներկայացուցիչները կմասնակցեն Վենետիկի Բիենալե միջազգային ցուցահանդեսին

Ապրիլի 20, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը 2022 թվականի ապրիլի 21-23-ը կմեկնեն Իտալիայի Հանրապետություն (Վենետիկ):

Գործուղման նպատակն է մասնակցել Վենետիկի Բիենալե ժամանակակից արվեստի 59-րդ միջազգային ցուցահանդեսին:

Միջազգային բիենալեն տեղի կունենա 2022 թվականի ապրիլի 23-ից նոյեմբերի 27-ը՝ «The…

Սուրճի մշակույթի հայկական հետագիծը. ցուցահանդես Հովհաննես Թումանյանի թանգարանում

Ապրիլի 19, 2022
Մշակութային լուրեր

Հովհաննես Թումանյանի թանգարանում ապրիլի 20-ից մինչև հունիսի 15-ը տեղի կունենա ցուցահանդես հայերի սրճախմության և սուրճի ավանդույթների մասին՝ ընդգրկելով 18-րդ դարից մինչ 20-րդ դարակես ընկած ժամանակահատվածը: Ներկայացվելու է սուրճի մշակույթի վերաբերյալ 100-ից ավելի ցուցանմուշ:

Առաջին անգամ 32 թանգարան և մասնավոր հավաքածուներ միացել են նախագծին՝ որպես հայաստանյան թանգարանների լայնածավալ համագործակցության դրսևորում: Ցուցահանդեսի…

Առինջի «Խաչքարերի դաշտը» կմաքրվի. կդադարեցվեն ապօրինի գործողությունները

Ապրիլի 19, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի գլխավորությամբ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության ու համապատասխան կառույցների պատասխանատուներն ու մասնագետները Հուշարձանների և տեսարժան վայրերի օրվա միջոցառումների շրջանակում այցելել են ՀՀ Կոտայքի մարզի Առինջ գյուղի վարչական շրջանում գտնվող «Գերեզմանոց» հանրապետական նշանակության հուշարձանի տարածք (Խաչքարերի դաշտ)։

Այցի նպատակն էր տեղում ուսումնասիրել առկա վիճակը…

«Ճանաչենք և պահպանենք մեր հուշարձանները». ամփոփվել են մրցույթի արդյունքները

Ապրիլի 19, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա (ապրիլի 18) կապակցությամբ հանրակրթական դպրոցների 5-12-րդ դասարանների աշակերտների, ուսումնարանների ու քոլեջների սովորողների համար հայտարարել էր մրցույթ՝ «Ճանաչենք և պահպանենք մեր հուշարձանները» խորագրով:

Մրցույթի նպատակն էր նպաստել մշակութային ժառանգության մասին իրազեկվածության, հուշարձանների պահպանման, խնամքի հասարակական գիտակցության, դրանց նկատմամբ բարձր պատասխանատվության բարձրացմանը:

Ապրիլի…