Մեկնարկում են 2022 թ․ պետական բյուջեով նախատեսված պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման աշխատանքները։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության ՊՄՀՊ վարչության աշխատակիցները հերթական աշխատանքային այցն են կատարել Տավուշի և Լոռու մարզերի մի շարք հուշարձաններ՝ վերականգնման աշխատանքների մեկնարկից առաջ աշխատանքային խնդիրները տեղում քննարկելու նպատակով։
Այցին ներկա էին նաև վերականգնման, տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները, Հովհաննես…
2022 թվականին Թանգարանների միջազգային օրն անցկացվում է «Թանգարանների ուժը» խորագրի ներքո: Տոնական միջոցառումները մեկնարկում են Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ին, և կշարունակվեն մայիսի 21-ին՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմամբ, որին միացել են Հայաստանի և Արցախի 125 թանգարաններ:
Սերգեյ Փարաջանովի թանգարանում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված Թանգարանների միջազգային օրվան և «Թանգարանների…
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մայիսի 19-ին՝ ժամը 19:00-ին, մեկնարկում է Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 90-ամյակին նվիրված հոբելյանական փառատոնը:
Փառատոնի շրջանակում ելույթ կունենան Հայաստանի առաջատար երաժշտական կոլեկտիվները, այդ թվում՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ, Հայաստանի պետական սիմֆոնիկ, Հայաստանի պետական կամերային նվագախմբերը, ինչպես նաև անվանի մենակատարներ: Կհնչեն ինչպես արդեն դասական դարձած, այնպես էլ ժամանակակից…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը և Ալֆրեդ Քոչարյանն ընդունել են ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին:
Հանդիպմանը քննարկվել են մշակույթի ոլորտում երկու երկրների միջև հարաբերությունների առավել ամրապնդման, ինչպես նաև հայ-ֆրանսիական համագործակցության օրակարգի ընդլայնման ու հարստացման հարցերը:
Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նշել է,…
Ե․ Չարենցի ծննդյան 125-ամյակի միջոցառումների շրջանակում Գրականության և արվեստի թանգարանը Չարենցի տուն-թանգարանի հետ իրականացնում է «Չարենց․ 2 հասցե» կրթական ծրագիրը։
Կրթական ծրագրի նպատակը «Եղիշե Չարենց» պոետին և մարդուն բացահայտելն է, մասնակիցների համար հետաքրքիր կրթամշակութային բովանդակության ստեղծումն ու տարածումը։ Այն հատկապես դպրոցականներին և ուսանողներին ավելի կմոտեցնի թանգարաններին և առհասարակ հայ գրականությանը, մշակույթին։
Ծրագիրը…
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շարունակում է «Հողի գաղտնիքը» խորագրի ներքո պատմության և մշակույթի հուշարձանների հնագիտական ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված գտածոների ցուցադրությունների շարքը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի և Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի համագործակցությամբ 2022 թ․ մայիսի 21-ին՝ ժամը 18:00-ին, «Էրեբունի» արգելոց-թանգարանում կբացվի «Հողի գաղտնիքը. Կարմիր բլուր» խորագրով ցուցահանդեսը։
Ցուցահանդեսի շրջանակում առաջին անգամ ներկայացվելու…
Սիրելի´ թանգարանագետներ, թանգարանային գործի նվիրյալ աշխատակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ:
Թանգարանները կարևորագույն հաստատություններ են, որոնց առաքելությունը միտված է ազգային և համամարդկային մշակույթի պահպանմանն ու տարածմանը:
1977 թվականից Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) առաջարկով միջազգային հանրությունը մայիսի 18-ը նշում է որպես Թանգարանների միջազգային օր՝ նպատակ ունենալով համախմբելու թանգարաններին հասարակության և…
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեկնարկել է «Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» հանրապետական ծրագիրը, որն իրականացնում է «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը»: Ծրագիրը միտված է երեխաների մասնագիտական կողմնորոշմանը, հոգևոր զարգացմանը, արվեստի ճյուղերի ճանաչմանը և հայ արվեստագետների հանրային ճանաչելիության բարձրացմանը:
Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցում այսօր տեղի է ունեցել ծրագրին…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրավիրում է բոլորին՝ մայիսի 18-ին տոնելու Թանգարանների միջազգային օրը և մասնակցելու «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը, որն այս տարի կանցկացվի մայիսի 21-ին:
Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977 թվականից՝ Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) որոշմամբ: Տոնի նպատակն է համախմբել թանգարաններին հասարակության և մարդկության առջև ծառացած…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական կամերային նվագախումբը մայիսի 17-20-ը Մոսկվայում կմասնակցի Կամերային նվագախմբերի միջազգային փառատոնին։
Մայիսի 19-ին «Մոսկվայի մենակատարներ» կամերային անսամբլը կնշի հիմնադրման 30-ամյակը: Անսամբլի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Յուրի Բաշմետ:
Հոբելյանի նշման առիթով 2022 թվականի ընթացքում կանցկացվի Կամերային նվագախմբերի փառատոն, որին կմասնակցեն առաջատար 5 կամերային…
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ