ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Մշակութային լուրեր

Գրական-երաժշտական երեկո՝ նվիրված Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին

Մարտի 31, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համագործակցությամբ ս.թ. ապրիլի 4-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Եղիշե Չարենցի 125-ամյակին նվիրված հոբելյանական երեկո:

Չարենցյան աշխարհ տանող գրական-երաժշտական երեկոյի ընթացքում անվանի և սիրված դերասանների ընթերցմամբ կհնչեն Չարենցի հայտնի ու անհայտ ստեղծագործությունները: Դրանք կբացահայտեն Չարենցին իր բոլոր դրսևորումներով՝ Կարսի հանդեպ ունեցած նրա ցավը, Նաիրիի…

Մեկնարկում է «Կինոդպրոց՝ առանց սահմանների» կրթական ծրագիրը

Մարտի 31, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Ֆիլմ ինդասթրի դևելոփմենթ» ընկերությունը «ՀՀ ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան հերոսների վերականգնողական քաղաք» ՀԿ-ի հետ 2022 թ. ապրիլի 15-ից իրականացնելու է «Կինոդպրոց՝ առանց սահմանների» կրթական ծրագիրը:

Ծրագրի նպատակն է նպաստել երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը, լրացուցիչ և շարունակական կրթությանը կինոարտադրության ոլորտում: Ծրագրին մասնակցությունն անվճար է:

«ArtCollage» կայքը՝ մշակութային հարթակ

Մարտի 30, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Ոչ պետական մամուլի հրատարակում» ամենամյա ծրագրի շրջանակում գործում է «art-collage.com» էլեկտրոնային պարբերականը:

«art-collage.com»-ը մշակութային, տեղեկատվական-վերլուծական պարբերական է, որը ստեղծվել է 2019 թվականին: 2020 թ.-ից սկսած կայքը գործում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

Էլեկտրոնային պարբերականի առաջնահերթությունն է ազգային-ավանդական-քաղաքակրթական արժեքների, ինչպես նաև ժամանակակից հայ մշակույթի, արվեստի լուսաբանումը:

«art-collage.com»-ը քննարկման…

Հոբելյանական համերգ՝ նվիրված Ռաիսա Մկրտչյանի 80-ամյակին

Մարտի 29, 2022
Մշակութային լուրեր

«Արամ Խաչատրյան» համերգասրահում մարտի 29-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա հոբելյանական համերգ՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանի 80-ամյակին:

Միջոցառումն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանի հանրային ռադիոյի և Հանրային հեռուստաընկերության աջակցությամբ:

Հոբելյանական երեկոյի ընթացքում հանդես կգան երգչուհու ընկերներն ու աշակերտները՝ կատարողական արվեստի ավագ և երիտասարդ սերունդների վարպետներ և կոլեկտիվներ՝ Ռուբեն Մաթևոսյանը,…

Կայացել է «Արտավազդ» թատերական 21-րդ մրցանակաբաշխությունը. հայտնի են մրցանակակիրները

Մարտի 28, 2022
Մշակութային լուրեր

Մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, Ա. Սպենդիարյանի անվան օպերային և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը:

Այս տարի մրցանակաբաշխությունը նվիրված էր Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 100-ամյակին:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Հիշեցնենք, որ տոնական…

Գիտաժողով՝ նվիրված Դերենիկ Դեմիրճյանի ծննդյան 145-ամյակին

Մարտի 25, 2022
Մշակութային լուրեր

Այսօր Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը անցկացրել է գիտաժողով` նվիրված գրողի ծննդյան 145-ամյակին։ Գիտական զեկուցումներով հանդես են եկել հանրապետության անվանի մտավորականներն ու մշակույթի գործիչները՝ ներկայացնելով գրողի բեղմնավոր վաստակը գրականության, արվեստի, հասարակական-քաղաքական ոլորտներում:

Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի տնօրեն Կարինե Ռաֆայելյանը ողջունել է գիտաժողովի մասնակիցներին և նշել, որ…

«Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունն այս տարի նվիրված է Գ. Սունդուկյանի անվան թատրոնի 100-ամյակին

Մարտի 25, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի hանրային հեռուստաընկերության աջակցությամբԵրևանի քաղաքապետարանի հովանավորությամբ Հայաստանի թատերական գործիչների միությունը մարտի 27-ին՝ ժամը 19:00-ին, ԱՍպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կանցկացնի «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը` նվիրված Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 100-ամյակին:

«Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխության շրջանակում մրցանակներ կհանձնվեն 17 անվանակարգերում (այս տարի ավելացել է ևս երկու անվանակարգ՝ «Լավագույն…

Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվել է նոր տարրերով

Մարտի 25, 2022
Մշակութային լուրեր

2022 թ. մարտի 24-ին ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 11-ի N 310-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Որոշման նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների առկա ցանկի փոփոխությունն ու լրացումն է, որի անհրաժեշտությունը պայմանավորված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝…

«Կոմիտասի անվան ազգային քառյակ» ՊՈԱԿ-ը կընդգրկվի ‹‹Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կազմում

Մարտի 24, 2022
Մշակութային լուրեր

Մարտի 24-ին ՀՀ կառավարության նիստում «Կոմիտասի անվան ազգային քառյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 17-ի N 419 որոշման մեջ կատարվել է փոփոխություն:

Վերոնշյալ որոշման մեջ փոփոխության կատարումը հիմնավորվում է նրանով, որ ընդգրկվելով ‹‹Կամերային երաժշտության ազգային կենտրոն»…

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյան. «Մշակութային կրթությունը մեզ համար ունի նաև անվտանգության բաղադրիչ»

Մարտի 23, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի ակադեմիա:

Շրջայցին մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Արա Խզմալյանն ու Կարեն Թռչունյանը:

Նախարարը շրջել է բուհի ուսումնական լաբորատորիաներում, ծանոթացել կրթական գործընթացին: Այնուհետև Վահրամ Դումանյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանի գեղարվեստի ակադեմիայի Հոգաբարձուների խորհրդի, պրոֆեսորադասախոսական անձնակազմի, վարչական ղեկավարության…

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)