ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Մշակութային լուրեր

«Կոշկավոր կատուն». մյուզիքլ՝ Հ. Պարոնյանի անվան թատրոնի բեմում

Մարտի 23, 2022
Մշակութային լուրեր

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմ կբարձրանա «Կոշկավոր կատուն» ներկայացումը (մյուզիքլ մեկ գործողությամբ):

Ներկայացման առաջնախաղերը կկայանան մարտի 24-ին և 25-ին` ժամը 19:00-ին:

Բեմադրիչ` Սամսոն Մովսեսյան: Լիբրետոյի և երաժշտության հեղինակ՝ կոմպոզիտոր Վահե Հայրապետյան:

Ներկայացմանը մասնակցում են թատրոնի երգչախումբը (ղեկավար՝ Շուշան Հովհաննիսյան) և բալետային խումբը․ ներգրավված են ավելի քան հիսուն…

Մայիսի 10-13-ը Երևանում կանցկացվի Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական ամենամյա 9-րդ մրցույթը

Մարտի 22, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսի 10-ից 13-ը Երևանում կանցկացվի մեծանուն կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանի անունը կրող պատանի կոմպոզիտորների հանրապետական ամենամյա 9-րդ մրցույթը:

Նախագիծն իրականացվում է Հայաստանի կոմպոզիտորների միության աջակցության մշակութային հիմնադրամի և Երևանի պետական կոնսերվատորիայի գործընկերությամբ:

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Միրզոյանական մրցույթին…

«Արար»-ցիների տեսաֆիլմերը միջազգային մրցույթում արժանացել են 1-ին և 2-րդ մրցանակներին

Մարտի 21, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող «Արար. ազգային մշակույթի պահպանումը, տարածումը, զարգացումն ու հանրահռչակումը` ՀՀ մարզերում» ծրագրի սաները «Մոտիվացիա-Եվրասիա» սոցիալական ֆիլմերի և սոցիալական գովազդի միջազգային երիտասարդական մրցույթում արժանացել են 1-ին և 2-րդ մրցանակներին:

«Ժառանգություն» սոցիալ-մշակութային միավորումը Բելառուսի Հանրապետության Մոգիլև քաղաքում կազմակերպել էր «Մոտիվացիա-Եվրասիա» սոցիալական ֆիլմերի և սոցիալական գովազդի միջազգային երիտասարդական մրցույթը: Միջոցառումն ընդգրկված է 2021-2022 թթ. ԱՊՀ անդամ երկրների երիտասարդական…

Կմեկնարկի Հայ կոմպոզիտորական արվեստի 13-րդ փառատոնը

Մարտի 21, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մարտի 23-30-ը կանցկացնի Հայ կոմպոզիտորական արվեստի 13-րդ փառատոնը։ 2022 թվականից փառատոնն իրականացվում է Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ։

Հայ կոմպոզիտորական արվեստի 13-րդ փառատոնը հայկական մշակութային կյանքի կարևոր իրադարձություններից է և 2010 թվականից ի վեր, հավատարիմ իր առաքելությանը, պահպանում, հանրայնացնում է հայ դասական…

«Հայագիտությունը՝ լեզուների և մշակույթների համատեքստում» խորագրով գիտաժողով՝ ՄՊԼՀ-ում

Մարտի 21, 2022
Մշակութային լուրեր

Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանում տեղի է ունեցել «Հայագիտությունը՝ լեզուների և մշակույթների համատեքստում» խորագրով գիտաժողովը, որը նվիրված էր բուհի՝ ԱՊՀ մասնակից-պետությունների լեզուների և մշակույթների բազային կազմակերպության «Հայերենի և հայ մշակույթի կենտրոնի» հիմնադրման 20-ամյակին:

Հիբրիդ ձևաչափով կայացած հայագիտական գիտաժողովն առաջին անգամ էր անցկացվում Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանում: Միջազգային կազմկոմիտեի կազմում էին ՀՀ…

Մարտի 21-ը Պոեզիայի համաշխարհային օրն է

Մարտի 21, 2022
Մշակութային լուրեր

Առաջին անգամ Պոեզիայի համաշխարհային օրը նշվել է 1999 թվականին Փարիզում, որտեղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր գրասենյակն է:

Աշխարհով մեկ տարածվելով՝ Պոեզիայի համաշխարհային օրը Հայաստանում առաջին անգամ նշվել է 2010 թվականին:

Հայ ժամանակակից պոեզիան ժամանակն ու իրականությունը հստակորեն պատկերող երևույթ է, որը լավագույնս ցույց է տալիս մարդու հարաբերությունն արտաքին աշխարհի հետ:

Այսօրվա բանաստեղծը հասարակական…

Ռուսական արվեստի թանգարանում կցուցադրվեն հայ և ռուս վարպետների պատրաստած ինքնաեռները

Մարտի 21, 2022
Մշակութային լուրեր

Առաջին անգամ Երևանում` Ռուսական արվեստի թանգարանում, մարտի 23-ից հունիսի 15-ը կանցկացվի «Սամովար (‹‹Ինքնաեռ››)» խորագիրը կրող ցուցահանդեսը:

Յուրահատուկ այս ցուցադրության շրջանակում կներկայացվեն Հայաստանի տարբեր թանգարաններից և մասնավոր հավաքածուներից 19-րդ և 20-րդ դարի ինքնաեռներ, որոնք մշակութային, պատմական, ինչպես նաև գեղարվեստական արժեք ունեն։

Թանգարանի այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու ինքնաեռի պատմությանը, ձևերին, դրանց հետ…

Խաչիկ Հարությունյան. «Մեկ անգամ ևս ընդգծվել են շուրջ 3000-ամյա մեր մայրաքաղաքի պատմության շարունակականությունն ու անխաթար ընթացքը»

Մարտի 18, 2022
Մշակութային լուրեր

Մարտի 16-17-ն անցկացվել է «Երևանի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով երկօրյա աշխատաժողովը, որը կազմակերպել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Երկօրյա աշխատանքներն անցկացվել են «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի նիստերի դահլիճում և «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ում:

Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության…

Համերգ՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան

Մարտի 17, 2022
Մշակութային լուրեր

Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում մարտի 18-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հրավերով Հայաստանում առաջին անգամ հանդես կգա ֆրանսիացի անվանի թավջութակահար Մարկ Քոփեյը:

Թավջութակահարը կներկայացնի իր գործիքի համար գրված ամենագեղեցիկ ստեղծագործություններից մեկը՝ Էլգարի Թավջութակի կոնցերտը, կհնչեն նաև ֆրանսիացի կոմպոզիտոր Պոլ Դյուկայի «Հրաշագործի աշակերտը» սիմֆոնիկ սկերցն ու…

«Քոչար-Թութունջյան, Թութունջյան-Քոչար» խորագրով ցուցահանդես

Մարտի 17, 2022
Մշակութային լուրեր

Երվանդ Քոչարի թանգարանը և «Շեդևր» պատկերասրահը համատեղ կազմակերպում են «Քոչար-Թութունջյան, Թութունջյան-Քոչար» խորագրով ցուցահանդեսը։ Բացումը տեղի կունենա Երվանդ Քոչարի թանգարանում մարտի 18-ին՝ ժամը 19:00-ին:

Ցուցահանդեսն իրականացվում է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի ծրագրի շրջանակում և նվիրված է հայ արվեստի երկու շատ արդիական և նորարար արվեստագետներին՝ Երվանդ Քոչարին և Լեոն Թութունջյանին, որոնց ստեղծագործական ժառանգությունը պատկանում…

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)