Մարտի 10-28-ը Արաբական Միացյալ էմիրություններում կանցկացվի «Շարժայի ժառանգության օրեր» ամենամյա փառատոնը, որին Հայաստանը պատվավոր հյուրի կարգավիճակով կմասնակցի առանձին տաղավարով։
«Շարժայի ժառանգության օրեր» 19-րդ թողարկման միջոցառմանը մասնակցելու, կազմակերպական աշխատանքներ իրականացնելու և միջոցառման փակման արարողությունը համակարգելու նպատակով Արաբական Միացյալ Էմիրություններ (Շարժա) կգործուղվեն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին։
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը, մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, փոխդեսպան Աննառոզա Կոլանջելոն և դեսպանության աշխատակից…
Տարին չարենցյան է. լրանում է հայ մեծանուն գրողի ծննդյան 125-ամյակը:
Այս կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու Ե. Չարենցի տուն-թանգարանը հայտարարում են մրցույթ 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների համար:
Մրցույթի նպատակն է հայ մեծանուն գրող Եղիշե Չարենցի գրական ժառանգության հանրահռչակումը, դպրոցահասակների շրջանում չարենցյան ոգին ճանաչելի դարձնելն…
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ 2022 թվականի մշակութային ծրագրերի շրջանակում իրականացվում է «Արվեստի կառավարում» ծրագիրը, որը նախատեսված է ստեղծագործական բուհերի «Արվեստի կառավարում» մասնագիտությամբ սովորող ուսանողների համար՝ նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ներում փորձառություն ձեռք բերելու նպատակով:
Մարտի 4-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում մեկնարկել է «Արվեստի կառավարում» ծրագիրը: Մասնագետները մասնակից ուսանողներին, բուհերի ղեկավար կազմի ներկայացուցիչներին, նախարարության…
Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները համակարգող աշխատանքային խումբն անցկացրել է հերթական նիստը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի ղեկավարությամբ: Նիստին ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:
Հանդիպմանը քննարկվել են Ե. Չարենցի 125-ամյակի շրջանակում իրականացվելիք ծրագրերը, հոբելյանական ցուցապաստառի հնարավոր տարբերակները:
Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ողջունել է ներկաներին՝ ընդգծելով.…
«Բանաստեղծութիւններ եւ պոեմներ» երկերի ժողովածուի հրատարակմամբ Գրականության և արվեստի թանգարանը մեկնարկում է արձակագիր, պատմաբան, հրապարակախոս Սմբատ Բյուրատի 160-ամյակի միջոցառումները։
Գրքում ամփոփված են հեղինակի անտիպ եւ մամուլից հավաքված չափածո ստեղծագործությունները, որոնց մի մասը պահվում է ԳԱԹ Սմբատ Բյուրատի ֆոնդում։
Հոբելյանական միջոցառումը կսկսվի «Սմբատ Բյուրատ-160» տեսաֆիլմի ցուցադրությամբ, այնուհետև Սմբատ Բյուրատի կենսագրությունը, գրական…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին:
Հանդիպմանը ներկա էին նաև ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, դեսպանության` մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն և մշակութային համագործակցության հարցերով կցորդ Սիրիել…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Գիրք նվիրելու օրվա առթիվ կազմակերպված մրցույթի «օրվա հաղթողներին» (10 աշակերտ) և նրանց հանձնել շնորհակալագրեր ու խրախուսական նվերներ: Միջոցառմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
Մրցույթը փետրվարի 10-19-ը կազմակերպվել էր 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների համար: Նախարարության…
(Մաս 3)
Միջազգային համագործակցություն և թանգարանի 2022 թվականի կարևոր ծրագրերը
Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյաի տեղեկացմամբ՝ միջազգային համագործակցության շրջանակում 2022 թվականի մարտի 22-ին թանգարանը Ֆրանսիայի Մոն դե Մարսան քաղաքում կբացի ժամանակավոր ցուցահանդես, որը կգործի մինչև հունիսի 19-ը:
«Ցուցադրությունը կիրականացվի Մոն դե Մարսանում անցկացվող «Երազ» փառատոնի շրջանակում: Կցուցադրվեն Փարաջանովի…
(Մաս 2)
Սերգեյ Փարաջանովի թանգարանի կրթական ծրագրերը
Թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանի դիտարկմամբ՝ սովորելը չի սահմանափակվում միայն դպրոցի դասասենյակով: Թանգարանները կարևոր կրթական միջավայր են և առաջարկում են ուսուցման զգալի ներուժ:
«Թանգարաններում ցուցադրված հավաքածուները հասարակությանը, մասնավորապես՝ աշակերտներին և ուսանողներին շոշափելի կապ են տալիս ժամանակի, վայրերի, իրադարձությունների կամ մարդկանց հետ և թույլ…
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ