ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Մշակութային լուրեր

«Հողի գաղտնիքը. Շահումյանի նորահայտ դամբարանը›› խորագրով ցուցադրությունը կշարունակվի մինչև հունվարի 15-ը

Դեկտեմբերի 27, 2021
Մշակութային լուրեր

2021 թվականի նոյեմբերի 30-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում բացվել է ՀՀ Արմավիրի մարզի Շահումյան համայնքի նորահայտ դամբարանից պեղված, կուր-արաքսյան ժամանակաշրջանին վերաբերող և բովանդակությամբ նախադեպը չունեցող գտածոների ժամանակավոր ցուցադրությունը, որի վերջնաժամկետը 2021 թ. դեկտեմբերի 30-ից երկարաձգվել է մինչև 2022 թվականի հունվարի 15-ը:

Շտապե՛ք ձեր երեխաների հետ տեսնել այն և…

«Մեկնարկ» ծրագրի անդամները հանդես կգան տարեվերջյան գալա համերգով

Դեկտեմբերի 24, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Հարմոնիում» երաժշտական զարգացման կենտրոնը կիրականացնի «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամների և «Վարպետության դաս, մեկնարկ» ծրագրի մասնակիցների գալա համերգները: Միջոցառումները տեղի կունենան դեկտեմբերի 24-ին և 25-ին՝ ժամը 19:00-ին, Կամերային երաժշտության տանը:

Համերգների ընթացքում կհնչեն հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Նախատեսվող գալա համերգները կատարված աշխատանքների ինքնատիպ ստուգատես…

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը տարեդարձի առթիվ շնորհավորել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանին

Դեկտեմբերի 24, 2021
Մշակութային լուրեր

Դեկտեմբերի 23-ին լրացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայաստանի Ազգային հերոս, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 93-ամյակը:

Տարեդարձի առթիվ մաեստրոյին շնորհավորել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ մաղթելով քաջառողջություն, արևշատություն, ստեղծագործական անսպառ եռանդ և ամենայն բարիք:

Անգնահատելի է Հովհաննես Չեքիջյանի…

«Ֆրանքենսթայն»-ը հայ ընթերցողին արդեն հասանելի է հայերենով

Դեկտեմբերի 24, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» դրամաշնորհային ծրագրի շրջանակում Արթուր Մեսրոպյանի (անգլերենից) թարգմանությամբ 2021 թվականին «Զանգակ» հրատարակչությունը հրատարակել է Մերի Շելիի «Ֆրանքենսթայն» վեպը։ Այն հայերեն թարգմանվել է առաջին անգամ:

Վեպն առաջին անգամ հրատարակվել է 1818 թվականին, իսկ 1831 թվականին վերահրատարակվել է խմբագրված…

Ավարտվել է Վենետիկի բիենալեին մասնակցելու նպատակով հայկական տաղավարի համադրողի և արվեստագետ(ներ)ի ընտրության մրցույթի հայտագրումը

Դեկտեմբերի 23, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ավարտել է 2022 թ. Վենետիկում կայանալիք Վենետիկի` ժամանակակից արվեստի 59-րդ միջազգային բիենալեին մասնակցելու նպատակով հայկական տաղավարի համադրողի և արվեստագետ(ներ)ի ընտրության մրցույթի հայտագրումը:

Մրցույթը կկայանա 2021 թ. դեկտեմբերի 27-ին՝ ժամը 15:30, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում:

Վենետիկի` ժամանակակից արվեստի 59-րդ միջազգային բիենալեն…

«Հողի գաղտնիքը» խորագրով ցուցադրությունների շարքը 2022 թ-ին լինելու է շարունակական

Դեկտեմբերի 23, 2021
Մշակութային լուրեր

Դեկտեմբերի 22-ին կայացած մամուլի ասուլիսում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նշել է, որ հատուկ ուշադրություն է դարձվելու հնագույն և միջնադարյան ամրոցների պահպանությանն ու վերականգնմանը՝ որպես հայկական պետականության սիմվոլների:

Ոչ նյութական և նյութական ժառանգություն

Փոխնախարարը ընդգծել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության` անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության…

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ամփոփել է ժամանակակից արվեստի ոլորտում իրականացված ծրագրերը

Դեկտեմբերի 23, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը տարեվերջյան ասուլիսի ընթացքում անդրադարձել է նաև երաժշտարվեստի ոլորտին, կրթամշակութային, հոբելյանական, ներառական ծրագրերին, որոնք իրականացվել են նախարարության աջակցությամբ:

«Երաժշտարվեստի ոլորտում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, որոնցից ուզում եմ առանձնացնել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ «Բեթհովենի սիմֆոնիաների» ձայնագրությունը, որն արվել է ամենադժվար օրերին, և, կարծեք, դա մեզ…

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն անդրադարձել է թատրոնի ոլորտում իրականացված ծրագրերին

Դեկտեմբերի 22, 2021
Մշակութային լուրեր

Միջազգային թատերական փառատոներ, հյուրախաղեր

«Միջազգային թատերական համագործակցության, տարբեր փառատոներում, հյուրախաղային գործունեության ասպարեզում ակնհայտ ակտիվություն են ցուցաբերել Սոս Սարգսյանի անվան «Համազգային», Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական, Երևանի մնջախաղի պետական թատրոնները»,- նշել է Արա…

Արա Խզմալյան. «Կապիտալ հատկացումները 2019-2020-2021 թթ. աննախադեպ ծավալների են հասել»

Դեկտեմբերի 22, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ամփոփել է մշակութային տարին՝ ներկայացնելով 2021 թվականին մշակույթի ոլորտում իրականացված ծրագրերն ու աշխատանքները:

Մշակույթի ոլորտի 2022 թվականի հատկացումները

Արա Խզմալյանն իր խոսքը սկսել է երկու կարևոր նորություններով. առաջին՝ 2022 թվականին մշակույթի ոլորտին տրամադրված հատկացումները կազմում են 1 մլրդ 589 մլն…

Գրական տարվա ամփոփում. տեղի կունենա «Գրանիշ-2021» մրցանակաբաշխությունը

Դեկտեմբերի 22, 2021
Մշակութային լուրեր

«Գրանիշը» տարին կամփոփի գրական պարբերականի ամենամյա մրցանակաբաշխությամբ՝ «Արձակ», «Պոեզիա», «Գրականագիտություն», «Թարգմանություն» անվանակարգերում:

Լավագույնները կորոշվեն՝ համաձայն «granish.org» էլեկտրոնային պարբերականում 2021 թվականի հրապարակումների: Հաղթողներին ընտրելու է «Գրանիշ»-ի խմբագրական խորհուրդը: Միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին՝ ժամը 16։00-ին, «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում:

Ընթերցողները ևս իրենց մասնաբաժինը կունենան մրցանակաբաշխությունում. նույն անվանակարգերում հրապարակվելու են նաև ամենաընթերցված գրողների,…

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)