ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Մշակութային լուրեր

Մեկնարկում է հանրապետական ամենամյա «Կողք կողքի» ներառական երաժշտական արտ-փառատոնը

Սեպտեմբերի 30, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության, «Աուտիզմ» ազգային հիմնադրամի «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի և «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (ՍՕԱՐ-Հայաստան)» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ հոկտեմբերի 1-ին կմեկնարկի «Կողք կողքի» երաժշտական ներառական արտ-փառատոնը։

Միջոցառումը կանցկացվի Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում: Բացի երաժշտական համերգային ծրագրից՝ այս տարի նախատեսվում է նաև փառատոնի մասնակից կենտրոնների սաների…

«Արմենիա» միջազգային փառատոնով կմեկնարկի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 16-րդ համերգաշրջանը

Սեպտեմբերի 29, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 29-ը կանցկացվի «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը:

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնով էլ սեպտեմբերի 29-ին կմեկնարկի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 16-րդ համերգաշրջանը։ Մեկ ամիս տևողությամբ փառատոնի ընթացքում տեղի կունենա 17 համերգ՝ 12 սիմֆոնիկ և 5 կամերային։

«Արմենիա» փառատոնի համերգները կկայանան Հայաստանի…

Մեկնարկել են ՀՀ անկախության հռչակման 30-ամյակին նվիրված գիտաժողովը և ցուցահանդեսը

Սեպտեմբերի 29, 2021
Մշակութային լուրեր

Հայաստանի պատմության թանգարանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 28-ին «Երևան Գրանդ Հոթել» հյուրանոցում բացվել է ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված գիտաժողով:

Բացման ելույթներին հաջորդել են պանելային քննարկում և հրավիրյալ բանախոսների 4 զեկուցումներ՝ նվիրված անկախության տարիների ձեռքբերումներին և խնդիրներին։ Բացման միջոցառումների շարքում Հայաստանի պատմության թանգարանի դիմահայաց կամարաշարի ներքո բացվել է «Պետականություն․ իրողություններ և խորհրդանիշներ» խորագրով…

Տարեցների ձեռարվեստի ցուցադրություն` ներկայացնելու ազգային ոչ նյութական մշակութային ժառանգությունը

Սեպտեմբերի 29, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» ՀԿ-ի նախաձեռնությամբ տեղի կունենա «Տարեցների ներուժը՝ որպես ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման և փոխանցման ռեսուրս» եռամսյա ծրագրի ամփոփման ձեռագործ աշխատանքների շրջիկ ցուցահանդեսի բացումը։

Ցուցահանդեսը կկազմակերպվի Գերիատրիայի և գերոնտոլոգիայի 3-րդ միջազգային կոնգրեսի շրջանակում: Այն կկայանա Տարեցների միջազգային օրվան ընդառաջ՝ սեպտեմբերի…

Իրականացվել է «Գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ» ծրագրի գործնական փուլը

Սեպտեմբերի 28, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի կողմից իրականացվող «Գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ» ծրագրի շրջանակում սեպտեմբերի 15-17-ը և սեպտեմբերի 22-24-ը ՀՀ Արարատի և Կոտայքի մարզային և համայնքային գրադարանների 45 աշխատողների համար անցկացվել են եռօրյա գործնական պարապմունքներ:

Պարապմունքները վարել են Խնկո Ապոր անվան ազգային մանկական…

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը

Սեպտեմբերի 28, 2021
Մշակութային լուրեր Պաշտոնական

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 3-ը պաշտոնական այցով կգտնվի Ֆրանսիայի Հանրապետությունում՝ մասնակցելու ֆրանսահայ հայտնի կինոգործիչ Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը: Նախարարի գլխավորած պատվիրակության կազմում է նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թվականների օրացույցում ընդգրկված…

Միքայել Նազարենկո. «Անմահացած ընկերներս կուզեին մեզ տեսնել ավելի հզոր ու ուժեղ»

Սեպտեմբերի 28, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Նկարիչների միությունում մեկնարկել է «1080 ժամ» խորագրով ֆոտոպատմության եռօրյա ցուցադրությունը՝ նկարահանված 44-օրյա պատերազմի ընթացքում։

Ցուցադրության բացմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։

Ֆոտոպատմության հեղինակն է Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Միքայել Նազարենկոն: Ցուցադրությունը ռազմաճակատում անցկացրած յուրաքանչյուր…

Տեսական ու գործնական դասընթացներ՝ նվիրված գորգագիտությանը

Սեպտեմբերի 27, 2021
Մշակութային լուրեր

Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնը վերսկսում է մշակութաբանական և արվեստաբանական փորձաքննությանը նվիրված եռամսյա դասընթացները:

Եռամսյա դասընթացներն այս անգամ նվիրված են գորգագիտությանը, ինչը հնարավորություն կտա գեղարվեստական գործվածքի վերաբերյալ ձեռք բերել ավելի խորը գիտելիքներ: Ծրագիրն իրականացվում է «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ի հետ համագործակցությամբ:

Դասընթացը նախատեսված է ոլորտի գիտաշխատողների, թանգարանային մասնագետների,…

Եվրոպական ժառանգության օրերի մեկնարկը՝ ճարտարապետական գլուխգործոց Երերույքից

Սեպտեմբերի 27, 2021
Մշակութային լուրեր

Եվրոպական ժառանգության օրերի մեկնարկը տրվել է Երերույքի տաճարի տարածքում «Հովեր» պետական կամերային երգչախմբի և դաշնակահար Հայկ Մելիքյանի՝ հոգևոր-դասական երաժշտության համերգով:

Այս տարի Եվրոպական ժառանգության օրերն անցկացվել են «Համընդգրկուն ժառանգություն» խորագրով՝ սեպտեմբերի 25-26-ը։

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, դեսպաններ, բարձրաստիճան պաշտոնյաներ, մշակութային գործիչներ և…

Հայաստանի մեծ բարեկամ Եվգենի Կիսինը հանդես կգա մենահամերգով

Սեպտեմբերի 27, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 22-րդ փառատոնի շրջանակում սեպտեմբերի 28-ին՝ ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինի մենահամերգը:

Ծրագրում՝ Յոհան Սեբաստիան Բախ/ Կարլ Տաուզիգ՝ Տոկատա և ֆուգա ռե մինոր, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ՝ Ադաջիո սի մինոր, Լյուդվիգ վան Բեթհովեն՝ Սոնատ թիվ 31, Ֆրեդերիկ Շոպեն՝…