ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Մշակութային լուրեր

Մշակույթը՝ տնտեսության զարգացման ճանապարհ. մարզերում կիրականացվի EU4Culture ծրագիրը

Նոյեմբերի 16, 2021
Մշակութային լուրեր

Երևանի «Գյոթե» կենտրոնում տեղի է ունեցել Եվրոպական միության աջակցությամբ կազմակերպվող «ԵՄ-ն՝ հանուն մշակույթի» (EU4Culture) ծրագրի շրջանակում համայնքային մշակութային ռազմավարության մշակման համար Հայաստանից ընտրված 3 քաղաքների պաշտոնական ազդարարման և մրցանակների հանձնման արարողությունը:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան Անդրեա Վիկտորինը:

Պատանի հանդիսատեսի թատրոնը հյուրախաղերով Վանաձորի թատրոնում է

Նոյեմբերի 15, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Պատանի հանդիսատեսի թատրոնը «Մալեֆիսենտան կամ քնած գեղեցկուհու լեգենդը» և «Վերջին ուսուցիչը» ներկայացումներով նոյեմբերի 15-ին հյուրախաղերով հանդես է գալիս Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:

«Վերջին ուսուցիչը» բեմադրությամբ պատանի հանդիսատեսին է ներկայացվում հայ դասական ստեղծագործություն, որն իր գեղագիտական ընկալումներով կնպաստի պատանիների մտքի…

Բացվել է ցուցահանդես՝ նվիրված Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հիմնադրման 75-ամյակին

Նոյեմբերի 12, 2021
Մշակութային լուրեր Լուրեր կազմակերպություններից

Հայաստանի նկարիչների միության «Արա Սարգսյան» ցուցասրահում բացվել է ցուցահանդես՝ նվիրված Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հիմնադրման 75-ամյակին: Ցուցահանդեսում ներկայացված են բուհի դասախոսական կազմի, այդ թվում՝ ՀՀ ժողովրդական նկարիչներ Արամ Իսաբեկյանի, Փարավոն Միրզոյանի, ՀՀ ժողովրդական նկարիչ Գետիկ Բաղդասարյանի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Էդուարդ Վարդանյանի, ինչպես նաև շրջանավարտների գեղանկարչական, գրաֆիկական, քանդակագործական, կիրառական արվեստի…

ՊՄՀՊ աշխատակիցներն այցելել են Դաշտադեմ ամրոց, «Ագարակ պատմամշակութային» արգելոց և Հովհաննավանք վանական համալիր

Նոյեմբերի 12, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների վարչության աշխատակիցներն աշխատանքային այց են կատարել Արագածոտնի մարզ՝ մի շարք հուշարձանների ամրակայմանը, նորոգմանը, վերականգնմանը և տարածքի բարեկարգմանը միտված խնդիրներին տեղում ծանոթանալու, դրանք քննարկելու և հնարավոր միջոցառումներ ձեռնարկելու նպատակով։

Առաջին այցը Դաշտադեմ համայնքի վարչական տարածքում գտնվող Դաշտադեմ ամրոցն էր (7-19-րդ դար, կառուցվել է Կամսարականների…

Արա Խզմալյան. «Դուք, անցյալի պատմությունը փրկելով, այն հասցնում եք ապագայի պատմությանը»

Նոյեմբերի 11, 2021
Մշակութային լուրեր

Ամիսներ առաջ ՀՀ Արմավիրի մարզի Շահումյան համայնքում բացվել էր դամբարան, որի հնագիտական ուսումնասիրությունները նախաձեռնել և դրանց աջակցել էր հողատարածքի սեփականատեր, քաղաքացի Մուշեղ Հարությունյանը:

Բարձր գնահատելով քաղաքացու հայրենանվեր գործունեությունը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը հանդիպել է Մուշեղ Հարությունյանին և փոխանցել նախարարության և նախարար Վահրամ Դումանյանի գնահատանքն ու երախտագիտությունը:

Հանդիպմանը ներկա…

«Երաժշտական հինգշաբթի՝ Խաչատրյանի տանը». միջոցառումներ՝ նվիրված Էդվարդ Միրզոյանի և Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյա հոբելյաններին

Նոյեմբերի 10, 2021
Մշակութային լուրեր

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կնշվեն հայ նշանավոր կոմպոզիտորներ Էդվարդ Միրզոյանի և Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյա հոբելյանները:

Այդ առիթով տուն-թանգարանի համերգասրահում կբացվի լուսանկարների ցուցահանդես, և «Երաժշտական հինգշաբթի՝ Խաչատրյանի տանը» համերգաշարի առաջիկա երկու համերգները նվիրված կլինեն անվանի կոմպոզիտորներին: Դրանց կմասնակցեն հանրապետության ճանաչված երաժիշտ-կատարողները:

Նոյեմբերի 11-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա «Երաժշտական հինգշաբթի՝ Խաչատրյանի տանը»…

ՀՀ` անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվել է ևս 8 արժեքով

Նոյեմբերի 9, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ կառավարության 2021 թ. նոյեմբերի 4-ի N 1825-Ն որոշմամբ՝ հաստատվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացրած որոշման նախագիծը:

«Հայաստանի Հանրապետության` անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերի գրանցման ու կազմման չափորոշիչները և դրանց…

Կարպետագործության և գորգագործության ցուցադրություն՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոնում

Նոյեմբերի 8, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացված «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության›› ծրագրի շրջանակում նոյեմբերի 4-ին «Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» ՊՈԱԿ-ում բացվել է կարպետագործության և գորգագործության ցուցադրություն:

Կայուն և առողջ հասարակություն ձևավորելու նախապայմաններից է երեխաների և դեռահասների համակողմանի կրթության ապահովումը, որն առավել առաջնային է…

ՀՊՖ-ն կիրականացնի միջոցառումների շարք՝ նվիրված Գարեգին Սրվանձտյանի ծննդյան 180-ամյակին

Նոյեմբերի 8, 2021
Մշակութային լուրեր

Նոյեմբերի 17-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա հայ բանահավաքչության և ազգագրության հիմնադիր, հոգևոր և հասարակական գործիչ Գարեգին եպիսկոպոս Սրվանձտյանի ծննդյան 180-ամյակին նվիրված միջոցառումների շարք:

Նույն օրը՝ ժամը 16:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ներքնահարկում կանցկացվի գիտաժողով՝ նվիրված Գարեգին Սրվանձտյանի կյանքին և գործունեությանը։ Ժամը 18:00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահի երկու ճեմասրահներում կբացվի «Սասունցի Դավիթ…

Երկարաձգվել է Վենետիկի ժամանակակից արվեստի 59-րդ միջազգային բիենալեին մասնակցելու նպատակով հայտերի ընդունման վերջնաժամկետը

Նոյեմբերի 5, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը երկարաձգել է 2022 թ. Վենետիկի ժամանակակից արվեստի 59-րդ միջազգային բիենալեին մասնակցելու նպատակով հայկական տաղավարի համադրողի և արվեստագետ(ներ)ի ընտրության մրցույթի հայտագրումը: Այժմ հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանված 2021 թ. նոյեմբերի 16-ը:

Մրցույթն անցկացվում է հայեցակարգի ներկայացման (պրեզենտացիա) և հարցազրույցի միջոցով: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ…

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)