ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Մշակութային լուրեր

Համերգ՝ նվիրված ՀՀ անկախության 30-ամյակին

Սեպտեմբերի 16, 2021
Մշակութային լուրեր

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը սեպտեմբերի 24-ին հանդես կգա ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված համերգով:

Համերգի առաջին բաժնում անվանի բրիտանացի դաշնակահար Բարրի Դուգլասը կկատարի Բեթհովենի Դաշնամուրի թիվ 5 կոնցերտը՝ գրված դաշնամուրի և նվագախմբի համար։

Երկրորդ բաժնում կհնչի Բեթհովենի Թիվ 9 սիմֆոնիան՝ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի մասնակցությամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Հովհաննես…

Մեկնարկում է Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի 89-րդ թատերաշրջանը

Սեպտեմբերի 15, 2021
Մշակութային լուրեր

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը սեպտեմբերի 16-ին Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետային ներկայացմամբ մեկնարկում է նոր՝ 89-րդ թատերաշրջանը, որը նվիրվում է ՀՀ անկախության 30-ամյակին:

Դերերում՝ Գայանե՝ Սյուզաննա Փիրումյան (ՀՀ վաստակավոր արտիստ), Արմեն՝ Րաֆֆի Գալստյան, Գիքո՝ Ռազմիկ Մարուքյան, Նունե՝ Մերի Հովհաննիսյան (ՀՀ վաստ. արտիստ), Կարեն՝ Գարեգին Բաբելյան:

Դիրիժոր՝…

Հոբելյանական համերգներ և մշակութային համագործակցությանն ուղղված քննարկումներ՝ Մոսկվայում

Սեպտեմբերի 14, 2021
Մշակութային լուրեր

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը սեպտեմբերի 13-15-ը պաշտոնական այցով գտնվում է Մոսկվայում՝ մասնակցելու Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին:

Այցի ընթացքում՝ սեպտեմբերի 13-ին, նախարարի տեղակալը հանդիպել է Ռուսաստանի ազգային երաժշտության թանգարանի գլխավոր տնօրեն Միխայիլ Բրիզգալովի հետ: Քննարկվել են Առնո Բաբաջանյանին նվիրված ցուցադրության, 2022…

Ավանդական արհեստների ցուցադրություն՝ «Իմ ձեռագործ Հայաստանը» փառատոնին

Սեպտեմբերի 13, 2021
Մշակութային լուրեր

«Իմ Հայաստան» ծրագրի շրջանակում սեպտեմբերի 11-12-ը «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում տեղի է ունեցել «Իմ ձեռագործ Հայաստանը» փառատոնը:

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը և Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:

Ծրագիրը նպաստում է Հայաստանի մարզերում ավանդական արհեստների՝ փայտի և քարի փորագրության, տեքստիլի, ասեղնագործության, գորգագործության, կավագործության վերականգնմանն ու զարգացմանը:

Միջոցառման…

Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները հնչել են Մոսկվայում

Սեպտեմբերի 13, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Ա. Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի» նախաձեռնությամբ Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան կոնսերվատորիայի Ռախմանինովի դահլիճում կայացել է մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված համերգ:

Համերգին մասնակցել են հայ և ռուս երաժիշտներ: Հնչել են Ա. Բաբաջանյանի դասական ստեղծագործությունները:

Միջոցառմանը ելույթով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Ա.…

Մշակութային ժառանգության և շրջակա միջավայրի պահպանություն Շիրակի մարզում

Սեպտեմբերի 13, 2021
Մշակութային լուրեր

Շիրակի մարզում կանանց ձեռագործ աշխատանքների ցուցադրությամբ կամփոփվի «Մշակութային ժառանգության և շրջակա միջավայրի պահպանություն Շիրակի մարզում» ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագիրը:

Միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին՝ ժամը 1300:1800-ին, Գյումրու Ռիժկով փողոցի ճեմուղիում: Ծրագիրն իրականացրել է «Մեղվիկ» մանկապատանեկան հասարակական կազմակերպությունը:

Ծրագրի ընթացքում պատրաստվել են էսքիզներ Շիրակի մարզի «Արփի լիճ» ազգային պարկի տարածքի վտանգված,…

Հոբելյանական համերգներ՝ նվիրված Առնո Բաբաջանյանին. ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա

Սեպտեմբերի 13, 2021
Մշակութային լուրեր

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը սեպտեմբերի 13-15-ը պաշտոնական այցով կգտնվի Մոսկվայում՝ մասնակցելու Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներին:

«Այս տարի լրացել է Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակը, և ինչպես Հայաստանում են իրականացվել հոբելյանական տարաբնույթ միջոցառումներ, այնպես էլ տարբեր երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունում մեր…

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնը մասնակցում է «Բելայա վեժա» XXV միջազգային թատերական փառատոնին

Սեպտեմբերի 10, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը սեպտեմբերի 9-14-ը կմասնակցի Բրեստում (Բելառուս) կայանալիք «Բելայա վեժա» XXV միջազգային թատերական փառատոնին։

Սեպտեմբերի 12-ին Բրեստի ակադեմիական դրամայի թատրոնի բեմում ռուսական դրամատիկական թատրոնը կցուցադրի Է․ Հովանեցի «Գարդենիա» դրաման` Գոռ Մարգարյանի բեմադրությամբ:

Ներկայացման դերակատարներն են Ելենա Վարդանյանը,…

«Սողոմոնի երգերը» ֆիլմի համար Նիք Վալլելոնգան պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ Ոսկե մեդալով

Սեպտեմբերի 10, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այսօր ընդունել է ամերիկացի պրոդյուսեր, սցենարիստ և ռեժիսոր Նիք Վալլելոնգային:

Ողջունելով հյուրին՝ Արա Խզմալյանը ցանկություն է հայտնել, որ Հայաստանի համար այս բարդ շրջանում անվանի արվեստագետը տեսնի Հայաստանը լուսավոր կողմերով, բազմազանության մեջ, իսկ հայ մարդուն ճանաչի իր զվարթությամբ և կենսասիրությամբ: Այնուհետև…

Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Երևանում և մարզերում

Սեպտեմբերի 10, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպի հիման վրա ստեղծված համանուն ներկայացմամբ հյուրախաղերով հանդես կգա Երևանում, Արարատի, Կոտայքի, Շիրակի և Լոռու մարզերում: Հյուրախաղերի կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է Հայաստանի թատերական գործիչների միությունը։

Բեմականացումը և բեմադրությունը՝ Կարինե Քոչարյանի, նկարչական ձևավորումը՝ Զորիկ Գալստյանի:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)