ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Մշակութային լուրեր

Չեխիայի պետականության տոնի առթիվ Երևանում բացվել է չեխ մեծանուն նկարիչ Ալֆոնս Մուխայի գործերից ներշնչված որմնանկար

Հոկտեմբերի 1, 2024
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկա է եղել Չեխիայի պետականության տոնին նվիրված միջոցառմանը:

Հայաստանում Չեխիայի դեսպանության կազմակերպած տոնական միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաև Խանջյան 7 շենքի ճակատին նկարված, չեխ մեծանուն նկարիչ Ալֆոնս Մուխայի գործերից մեկով ներշնչված մուրալի բացումը: Հսկայական որմնանկարի հեղինակը երիտասարդ նկարիչ Ռոբերտ Նիկողոսյանն…

«Ջահանգիր աղայի հերոսական մարտական ուղին հայ և եզդի ժողովուրդների դարավոր բարեկամության կարևորագույն էջերից է». Ժաննա Անդրեասյան

Հոկտեմբերի 1, 2024
Մշակութային լուրեր

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում տեղի է ունեցել եզդի ժողովրդի ազգային հերոս, Մայիսյան հերոսամարտերի պատմական հաղթանակներում մեծ ավանդ ու ներդրում ունեցած զորահրամանատար Ջահանգիր աղայի 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը։

Հանդիսության մեկնարկը տրվել է Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանից, որտեղ հոբելյանական միջոցառման շրջանակում…

Մեկնարկում է «Քույր դպրոցներ» ծրագրի աշնանային շրջափուլը

Սեպտեմբերի 30, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 1-ին մեկնարկում է Երևանի և մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի աշնանային շրջափուլը:

Երևանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ իրականացվող ծրագիրը 5 տարիների ընթացքում իր շուրջն է համախմբել հանրապետության ավելի քան 60 երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ…

Գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է 7 նախագիծ

Սեպտեմբերի 30, 2024
Մշակութային լուրեր

Կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտամեթոդական խորհրդի 13-րդ նիստը:

Նիստում քննարկվել է 7 նախագիծ՝ Սյունիքի մարզի Որոտնավանք վանական համալիրի հիմնական կառույցների ջրամեկուսացման և տարածքի բարեկարգման, Լոռու մարզի Սանահին վանական համալիրի Զաքարյանների դամբարանի նախագծի վերանայման, Կաճաճկուտ գյուղի Սեդվու վանական համալիրի Սբ Նշան եկեղեցու և ամրոցի վերականգնման, Վայոց ձորի…

Կանցկացվի «Շառլ Ազնավուր 100», «Սերգեյ Փարաջանով 100» համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը

Սեպտեմբերի 27, 2024
Մշակութային լուրեր

Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացնում է «Շառլ Ազնավուր 100», «Սերգեյ Փարաջանով 100» համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը։

Մրցույթ-փառատոնը նախատեսված է Հայաստանի և սփյուռքի 8-18 տարեկան երեխաների և պատանիների համար։ Հիմնական նպատակն է հնարավորություն ընձեռել երեխաներին և պատանիներին ավելի խորը ուսումնասիրելու և…

Մշակութային արժեքների փորձագետներն ստացել են հավատարմագրման վկայագրեր

Սեպտեմբերի 27, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը հավատարմագրման վկայագրեր է հանձնել մշակութային արժեքների փորձագետներին։

Հավատարմագրված փորձագետները համապատասխան ոլորտների մասնագետներ են, ովքեր մշակութային արժեքների փորձաքննություն կիրականացնեն՝ բրոնզե և երկաթե դարաշրջանի, Վանի թագավորության, hին և միջնադարյան Հայաստանի մշակույթ, կերպարվեստ, դեկորատիվ-կիրառական արվեստ, սրբապատկեր, գործվածք, հանդերձանք, ասեղնագործություն, մանրանկարչություն, ձեռագիր, տպագիր ժառանգություն,…

Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել «Անտունի» բալետի առաջնախաղին

Սեպտեմբերի 27, 2024
Մշակութային լուրեր

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Անտունի» բալետի առաջնախաղը՝  նվիրված հայ երգահան, երաժշտագետ, ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիր Կոմիտաս վարդապետի ծննդյան 155-ամյակին:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ներկա են եղել առաջնախաղի ներկայացմանը։

Էդգար Հովհաննիսյանի «Անտունի» բալետի ներկայացման…

«Կոմիտասյան երաժշտության հնչողությունը հնարավորություն է տալիս լսելու նաև ինքներս մեզ». Ժաննա Անդրեասյան

Սեպտեմբերի 27, 2024
Մշակութային լուրեր

«Կոմիտաս լսելն առանձնահատուկ հանգստություն է, հնարավորություն՝ սեփական մտքերը կարգի բերելու, խորհելու, նաև ավելի պարզ մտածելու բոլոր բարդ հարցերի մասին», - Կոմիտաս Վարդապետի երաժշտության՝ սեփական ընկալման մասին լրագրողի հարցին ի պատասխան ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, լրանում է հայ հոգևոր և ժողովրդական երգի վարդապետ, երգահան, բանահավաք, կոմպոզիտոր…

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը մասնակցել է Զորավար Անդրանիկի 160-ամյակին նվիրված ցուցադրությանը

Սեպտեմբերի 27, 2024
Մշակութային լուրեր

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը մասնակցել է Հայաստանի պատմության թանգարանում Զորավար Անդրանիկի 160-ամյակին ընդառաջ անցկացվող «Սուրբ անունդ պիտի հիշվի դարեդար» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրության բացման արարողությունը։

Բացման արարողությանը ներկա են եղել նաև ՊՆ քարտուղարության պետ Սերոբ Հունանյանը և այլ հյուրեր։

Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը բացման խոսքում ընդգծել է…

Դրամաշնորհ՝ գրողների, հետազոտողների և թարգմանիչների համար

Սեպտեմբերի 26, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ստեղծագործական, հետազոտական և թարգմանական աշխատանքներին տրվող աջակցության ծրագրի շրջանակում հատկացնում է դրամաշնորհ առավելագույնը մեկամյա ստեղծագործական, թարգմանական կամ հետազոտական աշխատանքների համար։

Դրամաշնորհով ստեղծված աշխատանքների հանրային լայն հասանելիությունն ապահովելու նպատակով որպես պարտադիր պայման է դիտարկվում դրանց հրատարակումը կամ բեմադրությունը (պիեսների պարագայում):

Ստեղծագործական, հետազոտական և թարգմանական…