ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Մշակութային լուրեր

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և «Լոֆթը» ներկայացնում են «Մոցարտը՝ քաղաքում» մշակութային երեկոն

Սեպտեմբերի 23, 2020
Մշակութային լուրեր

Մոցարտյան կատարյալ երաժշտությունը կհնչի ֆիլհարմոնիկի լավագույն երաժիշտների կատարմամբ՝ զուգակցվելով ուրբանիստական ոճի գեղանկարների ցուցահանդեսով:

«Մոցարտը՝ քաղաքում» մշակութային երեկոն կկայանա սեպտեմբերի 23-ին՝ ժամը 19։30-ին «Լոֆթ» ինքնազարգացման և ժամանցի կենտրոնի բակում: Երեկոյի ընթացքում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտներ Նարեկ Ավագյանի (ֆլեյտա), Արամ Ասատրյանի (ջութակ), Մերի Դոլմազյանի (ալտ) և Վահե Դանիելյանի (թավջութակ) կատարմամբ կհնչեն…

«Ժառանգություն և կրթություն. ցկյանս ուսումնառություն». այս տարի Եվրոպական ժառանգության օրերը կանցկացվեն գլխավորապես առցանց

Սեպտեմբերի 18, 2020
Մշակութային լուրեր

Եվրոպական ժառանգության օրերը կանցկացվեն սեպտեմբերի 26-27-ին՝ գլխավորապես առցանց՝ «Ժառանգություն և կրթություն․ ցկյանս ուսումնառություն» խորագրով: Հայաստանում և Արցախում այս օրերի ընթացքում ավելի քան 100 մշակութային կազմակերպություն «այցելուներին կհյուրընկալեն» գլխավորապես առցանց ձևաչափով, կկազմակերպվեն օրվա խորհրդին համահունչ բազմաթիվ մշակութային միջոցառումներ, համերգներ, տեսաֆիլմերի ցուցադրություններ, գրական-երաժշտական ցերեկույթներ, կրթական, ինտերակտիվ ծրագրեր, հանդիպում-քննարկումներ, դասախոսություններ, հեծանվային արշավ և…

Ալեքսանդր Հարությունյանի ծննդյան 100-ամյակին նվիրված համերգ՝ Վանաձորում

Սեպտեմբերի 18, 2020
Մշակութային լուրեր

Սեպտեմբերի 23-ին՝ հայ մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի ծննդյան օրը, Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի բակում, ժամը 19:00-ին կկայանա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանի մենահամերգը: Նվագակցող՝ Ելենա Վարդազարյան: Համերգը եզրափակում է երգչուհու՝ հայ մեծանուն կոմպոզիտորի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված համերգաշարը։

Համերգի ընթացքում…

«Հազարաշեն ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությունը հավատարմագրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում

Սեպտեմբերի 16, 2020
Մշակութային լուրեր

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 2020 թ. սեպտեմբերի 8-10-ը Փարիզում տեղի ունեցած 8-րդ Գլխավոր վեհաժողովին «Հազարաշեն ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն» հասարակական կազմակերպությունը հավատարմագրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում` որպես միջկառավարական Կոմիտեի խորհրդատու կազմակերպություն։
«Հազարաշեն» ԱՀՀԿ հասարակական կազմակերպությունն իրականացնում է հայ ժողովրդի մշակութային ժառանգության, ավանդական ու արդի մշակույթի, կենցաղի, ինքնության…

Ամփոփվել է «Մենք ենք, մեր կարերը» ծրագիրը

Սեպտեմբերի 15, 2020
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Մենք ենք, մեր կարերը» ծրագիրը, որը միտված էր մոռացության մատնված հայկական կարատեսակների ուսուցմանը, տարածմանն ու փոխանցմանը:
Ծրագրին մասնակցել են ավելի քան 20 կանայք Երևանից, ՀՀ Շիրակի մարզի Սարապատ համայնքի Ցողամարգ գյուղից,…

Սեպտեմբերի 15-ից դպրոցականները կրկին կարող են այցելել մշակութային օջախներ

Սեպտեմբերի 14, 2020
Մշակութային լուրեր

Նոր ուսումնական տարվա մեկնարկին՝ սեպտեմբերի 15-ից, կշարունակվի դպրոցական բաժանորդային ծրագիրը, որի շրջանակում ծրագրին միացած թանգարանները բաժանորդային տոմսով կրկին հասանելի կդառնան հանրապետության դպրոցների շուրջ 400.000 աշակերտների և ուսուցիչների համար:

Ծրագրի նպատակն է շարունակել ապահովել դպրոցականների և ուսուցիչների ազատ ընտրության սկզբունքով մշակութային օջախներ այցելությունը:

Հիշեցնենք, որ դպրոցական բաժանորդային համակարգի ներդրման ծրագիրը նախատեսված…

Կամերային նվագախումբը նոր համերգաշրջանի մեկնարկին հանդես կգա երիտասարդ ջութակահար Օվսաննա Հարությունյանի հետ

Սեպտեմբերի 11, 2020
Մշակութային լուրեր

Հայաստանի պետական կամերային նվագախմբի 2020-2021 թթ․ համերգաշրջանի մեկնարկը կտրվի բացօթյա համերգով։ Սեպտեմբերի 12-ին, ժամը 20։00-ին ՀՊԿՆ-ը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան այգում հանդես կգա այս համերգաշրջանի անդրանիկ համերգով։ Երեկոյի ընթացքում Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյան) կներկայացնի Լյուդվիգ վան Բեթհովենի, Անտոնին Դվորժակի և Ջուզեպպե Տարտինիի…

Գյումրիում ընթանում է «HAY-AT JAZZ» փառատոնը

Սեպտեմբերի 11, 2020
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, «Մանուկյան ընկերությունը» «Ջազի հայկական ասոցիացիայի» և «Այ Լինկ» ՀԿ-ի հետ Գյումրու թանգարանների բակերում իրականացնում է առցանց ջազ համերգներ: «Հայը՝ ջազում, ջազը՝ բակում․ 4 օր, 4 համերգ՝ Գյումրու թանգարանների բակերում» խորագրով ծրագիրն իրականացվում է 3-րդ անգամ։ Համավարակով պայմանավորված փառատոնն այս տարի անցկացվում է առցանց՝ ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակումների…

Գեղագրության դասընթաց՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում

Սեպտեմբերի 11, 2020
Մշակութային լուրեր

Գաֆէսճեան արվեստի կենտրոնն իր վերաբացմանն ընդառաջ հայտարարում է «Գեղագրության դասընթաց Գաֆէսճեան արվեստի կենտրոնում» նախագծի մեկնարկը: Նախագիծն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
Եռամսյա դասընթաց-նախագիծը կվարի նկարիչ, դիզայներ, մանկավարժ Ռուբեն Մալայանը:
Դասընթացին կարող են մասնակցել 16 տարեկանից բարձր՝ արվեստի, դիզայնի, ճարտարապետության ուղղվածության տարբեր ուսումնական հաստատությունների…

Ամփոփվել է սիրիահայ ձեռարվեստի հերթական դասընթացը

Սեպտեմբերի 10, 2020
Մշակութային լուրեր Սփյուռքի լրատու

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Սիրիահայերի միություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Նոր մարտահրավերներ, հեռակա ավանդական ասեղնագործության դասընթացներ սիրիահայ և տեղացի կանանց համար» ծրագիրը, որը շարունակությունն էր նախորդ` 2019 թ. իրականացրած «Ասեղնագործությունը որպես սիրիահայ կանանց ներուժի զարգացում» ծրագրի:
Համավարակի պայմաններում ծրագիրն իրականացվել է առցանց։…