ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 4-ի հրամանով հաստատվել են երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները: Տրված կարգավորման համաձայն` արվեստի դպրոցներում ուսումնական տարվա մեկնարկը, ինչպես նաև աշնանային, ձմեռային, գարնանային և ամառային արձակուրդները սահմանվում են պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համար նախատեսված ժամկետներին համապատասխան:…
Մինսկում կայացած մրցույթում Հայաստանը ներկայացել էր չորս գրքով և զբաղեցրել մրցանակային տեղեր:
2020 թվականի սեպտեմբերի 4-ին մեկնարկել է Մոսկվայի գրքի 33-րդ ամենամյա տոնավաճառը, որի շրջանակում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» 17-րդ մրցույթի պաշտոնական մրցանակաբաշխությունը: Համավարակի պատճառով այս տարի ԱՊՀ երկրները մրցույթին և մրցանակաբաշխությանը մասնակցել են հեռավար:
Հայաստանյան մրցանակակիրներին մրցանակային…
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ «Մանուկյան ընկերությունը» Ջազի հայկական ասոցիացիայի և «Այ Լինկ» ՀԿ-ի հետ Գյումրու թանգարանների բակերում իրականացնում է առցանց ջազ համերգներ:
Սեպտեմբերի 9-ին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի բակում հանդես կգա «Սամվել Գասպարյան տրիոն», սեպտեմբերի 10-ին Ձիթողցոնց տուն-թանգարանի բակում՝ «Մալխաս ջազ բենդը», սեպտեմբերի 11-ին Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի բակում՝ «Վահագն Հայրապետյան…
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը դեռևս փետրվարին՝ Գիրք նվիրելու օրվա շրջանակում նախաձեռնել էր հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների գրադարաններին նվիրել վերջին տարիներին հրատարակված գրքեր։ Ըստ նախաձեռնության՝ 50.000 գիրք պետք է բաշխվեր շուրջ 1300 դպրոցական գրադարանների: Համավարակով պայմանավորված՝ գործընթացը ընդհատվել էր, սակայն Պարետի որոշմամբ գրադարանների վերաբացումից հետո և նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ գրքերը կհասնեն…
«Երևանյան հեռանկարներ» միջազգային 21-րդ երաժշտական փառատոնի հանդիսավոր բացման նախաշեմին Արամ Խաչատրյան համերգասրահում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս: Բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, «Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, փառատոնի…
Սեպտեմբերի 5-ին, ժամը 19:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեծ պատշգամբում կկայանա «Երաժշտական ճամփորդություն» բացօթյա համերգային ծրագիրը:
Ելույթ կունենան Թատրոնի մեներգիչներ Հովհաննես Այվազյանը (ՀՀ վաստակավոր արտիստ, տենոր), Գևորգ Հակոբյանը (ՀՀ վաստակավոր արտիստ, բարիտոն), Աննա Այվազյանը (սոպրանո) և Թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը:
Ծրագրում կներկայացվեն նեապոլիտանական երգեր,…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը և շինարարական կազմակերպությունների ղեկավար Նորայր Մարտիրոսյանն այսօր ստորագրել են հուշագիր Արագածոտնի մարզի Հարթավան համայնքի Աստվածընկալ վանական համալիրի Սուրբ Նշան եկեղեցու տանիքի և գավթի վերականգնման վերաբերյալ:
Նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը երախտագիտություն է հայտնել բարերարին համագործակցության առաջարկի և աջակցության համար ու ընդգծել…
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, oգոստոսի 30-ին՝ ժամը 19:00-ին «Gyumri Garden House»-ի բակում կկայանա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանի «Երգիր ինձ հետ» խորագրով բացօթյա մենահամերգը, նվագակցող՝ Ելենա Վարդազարյան:
Համերգն իրականանում է հայ մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված համերգաշարի շրջանակում:
Միջոցառման…
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ԻԿՕՄ Հայաստանի և ՌՕՔԵՄՓ կենտրոնի հետ համատեղ կազմակերպել է թանգարանների և արգելոց-թանգարանների կարիքների գնահատում, որի հիման վրա ԱՄՆ ՄԶԳ «Իմ Հայաստան» նախաձեռնության շրջանակում մշակվել է ԿՈՎԻԴ-19-ի հետևանքների չեզոքացման ծրագիրը: Նախաձեռնության առաջին փուլով «Իմ Հայաստան» ծրագրով ՀՀ Շիրակի, Լոռու, Տավուշի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի 36 թանգարաններին ու արգելոց-թանգարաններին հատկացվել են տեխնիկական սարքավորումներ, հիգիենայի և անվտանգության պարագաներ, համավարակի օրերին այցելության պայմանների նշանների տպագրված պաստառներ:
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում այսօր տեղի է ունեցել ծրագրի նվիրատվության առաջին միջոցառումը, որին մասնակցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը: Նա շնորհավորել է ներկաներին երկարատև դադարից հետո թանգարանների վերաբացման կապակցությամբ և խոսել համատեղ ծրագրի կարևորության մասին. «Շնորհակալ եմ բոլոր կազմակերպիչներին, որոնք ջանք չեն խնայել ծրագիրը կյանքի կոչելու համար: Այս մոտեցումը և համագործակցությունը չափազանց կարևոր են: Տրամադրվելիք նյութատեխնիկական աջակցությունը, որը կարևոր է նաև առողջապահական տեսանկյունից, կնպաստի վերաբացված թանգարաններում աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը»,- ասել է Ն. Խաչատուրյանը՝ հույս հայտնելով, որ թանգարաններն այցելուների պակաս չեն ունենա:
ԱՄՆ ՄԶԳ «Իմ Հայաստան» ծրագրի ղեկավար Սիսակ Մխիթարյանն ընգծել է, որ այս նախաձեռնությամբ նպատակ ունեն թանգարաններին օգնել հաղթահարել ԿՈՎԻԴ-19-ի առաջացրած խնդիրները և մարտահրավերները. «Այս աջակցությամբ թանգարանները կկարողանան ապահով պայմաններ ստեղծել աշխատակիցների և այցելուների համար, աշխատել…
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ու Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի նախաձեռնութմաբ մեկնարկել է «Երգարան» առցանց հաղորդաշարը՝ նվիրված հայ աշուղա-գուսանական արվեստի երևելիներին, նրանց ստեղծագործական ուղուն և երգարվեստին:
Նախագծի շրջանակում համերգային կատարումներով հնչում են հայ աշուղների ինչպես արդեն հայտնի և սիրված երգեր, այնպես էլ հանրությանը ոչ այնքան հայտնի ստեղծագործություններ, որոնք զուգորդվում…
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ