ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավ-արևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության Սոֆիայի կենտրոնի նախաձեռնությամբ՝ հուլիսի 6-ին տեղի է ունեցել «Կենսունակ ժառանգությունը քաղաքում» խորագրով միջազգային կլոր սեղան առցանց-քննարկում։ Միջոցառման կազմկոմիտեն մասնակցության էր հրավիրել ոլորտի 17 փորձագետների. Բուլղարիայի, Ռումինիայի, Ուկրաինայի գիտությունների ակադեմիաների, Բուլղարիայի նոր համալսարանի, Անգլիայի Քովենթրի համալասարանի, Միլանի և Կիպրոսի համալսարանների,…
ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Արար. ՀՀ մարզերում ազգային մշակույթի պահպանման, տարածման, զարգացման և հանրահռչակման» ծրագիրը շարունակում է իրականացվել առցանց ձևաչափով՝ սոցիալական ցանցերի (YouTube, Facebook, Instagram) միջոցով ներկայացնելով ուսուցիչների դասընթացները և աշակերտների տնային աշխատանքները։
Ամառային արձակուրդների օրերին էլ ծրագիրը շարունակում է գործել լիարժեք։ Դպրոցականներն ակտիվ ներգրավված են ոչ նյութական մշակութային ժառանգության ուսուցմանն…
«Հայաստանի ամերիկյան համալսարանի hայ մատենագրության թվանշանային գրադարան»-ը՝ ՀՀ ԿԳՄՍՆ-ի մշակութային դրամաշնորհային ծրագրերի «Գրականության հանրահռչակմանն ուղղված նախագծեր և միջոցառումներ» անվանակարգում իրականացվող ծրագրով ապահովում է գրող, հրապարակախոս, քննադատ, հեղափոխական Նալբանդյանի ամբողջ գրական ժառանգության մատչելիությունն ու հասանելիությունը համացանցում, ընթերցողին հաղորդակից է դարձնում նրա գրական հայացքներին, ամբողջացնում գրողի, քննադատի, հրապարակախոսի, հեղափոխականի նրա կերպարը։
…
Նոր կորոնավիրուսով և դրա հարուցած արտակարգ հանգամանքներով պայմանավորված՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող 12 գրադարանները սոցիալական ցանցերի («Ֆեյսբուք», «Ինստագրամ», «Թվիթեր», «Տելեգրամ») միջոցով 2020 թվականի մարտի 16-ից շուրջօրյա կապ են պահպանում ընթերցողների հետ։ Համավարակի դեմ պայքարը նոր գործիքակազմերի ներդրման, գրադարանավարների և ընթերցողների ներուժի բացահայտման, աշխատանքային բազմազանության պարտադրված հնարավորություն է դարձել:
Գրադարաններն առաջարկում են հայերեն ու օտարալեզու նախագծեր, թվային և տեսալսողական նյութեր՝ ընթերցողների ժամանցը բովանդակալից…
«Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում» ծրագրի շրջանակում՝ հունիսի 29-ին «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամ, պատանի ջութակահար Անի Մելիքյանին տրամադրվել է ջութակ: «Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում» ծրագրի նպատակն է ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների նյութատեխնիկական բազայի համալրում, պետական աջակցության ներքո…
Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ազգային հանձնաժողովի քարտուղարությունը՝ ելնելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցության ծրագրի չափորոշիչներից, ներկայիս առաջնահերթություններից և մարտահրավերներից, ինչպես նաև կարևորելով կանանց իրավունքների պաշտպանության և ազգային փոքրամասնությունների կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահանջները, ընտրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից ներկայացված ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցության ծրագրի 2020-2021 թթ. երկամյակի համար հետևյալ ծրագրերը՝
1. «Եզդի աղջիկներին և կանանց շարունակական կրթությունը հանրակրթականից…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Ազնավուր» հիմնադրամը հայտարարում են համագործակցության մասին, որի նպատակն է ստեղծել նոր հնարավորություններ արվեստի ոլորտում կրթություն ստացող տաղանդաշատ երիտասարդների համար:
2018 թ. «Ազնավուր» հիմնադրամը և Ազնավուր ընտանիքի անդամները դիմում էին ստացել Երևանի մշակույթի պետական քոլեջի ղեկավարությունից՝ այն Շառլ Ազնավուրի անվամբ կոչելու խնդրանքով։ Այնուհետև,…
Բուժաշխատողի օրվա առթիվ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի երաժշտախմբերը հանդես են եկել գեղեցիկ համերգով՝ իրենց խոնարհումը բերելով այս օրերին բազում կյանքերի համար պայքարող բուժաշխատողներին:
ԿԵԱԿ երաժշտախմբերը՝ Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը և Երևանի պետական կամերային երգչախումբը, հունիսի 21-ին ելույթ…
ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող համերգային կազմակերպությունները հանդես են գալիս առցանց համերգներով. այդպիսով, երաժշտախմբերը բոլորի անունից երախտագիտություն են հայտնում այս օրերին բազմաթիվ կյանքերի համար պայքարող բուժաշխատողներին: Համերգների ընթացքում պահպանվում են պարետի ցուցումներին համապատասխան անվտանգության և հակահամաճարակային բոլոր կանոնները։
Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի կազմից 10 երգիչ մաեստրո Հ. Չեքիջյանի ղեկավարությամբ՝ հունիսի…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի, «Զարթնի՛ր» կրթական-հասարակական կազմակերպության գործընկերությամբ և «Արմսվիսբանկի» աջակցությամբ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունն անցկացրել է Ընթերցանության ստեղծագործական մրցույթ:
Մասնակցել են 3-5-րդ դասարանի 134 և 6-9-րդ դասարանի 82 աշակերտ: Առաջին փուլն ամփոփելուց հետո երկրորդ փուլ է անցել 105 երեխա,…
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ