ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Մուղդուսյան արվեստի կենտրոնի նախաձեռնությամբ իրականացվում է «Ավանդախաղ» կրթամշակութային ծրագիրը, որի շրջանակում ինտերակտիվ ներկայացումների միջոցով երեխաները ծանոթանում են ազգային ծեսերին ու տոներին։ Մուղդուսյան արվեստի կենտրոնում հունվարի 27-ին բեմադրվել է Բարեկենդանին նվիրված ինտերակտիվ ներկայացումը: Միջոցառման ընթացքում Ն. Աղբալյանի անվան միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանի աշակերտները ծանոթացել են Բարեկենդանի տոնի խորհրդին, երգել, հանելուկներ…
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իրականացնում է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը, որով աջակցում է արտերկրի այն հրատարակչություններին, որոնք ցանկանում են իրենց երկրում օտար լեզվով հրատարակել հայ դասական կամ ժամանակակից գրականություն:
Ծրագրի նպատակը հայ գրականությունն ու մշակույթը աշխարհին ճանաչելի դարձնելն է: 2019 թվականի ավարտին ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն` 2020 թվականին կհրատարակվի 16 գիրք` 12 լեզվով.
Հովհաննես Թումանյան, «Հեքիաթներ» (հոլանդերեն)
Հովհաննես Թումանյան, «Հեքիաթներ»…
ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավարևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության Սոֆիայի տարածաշրջանային կենտրոնի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնակցությամբ լույս է տեսել «Կենսունակ ժառանգություն» ամսագրի հերթական համարը, որը նվիրված է «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի շրջանակում կենտրոնին անդամակցող պետությունների ոչ նյութական մշակութային ժառանգությանը։
Ամսագիրն…
Սիլվա Կապուտիկյանի ծննդյան տարեդարձի առիթով Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի և նույն թանգարանի մասնաճյուղ Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ Կոմիտասի անվան պանթեոնում Սիլվա Կապուտիկյանի շիրմի մոտ տեղի է ունեցել հիշատակի խնկարկման արարողություն: Հիշատակի արարողությանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը, ԳԱԹ տնօրեն Կարո Վարդանյանը, տուն-թանգարանի վարիչ Արմենուհի…
Ամանորի տոնական օրերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 25%-ով աճել է թատրոններ հաճախողների թիվը: 2019 թվականի դեկտեմբերի 29-ից մինչև 2020 թվականի հունվարի 7-ը Հայաստանում գործող թատրոններ այցելել է 54802 մարդ, որից 51014-ը գնել է տոմս, 3788-ը՝ ներկայացել հրավիրատոմսով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 43048 մարդ (40394 գնված տոմս,…
Պատմամշակութային հուշարձանների պահպանման, օգտագործման և հանրահռչակման իրազեկման արշավի շրջանակում հունվարի 11-ին ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանն անձամբ են քաղաքացիներին իրազեկել նրանց իրավունքների ու պարտականությունների մասին:
«Հարգելի՛ բարեկամ, Դուք բնակվում եք հուշարձան-շենքում: Այն գրանցված է «Հայաստանի Հանրապետության հուշարձանների պետական ցուցակում»: Այս շենքի սեփականատեր կամ բնակիչ լինելը…
Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի հովանաւորութեամբ եւ Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի նախաձեռնութեամբ, Յովհաննէս Թումանեանի ծննդեան 150-ամեակի առիթով տեղի ունեցաւ մրցոյթ-փառատօն, որտեղ հեքիաթասաց մասնակիցները ելոյթ ունենցան Թումանեանի ցանկացած ստեղծագործութեամբ:
Սոյն միջոցառման կազմակերպման նպատակն էր՝ վերակենդանացնել հեքիաթասացութեան արւեստը՝ որպէս բանահիւսական նիւթի մատուցման կարեւորագոյն միջոց եւ զարգացնել բանաւոր խօսքի մշակոյթը:
…Մեր տեխնոլոգիական դարաշրջանում կարելի է այցելել ցանկացած ցուցահանդես՝ առանց տանից դուրս գալու: Օրինակ՝ Նյու Յորքի թանգարան այցելել, այնուհետև լինել Մադրիդում: Կամ կազմակերպել առցանց շրջագայություն աշխարհի բոլոր պատմական վայրերում, այդ թվում՝ թանգարաններ, հայտնի ամրոցներ, ճարտարապետական հուշարձաններ և կրոնական վայրեր:
AdMe.ru - ն հրավիրում է վիրտուալ զբոսանքների․
Դեկտեմբերի 11-ին Կոլումբիայում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման հարցերով միջկառավարական կոմիտեի 14-րդ նստաշրջանին միաձայն որոշում է կայացվել Հայաստանի ներկայացրած «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» հայտն ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:
Մինչ այդ, հայտը փորձագիտական քննություն էր անցել և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գնահատման մարմնի փորձագետների կողմից…
Հայաստանում անցկացված «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնին անդրադարձել է «Rhinegold» հեղինակավոր պարբերականը։ «Rhinegold»-ը համարվում է բարձրարժեք երաժշտությանն ու կատարողական արվեստին անդրադարձող լավագույն հարթակներից մեկը Մեծ Բրիտանիայում և աշխարհում։
Նոյեմբերի 1-9-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և գլխավոր դիրիժոր ու գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը հյուրընկալել էին այնպիսի կոմպոզիտորների, ինչպիսիք են Քշիշտոֆ Պենդերեցկին, Ալեքսեյ Շորը, Գեորգս…
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ