ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Մշակութային լուրեր

«Շիրակյան ուտեստներ» փառատոնի շրջանակում կբացվի «Ալեքսանդրապոլի խոհանոցային կենցաղը» ցուցադրությունը

Սեպտեմբերի 18, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և ֆինանսավորմամբ սեպտեմբերի 20-ին Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում կմեկնարկի «Շիրակյան ուտեստներ» փառատոնը, որի շրջանակում կբացվի «Ալեքսանդրապոլի խոհանոցային կենցաղը» ժամանակավոր ցուցադրությունը:

«Շիրակյան ուտեստներ» փառատոնի շրջանակում ներկայացվելու են տարածաշրջանին բնորոշ ուտեստները և դրանց պատրաստման ընթացքը:

Փառատոնի հյուրերը հնարավորություն կունենան ծանոթանալու հայկական…

Մշտադիտարկվել են Վայոց ձորի մարզի մի շարք հուշարձաններ

Սեպտեմբերի 18, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են Վայոց ձորի մի շարք հուշարձաններ։

Նորավանքում թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի հետ քննարկվել են Բուրթելաշեն (Սբ Աստվածածին) եկեղեցու հատակի պեղման, ընթացիկ նորոգումների, տապանաքարերի պահպանության,…

ԿԳՄՍՆ-ն հրավիրում է «Մշակութային աճուրդների կազմակերպման մասին» օրենքի նախագծի մասնագիտական քննարկման

Սեպտեմբերի 17, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սեպտեմբերի 20-ին՝ ժամը 9։30-ին, ԿԳՄՍ նախարարությունում (հասցե՝ Վազգեն Սարգսյան 3, երկրորդ մասնաշենք, 5-րդ հարկ՝ գրադարան) կազմակերպում է «Մշակութային աճուրդների կազմակերպման մասին» օրենքի նախագծի մասնագիտական քննարկում։

Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել մինչև սեպտեմբերի 19-ը՝ ժամը 12։00-ը՝ զանգահարելով 010-599-629 հեռախոսահամարով (Մշակութային ժառանգության վարչություն):

«Մշակութային աճուրդների…

Աշխատանքային այց Արագածոտնի մարզի հուշարձաններ. վերականգնման աշխատանքներ՝ Ամբերդում, պեղումներ՝ Արուճում

Սեպտեմբերի 17, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են Արագածոտնի մարզի հուշարձաններ:

Այցի շրջանակում նախարարության մասնագետները եղել են Ամբերդում և Արուճի ամրոցում։

Ամբերդում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով մեկնարկում են դղյակի վթարային հատվածների ամրակայման, նորոգման…

ԿԳՄՍ նախարարն ընդունել է «Ավետարան ըստ Փարաջանովի» վավերագրական ֆիլմի հովանավորներին

Սեպտեմբերի 16, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում նկարահանված «Ավետարան ըստ Փարաջանովի» վավերագրական ֆիլմին ֆինանսական աջակցություն ցուցաբերած բոստոնահայ քույր ու եղբայր Մարի և Սարգիս Աղասարգսյաներին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ժաննա Անդրեասյանը ողջունել է…

Անահիտ աստվածուհու արձանից պահպանված բրոնզե գլուխն ու ձեռքը հանդիսավորությամբ տեղափոխվել են Հայաստանի պատմության թանգարան

Սեպտեմբերի 16, 2024
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

Բրիտանական թանգարանից Հայաստանի պատմության թանգարան են բերվել Ք․ ա II-I դդ թվագրվող Անահիտ աստվածուհու արձանից պահպանված բրոնզե գլուխն ու ձեռքը:

2024 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության և Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ…

Կողմերը փաստել են՝ թանգարանային աշխատողների դասընթացն արդյունավետ է եղել

Սեպտեմբերի 16, 2024
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այսօր ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Արևմտյան և Կենտրոնական Ասիայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային հետազոտությունների Թեհրանի կենտրոնի գլխավոր տնօրեն Աթուսա Մոմենիին:

ԿԳՄՍ նախարարության և կենտրոնի համագործակցությամբ սեպտեմբերի 12-14-ը Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների և Եղեգնաձորի երկրագիտական թանգարաններում անցկացվել…

ՀՀ թանգարանների աշխատակիցները մասնակցել են «Ոչ նյութական մշակութային ժառանգությունը և թանգարանները» թեմայով դասընթացին

Սեպտեմբերի 16, 2024
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Արևմտյան և Կենտրոնական Ասիայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային հետազոտությունների Թեհրանի կենտրոնի համագործակցությամբ սեպտեմբերի 12-14-ը տեղի է ունեցել «Ոչ նյութական մշակութային ժառանգությունը և թանգարանները» թեմայով վերապատրաստման եռօրյա դասընթացը:

Վերապատրաստումներին մասնակցել են ՀՀ տարբեր թանգարանների աշխատակիցներ՝ նոր գիտելիքներ ձեռք…

Մշտադիտարկվել են Արարատի մարզի մի շարք հուշարձաններ

Սեպտեմբերի 16, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցները և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են Արարատի մարզի Մոշաղբյուրի Սբ Կարապետ և Լանջանիստի Սպիտակ վանք հուշարձաններ։

Մոշաղբյուրի Սբ Կարապետ եկեղեցին նորոգվում է բարերարի միջոցներով. ամբողջությամբ փոխվում են տանիքածածկերը, ամրակայվում են վնասված հատվածները։ Ըստ նախագծի՝ վերականգնվելու են…

«Եվրոպական ժառանգության օրերը» Հայաստանում մեկնարկել է Արենիում անցկացվող Արհեստների միջազգային փառատոնով

Սեպտեմբերի 16, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նախաձեռնությամբ Վայոց ձորի մարզի Արենի համայնքում անցկացվել է Արհեստների միջազգային երրորդ փառատոնը՝ «Գինի և արհեստներ» խորագրի ներքո, որով նաև տրվել է Եվրոպայում նշվող ամենաընդգրկուն և ամենամասնակցային միջոցառումներից մեկի՝ «Եվրոպական ժառանգության օրերի» մեկնարկը մեր երկրում:

Միջոցառմանը ներկա…