Այս տարի լրանում է Ֆրանկոֆոնիա միջազգային կազմակերպության 50-ամյա հոբելյանը:
Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում իրականացվող լեզվամշակութային միջոցառումներին իր մասնակցությունը կունենա նաև Հովհ. Թումանյանի թանգարանը՝
«Ես կրում եմ ՖՐԱՆԿՈՖՆԻԱ» խորագիրն ունեցող ծրագրով:
Այն տեղի կունենա մարտի 27-ից ապրիլի 4-ը, որին կարող են մասնակցել 10-13 տարեկան երեխաները:
Ծրագրի…
Հ. Թումանյանի թանգարանը մշակել է նոր կրթամշակութային ծրագիր՝ «Ընտանեկան փոստարկղ» խորագրով: Այն դպրոցի կրթական գործունեության ոլորտում թանգարանային մանկավարժության ներդաշնակ և համադրված օրինակ է, որի բովանդակության հիմքում ընկած է բանաստեղծի նամակագրական կապը զավակների հետ, որոնք լավագույնս ներկայացնում են Թումանյանի ընտանեկան արժեհամակարգը: Թումանյան-հայրիկի կերպարը, որպես ուսումնասիրության թեմա, կրթական մեծ պոտենցիալ ունի, այն…
Ղազարոս Աղայանի 180-ամյակի առթիվ Մ. Սարյանի տուն-թանգարանը մշակել է նոր կրթական ծրագիր` «Հիշողություն» բանաստեղծության թեմայով: Ծրագիրը նախատեսված է նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաների համար: Ծրագրի շրջանակում նախատեսվում է ծանոթանալ Աղայանի կենսագրությանը և ստեղծագործությանը, վերլուծել «Հիշողություն» բանաստեղծությունը՝ հարց ու պատասխանի և ընթերցանության միջոցով: Այնուհետև, երեխաները կազմում են «Հիշողություն» բանաստեղծության իրենց…
Առաջատար 6 թատրոնների դերասանները մեկ ներկայացման մեջ. մարտի 3-ին և 4-ին` Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում տեղի կունենա «Ժամացույցի զարկերը» ներկայացման պրեմիերան` ըստ Օսվալդ Զագրադնիկի ստեղծագործության:
«Ժամացույցի զարկերը» ներկայացման մեջ սիրված դերասանները հանդես կգան մայրաքաղաքի երեք թատրոններում՝ Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական և Սոս…
Փետրվարի 19-ին` Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա և Գիրք նվիրելու տոնի կապակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել «Թումանյան-Կոմիտաս-150» գեղարվեստական պատկերագրքի շնորհանդեսը, որին ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
Ողջունելով և շնորհավորելով ներկաներին` նախարարը նշել է, որ մեկ միասնական պատկերագիրք ունենալու միտքը հղացել է անցյալ…
Փետրվարի 19-ն Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Ավելի քան տասը տարի այս օրը նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Այս գեղեցիկ տոնի կապակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին շնորհավորելու էին եկել Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի լավագույն 13 ընթերցողները՝ 3-12-րդ դասարանի աշակերտներ:
Շնորհավորելով Ամենայն Հայոց բանաստեղծ Հ. Թումանյանի 151-ամյակի…
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը ՀԳԱ-ի և «ԻԲԲԻ Արմենիայի» համագործակցությամբ՝ փետրվարի 19-21-ը կանցկացնի արդեն ավանդական դարձած Մանկապատանեկան գրքի երևանյան 16-րդ տոնավաճառը, որին իրենց մանկապատանեկան հավաքածուներով կմասնակցեն ՀՀ մի շարք հրատարակչություններ և գրատներ: Տոնավաճառին զուգահեռ գրադարանում կիրականացվի միջոցառումների ծրագիր (ծրագիրը կցվում է). պաշտոնական բացումը՝ փետրվարի 19-ին, ժամը…
ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կազմակերպմամբ՝ փետրվարի 8-ին մեկնարկել է Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնը՝ նվիրված մեծ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյա հոբելյանին։ Փառատոնի գեղարվեստական ղեկավարն է դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Ալեքսանդր Հարությունյանը 20-րդ դարի հայ կոմպոզիտորական դպրոցի լավագույն ներկայացուցիչներից է։ Նրա բազմաժանր ստեղծագործությունները՝ կոնցերտներ‚…
Այսուհետ կենսաթոշակառուները հնարավորություն ունեն անվճար այցելել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության թատերական կազմակերպությունների կողմից պետական աջակցությամբ իրականացվող մշակութային միջոցառումներ, ինչպես նաև թանգարաններ:
Այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ստորագրել են հուշագիր, համաձայն որի կենսաթոշակառուներին (աշխատանքային՝ տարիքային, արտոնյալ պայմաններով, երկարամյա…
Պատմամշակութային հուշարձանների պահպանման, օգտագործման և հանրահռչակման նպատակով իրականացվող իրազեկման արշավի շրջանակում «ԻԿOՄOՍ-Հայաստանի ազգային կոմիտեի հետ համագործակցությամբ տեղի է ունեցել հանդիպում իրազեկման արշավի կամավորների հետ:
Կամավորների թվում էին ուսանողներ, ուսուցիչներ, տարբեր ոլորտների աշխատակիցներ՝ թե՛ Երևանից, թե ՀՀ մարզերից:
«Ինձ միանգամից հետաքրքրեց և որոշեցի արձագանքել: Ուսուցիչը պետք է տիրապետի նաև մշակույթին և…