ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մեկնարկում է Հայ ժամանակակից երաժշտության 8-րդ փառատոնի երկրորդ փուլը՝ ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, մանկավարժ Գեղունի Չթչյանի հոբելյանին նվիրված համերգով:
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը անվանի կոմպոզիտորին նվիրված համերգի ընթացքում կհնչեն Արամ Խաչատրյանին նվիրված՝ հեղինակի Կամերային սիմֆոնիան Հայաստանի պետական…
Այսօր հանրապետությունում գրքի տոն է. մեկնարկել է Գրքի երևանյան միջազգային 7-րդ փառատոնը: Սեպտեմբերի 6-8-ը Հայաստանի ազգային պատկերասրահում կանցկացվի փառատոնյան 32 միջոցառում, Հայաստանի պատմության թանգարանի և Հայաստանի ազգային պատկերասրահի կամարաշարում կգործի գրքի տոնավաճառ:
Փառատոնի բացման արարողությունը տեղի է ունեցել Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում: Ներկա են եղել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ…
Հայաստանի պատմության թանգարանում «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ցուցադրությանն ընդառաջ՝ այսօր կայացել է մամուլի ասուլիս, որին հաջորդել է հուշագրի ստորագրման արարողությունը:
Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, «Մշակույթի զարգացման» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Ավետիսյանը և «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն…
ԿԳՄՍ նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն այցելել են Կոտայքի մարզ՝ մշտադիտարկելու մի շարք հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման ընթացքը:
Մասնավորապես՝ ԿԳՄՍՆ աշխատակիցներն այցելել են Կամարիսի Սբ. Հովհաննես եկեղեցի (պետ. ցուցիչ՝ 6.35.8, տեղական նշանակության), Կամարիսի Սուրբ Աստվածածին մատուռ (պետ. ցուցիչ՝ 6.35.5.2, հանրապետական նշանակության), Աբովյան համայնքի…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ընդունել է «Թովմասյան» հիմնադրամի տնօրեն, երգահան Սյուզաննա Թովմասյանին և «Նոր ալիք 2024» միջազգային մրցույթում հաղթած երգչուհի Անահիտ Հակոբյանին:
Դանիել Դանիելյանը շնորհավորել է Անահիտ Հակոբյանին մրցույթում տարած հաղթանակի կապակցությամբ և նորանոր հաջողություններ մաղթել միջազգային հարթակներում՝ կարևորելով Հայաստանի ներկայացվածությունը տարբեր միջազգային ստուգատեսներում և մրցույթներում:
Անահիտ Հակոբյանը…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գյումրու ժողգործիքների պետական նվագախումբն իրականացնում է «Ակունքներ» նախագիծը։
Ծրագրի շրջանակում սեպտեմբերի 8-ին Գյումրու ժողգործիքների պետական նավագախմբի հետ համատեղ համերգով հանդես կգա Մոնիկա Նազարյանը։
Ծրագրի նպատակն է ազգային ոչ նյութական մշակույթի պահպանումը, հանրայնացումն ու սերունդներին փոխանցումը, ազգային երաժշտության հանրահռչակումը։
Համերգի բանախոսն է երաժշտագետ, արվեստագիտության…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» 2025 թ․ ծրագրի իրականացման դրամաշնորհային մրցույթ:
Մրցույթի հիմնական նպատակն է հայկական մշակույթի տարածումն ու հանրահռչակումը Հայաստանի սահմաններից դուրս, պատմաիրավական խեղաթյուրումների և ապատեղեկատվության չեզոքացումը, արտասահմանյան առաջատար գրադարանների ֆոնդերի համալրումը հայկական մշակույթն ու պատմությունը ներկայացնող օտարալեզու հրատարակումներով։ Հաղթող…
Ամռան ամիսներին Շիրակի մարզային գրադարանն իրականացրել է 33 միջոցառում, որոնցում ընդգրկվել է 1849 նոր ընթերցող. հաճախումների քանակը կազմել է 39230: Ամռանը գրադարան է այցելել Շիրակի մարզի 21 դպրոցների ու նախակրթարանների 645 սան:
«Ամառը գրադարանում» ծրագրի մեկնարկը տրվել է հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Իրականացվել են բազմաթիվ միջոցառումներ՝ ցուցադրություններ, գրքերի…
ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն աշխատանքային այց են կատարել Տավուշի մարզի Կիրանց գյուղի Սբ. Երրորդություն եկեղեցի։
Հանդիպմանը մասնակցել են կապալառու, որակի տեխնիկական ու հեղինակային հսկողություններն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները: Տեղում իրականացվում էին շինարարական հրապարակի կազմակերպման աշխատանքներ, ՀՀ…
ՀՀ կառավարության որոշմամբ 2024 թվականի պետական բյուջեում կատարվել է վերաբաշխում և դրամական խրախուսում է տրամադրվել մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոներին և մրցանակաբաշխություններին մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի 3 գործչի և 2 խմբի:
Փոփոխությունը կատարվել է՝ համաձայն ՀՀ կառավարության 2024 թվականի փետրվարի 29-ի N305-L որոշմամբ հաստատված «Մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոների…
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ