ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Մշակութային լուրեր

Նախարարի տեղակալը կոչ է արել ակտիվ մասնակցել մշակութային կրթության տարվան

Սեպտեմբերի 2, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր այցելել է Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ դպրոց, որտեղ մասնակցել է ուսումնական տարվա մեկնարկին նվիրված միջոցառմանը:

Դանիել Դանիելյանը շնորհավորել է ներկաներին՝ տեղեկացնելով, որ այս տարին նախարարությունը հայտարարել է՝ որպես մշակութային կրթության տարի: «Սա նշանակում է, թե որքանով է պետությունը կարևորում…

Պարզաբանում. սկսվում են Ամբերդ ամրոցի ամրակայման, նորոգման և մասնակի վերականգնման աշխատանքները

Սեպտեմբերի 2, 2024
Մշակութային լուրեր

Ամբերդ ամրոցի վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութի մասին հայտնում ենք.

Ամբերդ ամրոցում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով առաջիկա շաբաթվանից սկսվում են ամրոցի ամրակայման, նորոգման և մասնակի վերականգնման աշխատանքները: Աշխատանքներից առաջ կատարվում են մաքրման աշխատանքներ դղյակի ներսում: Նախագծով նախատեսված աշխատանքների տևողությունը 5-6 տարի է: Այս տարվա հատկացման…

Մշտադիտարկվել են պետական աջակցությամբ վերականգնվող մի շարք հուշարձաններ

Օգոստոսի 30, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցներն այցելել են պետական բյուջեով նորոգվող և վերականգնվող մի շարք հուշարձաններ:

Մասնագետները, մասնավորապես, տեղում քննարկել են ՀՀ Արագածոտնի մարզի «Ագարակ» պատմամշակութային արգելոցի, Փարպի գյուղի Ծիրանավոր (5-րդ դար) եկեղեցու, Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի Թարգմանչաց (7-րդ դար) եկեղեցու, Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարանի ամրակայման, նորոգման և վերականգնման…

Գեղարքունիքի Վ. Պետրոսյանի անվան մարզային գրադարանում իրականացված ամառային ծրագրերը

Օգոստոսի 30, 2024
Մշակութային լուրեր

Վ․ Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարանը ևս ամռան ամիսներին հագեցած էր կրթամշակութային և ժամանցային ծրագրերով: Գրադարանն ունեցել է 1227 նոր ընթերցող և 10822 այցելու։

Գրադարանն իրականացրել է «Ամառային դպրոց» ծրագիրը, որը ներառում էր ինտերակտիվ, հետաքրքրաշարժ և ժամանցային դասընթացներ 6-14 տարեկան երեխաների համար։

Գրադարանը համագործակցել է Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի համայնքապետարանի, Գավառի…

Սուրբ Սարգիս վանական համալիրը և Թարգմանչաց եկեղեցին վերականգնվում են

Օգոստոսի 29, 2024
Մշակութային լուրեր

Կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 11-րդ արտագնա նիստը:

Նիստն անցկացվել է Արագածոտնի մարզի Ուշի գյուղի Սուրբ Սարգիս վանական համալիրի (պետ. ցուցիչ՝ 2.108.1.3, հանրապետական նշանակության) և Արմավիրի մարզի Այգեշատ համայնքի Թարգմանչաց եկեղեցու (պետ. ցուցիչ՝ 3.11.3, հանրապետական նշանակության) տարածքներում:

Ուշի գյուղի Սուրբ Սարգիս վանական համալիրում…

Կստեղծվեն «Երերույք», «Հին Խնձորեսկ», «Բերդկունք ամրոց» և «Նորատուսի խաչքարեր» պատմամշակութային արգելոցներ. Կառավարության որոշումը

Օգոստոսի 29, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել «Երերույք», «Հին Խնձորեսկ», «Բերդկունք ամրոց» և «Նորատուսի խաչքարեր» պատմամշակութային արգելոցներ ստեղծելու որոշման նախագիծը:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նախարարը հիշեցրել է՝ նախորդ տարի հաստատվել է Մշակույթի զարգացման, պահպանման և հանրահռչակման ռազմավարությունը, իսկ Կառավարության ծրագրով նաև ամրագրված…

Լոռու մարզային գրադարանում իրականացվել են մի շարք ամառային ծրագրեր

Օգոստոսի 29, 2024
Մշակութային լուրեր

Լոռու մարզային գրադարանում ամռան ամիսներին իրականացվել են 19 ծրագիր և 12 ցուցահանդես. այցելությունների թիվը կազմել է 27922, նոր ընթերցողների թիվը՝ 2087։

Ամռան ծրագրերի մեկնարկը տրվել է Երեխաների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումներով։ Գրադարանի աշխատակիցներն այցելել են Վանաձորի բժշկական կենտրոն ու Երեխաների զարգացման կենտրոն և գրքեր նվիրել երեխաներին։

Ամառային ճամբարի շրջանակում երեխաներն…

Սյունիքի մարզային գրադարանում ամռանն իրականացվել են տարաբնույթ միջոցառումներ

Օգոստոսի 28, 2024
Մշակութային լուրեր

Սյունիքի մարզային գրադարանում ամռան ամիսներին անցկացվել է 27 կրթական և մշակութային միջոցառում. գրադարան այցելությունների թիվը կազմել է 17364, նոր գրանցված ընթերցողների թիվը՝ 1201:

Իրականացվել է «Ամառային դպրոց» ծրագիրը, որի շրջանակում այցելուները մասնակցել են անգլերենի դասընթացների, մուլտֆիլմերի, ֆիլմերի դիտման, ընթերցանության ժամերի, վիկտորինաների և տարբեր խաղերի:

Գրադարանում գործող «Ամերիկյան անկյուն» է այցելել…

Վայոց ձորի մարզային գրադարանում իրականացվել են ամառային մի շարք ծրագրեր

Օգոստոսի 28, 2024
Մշակութային լուրեր

Վայոց ձորի մարզային գրադարանում ընթերցողների համար ամռան ամիսներին իրականացվել է 32 միջոցառում. գրանցվել է 570 նոր ընթերցող, այցելուների թիվը կազմել է 12616:

Գրադարանում իրականացվել են ընթերցանության խթանմանը միտված միջոցառումներ, հանդիպումներ, գրական-երաժշտական ցերեկույթներ: Գրադարանը համալրվել է 36 միավոր արժեքավոր նվերներ-գրքերով:

Ամռանը գրադարանում գործել է «Վայոց ձոր» գրական խմբակը, որի շրջանակում անցկացվել…

Հովհ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնը մասնակցել է «Փոքրիկ ամրոց» միջազգային տիկնիկային թատերական 1-ին փառատոնին

Օգոստոսի 27, 2024
Մշակութային լուրեր

Չինաստանի Շանհայ, Շենժեն, Ջինյան, Անկանգ և Նանտոնգ քաղաքներում անցկացվել է «Փոքրիկ ամրոց» միջազգային տիկնիկային թատերական 1-ին փառատոնը, որին մասնակցել է նաև Հովհ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնը՝ «Մատնաչափիկը» ներկայացումով:

Փառատոնին մասնակցում էին նաև ՌԴ-ի, Գերմանիայի, Բուլղարիայի, Իսպանիայի, Չինաստանի, Լեհաստանի, Իրանի թատերախմբեր:

Հովհ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնը «Մատնաչափիկը» ներկայացումը խաղացել…