ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Մշակութային լուրեր

Ալֆրեդ Քոչարյանը Կոմիտասի թանգարան֊ինստիտուտի անձնակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Սահակյանին

Մարտի 4, 2025
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը փետրվարի 5-ին հայտարարել էր Կոմիտասի թանգարան֊ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի տեղը զբաղեցնելու դիմորդների հայտերի ընդունման գործընթաց:

Բարձր թափանցիկություն ապահովելու և համապատասխան մասնագետ ընտրելու նպատակով թեկնածուներից կատարվել է ընտրություն, որի արդյունքում որոշում է կայացվել Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում նշանակել երաժշտագետ, կոմիտասագետ, արվեստագիտության թեկնածու,…

Ներկայացվել են պետական աջակցությամբ իրականացվող մշակութային ծրագրերը

Մարտի 4, 2025
Մշակութային լուրեր

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել ժամանակակից արվեստի, մշակութային կրթության և գրահրատարակչական ոլորտներում 2025 թվականին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող մշակութային միջոցառումների շնորհանդեսը:

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, դրամաշնորհային նախագծեր իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Միջոցառման ընթացքում ներկայացվել են 8…

Կայացել է Ավետիք Իսահակյանի 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը

Մարտի 1, 2025
Մշակութային լուրեր

Այսօր տեղի է ունեցել հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ:

Հանձնաժողովը ձևավորվել է` համաձայն ՀՀ վարչապետի 2025 թ. փետրվարի 18-ի N 137–Ա որոշման:

Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը,…

Հայաստանը պատվո հյուր է 13-րդ միջազգային դիզայն բիենալեում

Փետրվարի 27, 2025
Մշակութային լուրեր

Հայաստանն այս տարի 13-րդ միջազգային դիզայն բիենալեում կներկայանա որպես պատվո հյուր՝ «Ծալք ու ծավալ» ցուցադրությամբ: «Ռեսուրս(ներ)՝ կանխատեսելով վաղը» խորագիրը կրող բիենալեն կանցկացվի մայիսի 22-ից սեպտեմբերի 22-ը Ֆրանսիայի Սենտ Էտիեն քաղաքում:

Այս առիթով տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը և ցուցադրության…

Մարկոս Գրիգորյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների առաջարկների հավաքագրում

Փետրվարի 26, 2025
Մշակութային լուրեր

2025 թվականին լրանում է նկարիչ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս Գրիգորյանի ծննդյան 100-ամյա հոբելյանը:

Անվանի արվեստագետի ծննդյան հոբելյանական միջոցառումները կազմակերպելու նպատակով նախատեսվում է ստեղծել հոբելյանական հանձնաժողով:

Հոբելյանական միջոցառումները պատշաճ կազմակերպելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հավաքագրում է առաջարկներ:

Առաջարկներն անհրաժեշտ է ներկայացնել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին ուղղված գրությամբ…

«Խաղաղություն» միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-ցուցահանդես

Փետրվարի 26, 2025
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամը կանցկացնի «Խաղաղություն» միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-ցուցահանդեսը:

Այն միտված է մշակութային կրթության, մասնավորապես՝ կերպարվեստի ոլորտում շնորհալի երեխաների բացահայտմանը, նրանց ստեղծագործական ունակությունների և կարողությունների զարգացմանն ու ինքնադրսևորմանը:

Մրցույթ-ցուցահանդեսն ուղղված է խաղաղության, համերաշխության և հարգանքի գաղափարների տարածմանը, և ըստ այդմ՝…

Նախագիծ. կինեմատոգրաֆի ոլորտին պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով մրցույթների կազմակերպման կարգ

Փետրվարի 26, 2025
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Կինեմատոգրաֆի ոլորտին պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով մրցույթների կազմակերպման և անցկացման կանոնակարգը հաստատելու մասին» ԿԳՄՍ նախարարի հրամանի նախագիծը:

Կարգի ընդունումը պայմանավորված է «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի կիրարկման անհրաժեշտությամբ։ Առաջարկվող նոր կարգավորումներով կապահովվեն ազգային ֆիլմերի ստեղծման համար աջակցության ավելի գործուն և…

Հայաստանում կանցկացվի մանուշյանական շաբաթ

Փետրվարի 26, 2025
Մշակութային լուրեր

Մարտի 14-18-ը Երևանում և Արտաշատում կանցկացվի «Մանուշյանական շաբաթ» միջոցառումը՝ նվիրված Միսաք Մանուշյանին և ֆրանսիական դիմադրության շարժման նրա զինակիցներին:

Նպատակն է վերաիմաստավորել Մանուշյանի ժառանգությունը, ընդգծել նրա դերը համաշխարհային դիմադրության շարժման մեջ և խթանել ֆրանսիական և հայկական պատմամշակութային երկխոսությունը։

Միջոցառումների շարքն ընդգրկում է թատերական ներկայացումներ, գիտաժողովներ, ցուցահանդեսներ, վավերագրական ֆիլմերի ցուցադրություններ և քննարկումներ:…

Քննարկվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա շրջանակում նախատեսվող միջոցառումները

Փետրվարի 26, 2025
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում ֆրանկոֆոն երկրների դեսպաններին՝ ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Լուկաս Ռոզենկրանցի նախագահությամբ:

Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը:

Քննարկվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա և երկամսյակի շրջանակում իրականացվող ծրագրերն ու միջոցառումները:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝…

Նարա Շլեպչյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Փետրվարի 26, 2025
Մշակութային լուրեր

Ծննդյան 90-ամյա հոբելյանի և հայկական հեռուստատեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար ՀՀ ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» մեդալակիր Նարա Շլեպչյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ ոսկե մեդալով։

Պարգևը Հայաստանի հեռուստատեսության առաջին հաղորդավարուհի Նարա Շլեպչյանին է հանձնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Հարցադրումը՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…