ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Մշակութային լուրեր

«Խրախուսում ենք կամերային ժանրի զարգացումը». Դանիել Դանիելյան

Մարտի 13, 2024
Մշակութային լուրեր

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել «Ավետիս» լարային քառյակի դեբյուտային համերգը, որին ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

Քառյակը, մինչ «Ավետիս» անվամբ հանդես գալը, արդեն մի քանի տարի երաժշտական գործունեություն է ծավալում Հայաստանում և արտերկրում։ Խմբի անդամների նպատակն է ձևավորել համաշխարհային…

Հայաստանի 325 կրթական ու մշակութային հաստատություններ տոնելու են Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը

Մարտի 13, 2024
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

Հայաստանում մարտի 20-ին հերթական անգամ կտոնվի Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը, որն այս տարի կնվիրվի հայ նշանավոր դիվանագետ Քրիստիան Տեր-Ստեփանյանի հիշատակին:

«Ֆրանկոֆոնիայի օրեր 2024»-ի շրջանակում երկու ամիս շարունակ Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Գավառում կանցկացվեն մեծ թվով միջոցառումներ: Ծրագիրը բազմաժանր է՝ կինո, երաժշտություն, թատրոն, ժամանակակից արվեստ։

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանն այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի…

Թուրքմեն բանաստեղծ Մահթումկուլի Ֆրագիի 300-ամյակին նվիրված միջոցառում Երևանում

Մարտի 13, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը «Առնո Բաբաջանյան» համերգասրահում ներկա է եղել թուրքմեն բանաստեղծ Մահթումկուլի Ֆրագիի 300-ամյակին նվիրված միջոցառմանը, որը կազմակերպվել է ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի դեսպանատան համագործակցությամբ:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ-ում Թուրքմենստանի դեսպան Մուհամետգելդի Այազովը, տարբեր երկրների դեսպաններ ու դիվանագետներ, պաշտոնատար անձինք:

«Նշանավոր գործիչների մասին արխիվային նյութերը հետաքրքիր են և՛ քաղաքացիների, և՛ հետազոտողների համար». Ժաննա Անդրեասյան

Մարտի 12, 2024
Մշակութային լուրեր

Հայաստանի ազգային արխիվի ցուցասրահում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հետ համագործակցությամբ բացվել է Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված ժամանակավոր ցուցադրություն:

Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը, «Արամ…

Ճապոնիայի կառավարության աջակցությամբ Արամ Խաչատրյան համերգասրահը կհամալրվի նոր սարքավորումներով

Մարտի 12, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր ներկա է եղել Արամ Խաչատրյան համերգասրահում աուդիո և ձայնագրման սարքավորումների բարելավման ծրագրի մեկնարկի արարողությանը:

Դրամաշնորհային պայմանագիրը ստորագրել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանը և ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական:

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ…

«Արվեստի գործերի տեղափոխում և տեղադրում» թեմայով աշխատաժողով՝ «Կատապուլտ» ծրագրի շրջանակում

Մարտի 12, 2024
Մշակութային լուրեր

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի շրջանակում տեղի է ունեցել «Արվեստի գործերի տեղափոխում և տեղադրում» խորագրով երկօրյա աշխատաժողովը:

Աշխատաժողովի նպատակն էր մասնակիցներին տրամադրել մշակութային արժեքների տեղափոխության պայմանակարգերի, գնահատման ընթացակարգերի, արտահանման և ներմուծման օրենսդրական կարգավորումների վերաբերյալ փորձագիտական համալիր գիտելիքներ՝ ներառյալ արվեստի գործերի փաթեթավորում, տեղադրում, փոխադրում, ապահովագրություն, մաքսազերծում, պահեստավորում և…

Հայաստանի ազգային տաղավարը Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեում

Մարտի 11, 2024
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

2024 թվականի ապրիլի 20-ից նոյեմբերի 24-ը կանցկացվի Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն: Հայաստանի Հանրապետությունը Վենետիկի 60-րդ՝ հոբելյանական արվեստի բիենալեում կներկայանա փարիզաբնակ հայ արվեստագետ Նինա Խեմչյանի «Արձագանք» բազմաշերտ մուլտիմեդիա նախագծով:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված Հայաստանի մասնակցությանը Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեին: Մամուլի ասուլիսի…

Հայաստան-Իրան մշակութային առնչությունների ընդլայնում՝ ժառանգության պահպանության ուղղությամբ

Մարտի 11, 2024
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

2024 թ. մարտի 4-8-ը Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Արևմտյան և Կենտրոնական Ասիայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային հետազոտությունների Թեհրանի կենտրոնի գործադիր խորհրդի 3-րդ հանդիպումը:

Հանդիպմանը Հայաստանից մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության վարչության մշակութային ժառանգության պահպանության ու…

Դանիել Դանիելյանը բարձր է գնահատել երիտասարդական օպերային ծրագրի մասնակիցների ձեռքբերումները

Մարտի 11, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդունել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի ղեկավար Լևոն Ջավադյանին: Հանդիպմանը ներկա էին նաև ծրագրի մասնակիցները՝ օպերային մեներգիչներ Սիլվա Պետրոսյանը, Նունե Գրիգորյանը, Օֆելյա Համբարձումյանը և Գագիկ Վարդանյանը:

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել…

Թատերական երկամսյակ՝ Գեղարքունիքի մարզում

Մարտի 11, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Գեղարքունիքի մարզում մեկնարկել է մշակութային երկամսյակը:

Նախատեսվում է, որ երկամսյակի ընթացքում Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում և մարզի այլ մշակութային հարթակներում հանդես կգան նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային կազմակերպությունները։

Մեկնարկն ազդարարվել է Երևանի մնջախաղի պետական թատրոնի «Գիրք ծաղկանց» ներկայացմամբ և նվիրված էր…