ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Մշակութային լուրեր

Լույս է տեսել «Հայկական կինոնյութեր և փաստաթղթեր (1909-1936)» գիրքը

Դեկտեմբերի 22, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման ՀԿ-ն հրատարակել է «Հայկական կինոնյութեր և փաստաթղթեր (1909-1936)» գիրքը:

«Հայկական կինոնյութեր և փաստաթղթեր (1909-1936)» գիրքը հրատարակվել է Հայ կինոյի 100-ամյա հոբելյանական ծրագրի շրջանակում: Օրերս տեղի է ունեցել հրատարակության շնորհանդեսը:

Շնորհանդեսին ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի…

Լույս է ընծայվել Եղիշե Չարենցի «Երկերի ժողովածուի» ակադեմիական նոր հրատարակության 1-ին հատորը

Դեկտեմբերի 22, 2023
Մշակութային լուրեր

Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի դահլիճում Եղիշե Չարենցի տուն-թանգարանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Եղիշե Չարենցի «Երկերի ժողովածուի» ակադեմիական նոր՝ 13 հատորյա հրատարակության 1-ին հատորի շնորհանդեսը:

Շնորհանդեսին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Միջոցառումը մեկնարկել է «ԱՐԱՐ» երգչախմբի կատարումներով (Եղիշե Չարենց` «Ես իմ անուշ Հայաստանի», երաժշտությունը՝ Տիգրան…

Այցելություն «Մայրաքաղաք Արտաշատ» հուշարձան և «Դվին» պատմահնագիտական արգելոց-թանգարան

Դեկտեմբերի 20, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության մասնագետները Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության և Հայաստանի ազգային պատկերասրահի աշխատակիցների հետ միասին այցելել են «Մայրաքաղաք Արտաշատ» հուշարձան, որոնց ուղեկցել են ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի պատմական Արտաշատ մայրաքաղաքի հնագիտական արշավախմբի հնագետները:

«Մայրաքաղաք Արտաշատ» հուշարձանը գտնվում է Հայաստան-Թուրքիա սահմանային…

«Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ժամանակավոր ցուցադրություն

Դեկտեմբերի 20, 2023
Մշակութային լուրեր

Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված պատմական Հայաստանի կորուսյալ տարածքների հայկական մշակութային ժառանգության ներկայացմանը։

Ցուցադրության պաշտոնական բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանը, Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը, ինչպես նաև ԱԺ պատգամավորներ, պաշտոնական անձինք, մշակութային գործիչներ…

«Արարատից՝ Ալպեր». Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի համերգը՝ Իտալիայում

Դեկտեմբերի 19, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, բացառիկ համերգով հանդես է եկել Իտալիայի Պորդենոնե քաղաքի «Վերդիի» անվան թատրոնում:

Համերգը նվիրված էր Լեռների համաշխարհային օրվան, որը մեծ շուքով է նշվում Իտալիայում:

Համերգը կազմակերպվել է Իտալիայում ՀՀ դեսպանության, Իտալիայի զբոսաշրջության նախարարության, Պորդենոնեի քաղաքապետարանի,…

Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրները, Որոտան գետի կիրճը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո․ նախապատրաստվում է հայտ

Դեկտեմբերի 19, 2023
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

Հայաստանը հայտ կներկայացնի «Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրները և Որոտան գետի կիրճը» հուշարձանախումբը ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Զինված հակամարտությունների պայմաններում մշակութային արժեքների պաշտպանության կոնվենցիայի» շրջանակում ուժեղացված պաշտպանության կարգավիճակ շնորհելու համար։

Ուժեղացված պաշտպանությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954 թ. կոնվենցիային կից 1999 թ. երկրորդ արձանագրությամբ մշակված մեխանիզմ է` զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների հատուկ պաշտպանություն…

Ներդրումների մասնակի վերադարձի համակարգը կնպաստի Հայաստանի պատշաճ դիրքավորմանը միջազգային կինոհարթակներում

Դեկտեմբերի 18, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «Փիփլ Օֆ Ար» ընկերության միջև այսօր ստորագրվել է համագործակցության հուշագիր:

Հուշագիրը ստորագրել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը,…

Քոբայրավանքի սեղանատան և Սանահինի վանական համալիրի Սբ Ամենափրկիչ եկեղեցու տանիքածածկերի վերականգնման աշխատանքներն ավարտվել են

Դեկտեմբերի 18, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով Լոռու մարզի Քոբայրավանքի սեղանատան և Սանահին վանական համալիրի Սբ Ամենափրկիչ եկեղեցու տանիքածածկերի վերականգնման և տարածքի մասնակի բարեկարգման աշխատանքներն ավարտվել են։

ԿԳՄՍ նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները հերթական անգամ այցելել են հուշարձաններ՝ հեղինակային և տեխնիկական հսկողության կազմակերպությունների…

Ստրասբուրգում տեղի է ունեցել Սուրբ Ծննդյան տոնավաճառի հայկական տաղավարի բացումը

Դեկտեմբերի 15, 2023
Մշակութային լուրեր

Դեկտեմբերի 14-ին Ստրասբուրգի «Սանտ Թոմաս» հրապարակում տեղի է ունեցել Սուրբ Ծննդյան տոնավաճառի հայկական տաղավարի բացման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառման պատվավոր հյուրերն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ԵԽ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը, Ստրասբուրգի քաղաքապետ Ժաննա Բարսեղյանը, տեղի հայկական համայնքի ներկայացուցիչներ:

Հյուրերը ծանոթացել են հայկական ժողովրդական մշակույթի նմուշներին,…

Հաստատվել են նորահայտ հուշարձանների չափորոշիչները

Դեկտեմբերի 15, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ կառավարությունը 2023 թ․ դեկտեմբերի 14-ի նիստում հավանություն է տվել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում նորահայտ հուշարձան ընդգրկելու և պետական ցուցակից հուշարձան հանելու վերաբերյալ չափորոշիչներ հաստատելու մասին» որոշման նախագծին։

Հուշարձանների պետական ցուցակում պատմամշակութային արժեք ներկայացնող հուշարձանի ընդգրկումը կատարվելու է փորձագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա՝ անկախ դրա էթնիկական (ազգային)…