ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Մշակութային լուրեր

Քննարկվել են ոչ նյութական մշակութային ժառանգության կենսունակ արժեքների ցանկում գրանցման ներկայացված առաջարկները

Նոյեմբերի 23, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստը:

Նիստը վարել է խորհրդի նախագահ, երաժշտագետ Հռիփսիմե Պիկիչյանը: Հանդիպմանը քննարկվել են ոչ նյութական մշակութային ժառանգության կենսունակ արժեքների ցանկում Հայաստանի տարբեր համայնքներից, գիտական և մշակութային կազմակերպություններից գրանցման ներկայացված առաջարկները:

Խորհրդի անդամները հանդես են եկել…

Տավուշի թեմի Մանկապատանեկան երգչախմբի երեխաները ներկա են եղել STARMUS VI փառատոնի մասին ֆիլմի ցուցադրությանը

Նոյեմբերի 23, 2023
Մշակութային լուրեր

Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում փակ ցուցադրությամբ օրերս ներկայացվել է 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանում անցկացված STARMUS VI միջազգային գիտական փառատոնի մասին պատմող ֆիլմը։

Ֆիլմն ամփոփում է այն բոլոր էմոցիաները, գույներն ու մասշտաբային միջոցառումները, որոնք անցկացվել են ՀՀ բուհերում, Մարզահամերգային համալիրում, Ազատության հրապարակում և մի շարք մարզային կառույցներում։

STARMUS-ի կողմից ապահովվել է փառատոնին ելույթով հանդես…

Ցուցադրվել է «Բացակա պատկեր» ֆիլմը՝ նվիրված Արտավազդ Փելեշյանին

Նոյեմբերի 23, 2023
Մշակութային լուրեր

«Մոսկվա» կինոթատրոնում կայացել է ռեժիսոր Հրանտ Վարդանյանի «Բացակա պատկեր» ֆիլմի առաջին ցուցադրությունը՝ նվիրված ռեժիսոր, սցենարիստ, դերասան, համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական Արտավազդ Փելեշյանին:

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Արտավազդ Փելեշյանի կինը՝ Աիդա Սարգսյանը, կինոաշխարհի ներկայացուցիչներ և կինոսերներ:

Ֆիլմը ստեղծվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ,…

Նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել 8 պատմամշակութային օբյեկտներ

Նոյեմբերի 23, 2023
Մշակութային լուրեր

Կայացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա չորրորդ նիստը, որի արդյունքում պատմության և մշակույթի հուշարձանների թիվը համալրվել է ևս ութով:

Նորահայտ հուշարձաններից են Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Վարդանանց փողոց 18 հասցեում գտնվող Կինոյի տան շենքը (1975 թ., ճարտարապետ՝ Էդուարդ Սաֆարյան) և շենքի պատի «Պար» հարթաքանդակը (1975 թ.,…

«Սոլիդարտ. ժամանակակից արվեստը և պետական կառավարումը». կքննարկվեն կինոինդուստրիայի զարգացմանն ուղղված հարցեր

Նոյեմբերի 22, 2023
Մշակութային լուրեր

Մեկնարկել է ԱՊՀ երկրների «Սոլիդարտ. ժամանակակից արվեստը և պետական կառավարումը» խորագրով սեմինարը, որի շրջանակում կքննարկվեն ժամանակակից կինոինդուստրիայի զարգացման մարտահրավերները:

Սեմինարին մասնակցում են ԱՊՀ երկրներից կինոգործիչներ, պրոդյուսերներ, կինոարտադրողներ, կինոգիլդիաների անդամներ, կինոքննադատներ, մշակութաբաններ: Ոլորտի ներկայացուցիչները հայ գործընկերների հետ կքննարկեն ժամանակակից կինոինդուստրիային վերաբերող բազմաթիվ թեմաներ:

Սեմինարի նպատակն է ստեղծել ԱՊՀ երկրների կինոգործիչների համար նոր…

Արթիկ համայնքի Սբ Աստվածածին եկեղեցու պահպանման և վերականգնման նպատակով կնքվել է հուշագիր

Նոյեմբերի 22, 2023
Մշակութային լուրեր

Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սբ Աստվածածին եկեղեցու (5-7-րդ դդ․) պահպանման և վերականգնման նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և բարերար Լևոն Հովհաննիսյանի միջև այսօր կնքվել է հուշագիր:

ԿԳՄՍ նախարարության կողմից հուշագիրը ստորագրել է նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

«Մենք կարևորում ենք մասնավորի հատվածի հետ համագործակցությունը, որը նպաստում է պատմամշակութային…

Գործադիրը հավանության է արժանացրել «Թանգարանների մասին» օրենքը

Նոյեմբերի 22, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ կառավարության վերջին նիստում գործադիրը հավանության է արժանացրել «Թանգարանների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը, որը սահմանված կարգով ներկայացվել է Ազգային ժողով:

Համաձայն հիմնավորման՝ վերջին տարիներին նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության վերաբերյալ ընդունվել են մի շարք ՀՀ օրենքներ («Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման…

ԿԳՄՍՆ աշխատակիցներն այցելել են վերականգնվող հուշարձաններ՝ Քոբայրավանք և Սանահին վանական համալիր

Նոյեմբերի 21, 2023
Մշակութային լուրեր

ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցները հերթական անգամ այցելել են ՀՀ Լոռու մարզ՝ Քոբայրավանք և Սանահին վանական համալիր:

Աշխատակիցները տեղում ծանոթացել են նախարարության պատվերով իրականացվող Քոբայրավանքի սեղանատան և Սանահին վանական համալիրի Սբ Ամենափրկիչ եկեղեցու տանիքածածկերի նորոգման և տարածքի մասնակի բարեկարգման աշխատանքների ընթացքին։

Քոբայրավանքի սեղանատան վերականգնման աշխատանքները, որոնք վերսկսվել…

ժամանակակից կինոյի զարգացման մարտահրավերները. միջազգային սեմինար Երևանում

Նոյեմբերի 21, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի, Հայաստանի կինոգործիչների միության համագործակցությամբ «Օրացույց» գիտաստեղծագործական ՀԿ-ն նոյեմբերի 21-26-ը Երևանի Կինոյի տանը կանցկացնի ԱՊՀ երկրների միջազգային սեմինար՝ «Սոլիդարտ. ժամանակակից արվեստը և պետական կառավարումը» խորագրով:

Սեմինարի նպատակն է քննարկել ժամանակակից կինոինդուստրիայի զարգացման մարտահրավերները, ստեղծել ԱՊՀ երկրների կինոգործիչների համար նոր հարթակ` կինոարտադրության առավել արդյունավետ համագործակցության…

175 հազար դոլար՝ Շիրակի մարզի Երերույքի բազիլիկ տաճարի պահպանության նպատակով

Նոյեմբերի 20, 2023
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանում ԱՄՆ դեսպանության միջև այսօր ստորագրվել է հուշաթերթ՝ Շիրակի մարզի Երերույքի բազիլիկ տաճարի պահպանության նպատակով։

Ըստ հուշաթերթի՝ ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը» 175 հազար դոլար կհատկացնի Երերույքի տաճարում (4-5-րդ դար) պահպանության աշխատանքների իրականացման նպատակով։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և ՀՀ-ում…

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)