Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) բացում է իր 98-րդ համերգաշրջանը՝ Երևանյան 15-րդ երաժշտական փառատոնի մեկնարկով, որը նվիրված է մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչարտյանի 120-ամյակին:
Փառատոնի ողջ ընթացքում կհնչեն Արամ Խաչատրյանի հայտնի և սիրված ստեղծագործությունները: Բացման համերգին՝ սեպտեմբերի 15-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա անվանի դաշնակահար,…
Հովհ. Թումանյանի թանգարանը նորոգման, 2-րդ մասնաշենքի վերակառուցման և հարկերի ավելացման աշխատանքներով պայմանավորված, 31 ամիս ժամկետով դադարեցրել է այցելուների ընդունումը:
2023 թվականի սեպտեմբերի 20-ից թանգարանը ժամանակավորապես գործելու է Աբովյան 51/1 հասցեում՝ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի հյուրընկալ հարկի ներքո: Վերոնշյալ տարածքում թանգարանն ունենալու է մշտական ցուցադրության բաժիններ, ինչպես նաև իրականացնելու է ցուցահանդեսներ,…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն և Երևանի պետական կամերային թատրոն։
Համազգային թատրոնի տնօրեն Ղուկաս Մադոյանի ուղեկցությամբ ԿԳՄՍ փոխնախարարը ծանոթացել է ԿԳՄՍ նախարարության համաֆինանսավորմամբ կառուցվող նոր մասնաշենքի պայմաններին, շինարարական աշխատանքների ընթացքին։ Արտաքին շինաշխատանքներն ավարտվել են, այժմ ընթացքի մեջ են ներքին հարդարման աշխատանքները: Դանիել…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը իրականացնում է Հոգևոր երաժշտության փառատոն, որի շրջանակում կանցկացվեն մարզային համերգներ։
Սեպտեմբերի 22-ին համերգ տեղի կունենա Կոտայքի մարզում՝ Պտղնիի տաճարում, Հայաստանի պետական կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան) և Հայաստանի պետական կամերային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 12-14-ը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան անցկացնում է «Արամ Խաչատրյան-120» խորագրով միջազգային գիտաժողով։
Գիտաժողովի բացմանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն…
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի տասնհինգերորդ նիստը:
Նիստում քննարկվել են Երևան քաղաքի, ՀՀ Արարատի, Շիրակի, Կոտայքի, Տավուշի մարզերում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 7 էսքիզային նախագծեր:
Օրակարգում ընդգրկված հարցերից էր ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակին նվիրված…
Երևանի Սայաթ-Նովա 5 հասցեում՝ Նկարիչների շենքի պատին, բացվել է ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, հայ անվանի քանդակագործ Հովհաննես Բեջանյանի և նրա որդու՝ քանդակագործ Դավիթ Բեջանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, Բեջանյան ընտանիքի ներկայացուցիչներ, նկարիչներ,…
«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամ, ջութակահար Էդուարդ Դայանը Լոնդոնի միջազգային երաժշտական մրցույթում զբաղեցրել է առաջին հորիզոնականը:
Պատանի երաժշտի ուսուցիչն է ԵՊԿ պրոֆեսոր Էդուարդ Թադևոսյանը:
Նշենք, որ «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Ծրագիրն ուղղված է 11-20 տարեկան առավել տաղանդավոր պատանի…
Հայաստանի պատմության թանգարանի մշտական ցուցադրությունից սեպտեմբերի 9-ից կվերաբացվի ևս մի հատված՝ «Քրիստոնյա Հայաստան» խորագրով:
Ցուցադրությունն ընդգրկում է 4-10-րդ դարերի հայկական ինքնատիպ մշակույթը։ Ներկայացվելու են թանգարանի հավաքածուներում պահվող հայ ճարտարապետության ամենայուրօրինակ հուշարձանների՝ Դվինի, Քասաղի, Զվարթնոցի քանդակազարդ նմուշները, վաղքրիստոնեության խորհրդանիշներ համարվող հավասարաթև և ծաղկած խաչերը, ինչպես նաև քառանիստ կոթողները, որոնք եզակի են…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը շարունակում է մշակութային հաստատություններ այցերը: Այդ շրջանակում նա այցելել է Հայաստանի կոմպոզիտորների միություն և Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն:
Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը և ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանը ԿԳՄՍ նախարարի տեղակալին ներկայացրել են միության գործունեությունը,…
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ