Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հուլիսի 29-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա Ջ. Պուչչինիի «Տուրանդոտ» երեք գործողությամբ օպերայի առաջնախաղը:
Մշակութային այս իրադարձությանը նվիրված մամուլի ասուլիսին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ներկայացման երաժշտական ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը, դիրիժոր Հարություն Արզումանյանը և բեմադրող ռեժիսոր Վյաչեսլավ Ստորոդուբցևը…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիան իրականացնում է «Լսի՛ր» մարզային համերգաշարը, որի շրջանակում Հայաստանում է ալտահար և կոմպոզիտոր Վենսան Ռուայեն (Ֆրանսիա):
Հուլիսի 28-ին՝ ժամը 14:00-ին, Կապանի արվեստի պետական քոլեջի երգեհոնային դահլիճում Վանսան Ռուայեն վարպետության դաս կանցկացնի տեղի երիտասարդ երաժիշտների համար։ Նույն օրը, նույն դահլիճում՝ ժամը…
Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն համագործակցության «Ստեղծագործ Եվրոպա 2023-2027 թթ․» համաձայնագրի շրջանակում տեղի է ունեցել «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպաններ, Հայաստանի մշակութային դաշտում…
«Եվրոպական ժառանգության օրերի պատմություններ» դրամաշնորհային ծրագիրը մեկնարկել է 2018 թվականին՝ որպես «Մշակութային ժառանգության եվրոպական տարի. կիսվելու արվեստը» խորագիրը կրող համաեվրոպական միջոցառումների ծրագրի հիմնական նախաձեռնություններից մեկը։
«Եվրոպական ժառանգության օրերի պատմություններ» ծրագրի նպատակը «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրին մասնակցող կազմակերպություններին և մարդկանց խրախուսելն է՝ իրենց նախագծերի, նախաձեռնությունների և գործունեության վերաբերյալ պատմություններ հավաքելու միջոցով։ Պատմությունները պետք…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցները հերթական այցն են կատարել ՀՀ Լոռու մարզ՝ վտանգված հուշարձանների ներկա վիճակն ուսումնասիրելու նպատակով:
Աշխատակիցներն առաջինն այցելել են Հարավկովկասյան երկաթուղու Սանահինի կայարան: Կայարանի շենքը և դրան կից դեպոն (կայանը) առաջիններից է Հայաստանում. կառուցումը սկսվել է 19-րդ դարի վերջում և ավարտվել 1920-ական թվականներին: Ժամանակին…
Շրջանառության մեջ է դրվել «Մեծանուն հայեր. Սուրեն Սաֆարյանի ծննդյան 100-ամյակ» թեմային նվիրված 1 նամականիշով միակողմանի փոստային բացիկ:
Փոստային բացիկի մարումն իրականացրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը, Հայաստանի նկարիչների միության նախագահ…
Հուլիսի 17-18-ը Եվրոպական Միության ԹԱՅԵՔՍ (TAIEX) տեխնիկական օժանդակության և տեղեկատվության փոխանակման գործիքի շրջանակում կայացել է առցանց քննարկում։ Այն նպատակաուղղված էր Հայաստանի Հանրապետության թանգարանների բնագավառի օրենսդրական դաշտի կարգավորմանը, եվրոպական լավագույն փորձի փոխանակմանը և «Թանգարանների մասին» ՀՀ օրենքի նախագծի շրջանակում խորհրդատվության տրամադրմանը:
Առցանց հանդիպումը մեկնարկել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության և…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով 2023 թ. դրամաշնորհային մրցույթին հավանության արժանացած «Չպատմված պատմություններ» ծրագիրն ամփոփվել է երեխաների նկարչական ցուցահանդեսով:
Ծրագիրն իրականացվել է ««Սևան» երիտասարդական ակումբ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ: Ծրագրի ընթացքում ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան և հարակից Գավառ, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ խոշորացված համայնքներում կազմակերպության…
Բարերարի ջանքերով վերականգնվել է ՀՀ Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքի Քրդիկանց բնակավայրի Սբ. Աստվածածին եկեղեցին:
Վերականգնող ճարտարապետ Ամիրան Բադիշյանի կողմից դեռևս նախորդ տարի ներկայացվել էր Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի բարեկարգման և զանգակատան իրականացման Էսքիզային նախագիծը: Այն քննարկվել էր 2022 թ. օգոստոսի 23-ին կայացած ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 5-րդ նիստում…
2023 թ. հուլիսի 17-ին տեղի է ունեցել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի՝ Մատենադարանի տնօրենի ընտրության օրակարգով: Ընտրությանը մասնակցել է երեք թեկնածու՝ Արայիկ Էդիկի Խզմալյանը, Կարեն Արտաշեսի Մաթևոսյանը, Արծրունի Սամվելի Սահակյանը:
Թեկնածուներից Արծրունի Սամվելի Սահակյանն ինքնաբացարկ է հայտնել: Հոգաբարձուների խորհրդի քվեարկությամբ միաձայն Մատենադարանի տնօրեն է ընտրվել Արայիկ Խզմալյանը:
Նշենք, որ մինչ այդ՝ 2019 թվականից Արայիկ Խզմալյանը…
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ