ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Միջազգային լուրեր

ԿԳՄՍ նախարարի՝ Գերմանիա այցի շրջանակում քննարկվել են հայագիտության զարգացման վերաբերյալ հարցեր

Հունիսի 21, 2024
Միջազգային լուրեր

Գերմանիայում ՀՀ դեսպանատանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Հալլե-Վիտենբերգի համալսարանի հայագիտական կենտրոնի ներկայացուցիչ, հայագետ-գիտնական Արմենուհի Դրոստ Աբգարյանի և Լեփսիուսի տուն-թանգարանի տնօրեն Ռոյ Քնոքենի հետ: Քննարկվել են Գերմանիայում հայագիտության պահպանմանը և զարգացմանն առնչվող հարցեր:

Հալլե-Վիտենբերգի համալսարանի հայագիտական կենտրոնի ներկայացուցիչ Արմենուհի Դրոստ Աբգարյանը նախարարին տեղեկացրել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել…

ԿԳՄՍ նախարարը հանդիպել է ԳԴՀ կրթության և հետազոտության դաշնային նախարարի և Բունդեսթագի փոխնախագահի հետ

Հունիսի 21, 2024
Միջազգային լուրեր

Գերմանիա կատարած այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ԳԴՀ կրթության և հետազոտության դաշնային նախարար Բեթինա Շթարկ-Վատցինգերի և Բունդեսթագի փոխնախագահ Պետրա Պաուի հետ:

ՀՀ պատվիրակության կազմում են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս…

Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության նոր հեռանկարներ գիտահետազոտական, կրթական, մշակութային և այլ ուղղություններով

Հունիսի 21, 2024
Միջազգային լուրեր

Գերմանիայում պաշտոնական այցով գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) խորհրդարանական պետքարտուղար Նիլս Անենի հետ, որը նաև հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի՝ գերմանական կողմից համանախագահն է:

Հայկական պատվիրակության կազմում են նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի…

ACHA-ի խորհրդի նիստում բարձրաձայնվել է հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդիրը

Հունիսի 20, 2024
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ցինդաո քաղաքում տեղի է ունեցել Ասիայի մշակութային ժառանգության դաշինքի (ACHA) խորհրդի 2-րդ նիստը։ Որպես ACHA-ի հիմնադիր երկիր՝ նիստին մասնակցել է նաև ՀՀ պատվիրակությունը՝ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանի գլխավորությամբ։

Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են մշակութային ժառանգության պահպանությանը, հուշարձանների վերականգնման ոլորտներում…

ՀՀ պատվիրակությունն այցելել է Բեռլինի հնագույն և հին ժամանակների պատմության թանգարան

Հունիսի 20, 2024
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

ԳԴՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Բեռլինի հնագույն և հին ժամանակների պատմության թանգարան, հանդիպել թանգարանի տնօրեն Մաթիաս Վեմհոֆի հետ:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, Բարձրագույն կրթության…

ESMT Berlin-ում քննարկվել է Հայաստանում բիզնես վարչարարության մագիստրոսական կրթական ծրագրի իրականացման հնարավորությունը

Հունիսի 20, 2024
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Բեռլինի կառավարման և տեխնոլոգիաների եվրոպական դպրոցի (ESMT Berlin) ղեկավար Յորգ Ռոխոլի և «Մատենա» բիզնես դպրոցի ղեկավար Ռուբեն Հայրապետյանի հետ: Քննարկվել են Հայաստանում EMBA՝ Բիզնես վարչարարության մագիստրոսական կրթական ծրագրի իրականացման հնարավորությունները:

Պատվիրակության կազմում…

«ՀՀ դպրոցներում անվտանգային բարձր չափանիշների ապահովումը կարևոր է». Արաքսիա Սվաջյանն ընդունել է ԱԶԲ պատվիրակությանը

Հունիսի 19, 2024
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը՝ ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱԶԲ-ի կողմից ֆինանսավորվող «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրի» շրջանակում սեյսմակայուն դպրոցաշինության հեռանկարները:

Ողջունելով հյուրերին՝ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակը…

ՀՀ պատվիրակությունը ԳԴՀ բուհերում քննարկել է ակադեմիական քաղաքի շրջանակում համագործակցության հնարավորությունները

Հունիսի 19, 2024
Միջազգային լուրեր

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Մյունխենի տեխնոլոգիական և Բունդեսվեհրի համալսարաններ:

Պատվիրակության կազմում են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն ու ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

Նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա

Հունիսի 18, 2024
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:

ՀՀ պատվիրակության կազմում են նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

Հունիսի 18-22-ը Մյունխեն, Բեռլին և…

Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել են կրթության ոլորտի բարեփոխումները

Հունիսի 17, 2024
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արաքսիա Սվաջյանը և Արթուր Մարտիրոսյանը, ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, ՀԲ ավագ տնտեսագետ Ռենատա Ֆրեյտաս Լեմոսը և այլք:

Ողջունելով հյուրերին՝ Ժաննա…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…