ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Միջազգային լուրեր

«Տերյան» մշակութային կենտրոնի «My way» նախագիծը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի IFCD դրամաշնորհային ծրագրում

Փետրվարի 29, 2024
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

«Տերյան» մշակութային կենտրոնի «My way» նախագիծն արժանացել է Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամի (IFCD) դրամաշնորհին:

Փետրվարի 27-ից մարտի 1-ը Փարիզի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային բազմազանության ինքնարտահայտման ձևերի կոնվենցիայի կիրարկման միջկառավարական կոմիտեի 17-րդ նիստը, որին որպես վերոնշյալ կոնվենցիայի հայաստանյան համակարգող՝ մասնակցում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա…

Միսաք Մանուշյանի յոթ նոթատետրերից երեքը ցուցադրվում են Փարիզի պանթեոնում

Փետրվարի 22, 2024
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում պահվում է բանաստեղծ, թարգմանիչ, Ֆրանսիայի ազգային հերոս, Ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ Միսաք Մանուշյանի և տիկնոջ` Մելինե Մանուշյանի անձնական արխիվը, որում տեղ են գտել ձեռագիր նամակներ, հուշագրություններ, լուսանկարներ։ Այդ հավաքածուից երեք ցուցանմուշ այսօրվանից կցուցադրվի Փարիզում։

Փետրվարի 21-ին Փարիզի պանթեոնում տեղի է ունեցել Ֆրանսիայի ազգային…

ՀԲ-ն ներկայացրել է ԲՏՃՄ ուղղություններով իրականացված կրթական բարեփոխումների անկախ գնահատման արդյունքները

Փետրվարի 22, 2024
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր մասնակցել է Համաշխարհային բանկի կողմից Հայաստանում ԲՏՃՄ ուղղություններով իրականացված կրթական բարեփոխումների գնահատման վերաբերյալ հետազոտության արդյունքների ներկայացմանը նվիրված միջոցառմանը:

Միջոցառմանը ներկա են եղել նաև Հայաստանում Եվրոպական միության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինաթը, ԿԳՄՍ նախարարի տեղակալներ…

ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանի հետ քննարկվել են մշակույթի ոլորտում համագործակցության հեռանկարները

Փետրվարի 19, 2024
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է դեսպանին և ընդգծել երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու համագործակցությունը: Հայաստան-Հնդկաստան…

Քննարկվել են Աբու Դաբիի «Լուվրի» և Հայաստանի թանգարանների միջև համագործակցության հնարավորությունները

Փետրվարի 14, 2024
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

ԱՄԷ կատարած այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Աբու Դաբիի «Լուվր» թանգարան։

Նախարարը շրջայց է կատարել թանգարանում, դիտել ցուցադրությունը, ինչպես նաև հանդիպել տնօրեն Մանուել Ռաբատեի հետ։

Տնօրենի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է Աբու Դաբիի «Լուվրի» և Հայաստանի թանգարանների միջև համագործակցության ընդլայնման, մշակութային և կրթամշակութային ծրագրերի իրականացման հնարավորությունը։

Ժաննա Անդրեասյանն ԱՄԷ մշակույթի նախարարի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Փետրվարի 14, 2024
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ԱՄԷ մշակույթի նախարար Ն.Գ. Շեյխ Սալեմ բին Խալիդ Ալ Քասիմիի հետ։

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱՄԷ֊ում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը։

ԱՄԷ մշակույթի նախարարը ողջունել է ՀՀ ԿԳՄՍ նախարարին և շնորհակալություն հայտնել այցի, ինչպես նաև արդյունավետ…

Ժաննա Անդրեասյանն այցելել է Աբու Դաբիի համալսարան

Փետրվարի 14, 2024
Միջազգային լուրեր

Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Աբու Դաբիի համալսարան և հանդիպում ունեցել ռեկտոր Ղասան Աուադի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Աբու Դաբիի համալսարանի և ՀՀ բուհերի միջև համագործակցության հաստատման և փոխանակման ծրագրերի իրականացմանն առնչվող հարցերը։

Քննարկման ընթացքում նախարարն անդրադարձել է բարձրագույն…

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի մշտական հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլկվաձեի հետ

Փետրվարի 13, 2024
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

Արաբական Միացյալ Էմիրություններ այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը երկկողմ հանդիպում է ունեցել Համաշխարհային կառավարական գագաթնաժողովի շրջանակում ԱՄԷ֊ում գտնվող Վրաստանի խորհրդարանի մշակույթի մշտական հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլկվաձեի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունը։ Նշվել է, որ 2024 թ. մայիսին Երևանում նախատեսվում…

Ժաննա Անդրեասյանը ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ մշակույթի և արվեստի կրթության համաշխարհային համաժողովում հանդես է եկել զեկույցով

Փետրվարի 13, 2024
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Աբու Դաբիում մասնակցել է ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ մշակույթի և արվեստի կրթության համաշխարհային համաժողովին, որի շրջանակում զեկույցով հանդես է եկել "Quality and relevant lifelong and life-wide learning in and through cultural diversity" խորագրով պանելային նիստում:

Զեկույցի ընթացքում նախարարը ներկայացրել է մշակութային բազմազանության համատեքստում շարունակական…

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն Աբու-Դաբիում կմասնակցի ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ մշակույթի և արվեստի կրթության համաշխարհային համաժողովին

Փետրվարի 12, 2024
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ (Աբու Դաբի):

ԿԳՄՍ նախարարն Աբու-Դաբիում փետրվարի 12-14-ը կմասնակցի ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ մշակույթի և արվեստի կրթության վերաբերյալ համաշխարհային համաժողովին:

Համաժողովին մասնակցությունը հնարավորություն կընձեռի տարածելու և հանրահռչակելու մշակութային կրթության ոլորտում Հայաստանի փորձն արտերկրում, խթանելու օտարերկրյա պետությունների հետ համագործակցությունը և կրթամշակութային…