ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Միջազգային լուրեր

Կայացել է «Թուրինյան գործընթաց. դեպի ցկյանս ուսումնառություն» աշխատաժողովը

Նոյեմբերի 22, 2023
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր մասնակցել է «Թուրինյան գործընթաց. դեպի ցկյանս ուսումնառություն. ազգային լուսավորչական հանդիպում» խորագրով աշխատաժողովին:

Հայաստանը Թուրինյան գործընթացի նոր փուլի ակտիվ մասնակից է, որը նախաձեռնել է Եվրոպական կրթական հիմնադրամը (ԵԿՀ): Գործընթացի նպատակն է մշտադիտարկել ցկյանս ուսումնառության հեռանկարները և բարեփոխել դրա հայեցակարգը: Աշխատաժողովի առանցքում…

«Երկարատև խաղաղության հարցում կրթությունը շատ կարևոր է». Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլիին

Նոյեմբերի 22, 2023
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլիին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պատասխանատու Բրենդա Վուկովիչը, ԿԳՄՍՆ ոլորտային վարչությունների ներկայացուցիչներ:

Կարևորելով կրթության դերակատարությունը թե՛ երկարատև խաղաղության հաստատման, և թե՛ մարդու…

«Դուք մեր մշակութային դեսպաններն եք ԱՄՆ-ում»․ Արթուր Մարտիրոսյանը ներկա է եղել «Ֆլեքս» ծրագրի 30-ամյակի միջոցառմանը

Նոյեմբերի 22, 2023
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է Հայաստանում «Ֆլեքս» ծրագրի հիմնադրման 30-ամյակի և ամերիկյան Գոհունակության օրվան նվիրված տոնական միջոցառմանը։

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, ինչպես նաև «Ֆլեքս» ծրագրի նախորդ 30 տարիների շրջանավարտները։ Միջոցառման կարգախոսն էր «Հայաստանի գերազանցությունը՝ արժևորելով «Ֆլեքս» ծրագրի շրջանավարտների 30-ամյա ներդրումը Հայաստանի զարգացման և…

175 հազար դոլար՝ Շիրակի մարզի Երերույքի բազիլիկ տաճարի պահպանության նպատակով

Նոյեմբերի 20, 2023
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանում ԱՄՆ դեսպանության միջև այսօր ստորագրվել է հուշաթերթ՝ Շիրակի մարզի Երերույքի բազիլիկ տաճարի պահպանության նպատակով։

Ըստ հուշաթերթի՝ ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը» 175 հազար դոլար կհատկացնի Երերույքի տաճարում (4-5-րդ դար) պահպանության աշխատանքների իրականացման նպատակով։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և ՀՀ-ում…

Ֆրանկոֆոն ընտանիքի արժեքները կրելը հոգեհարազատ է մեր հասարակությանը. նախարարն ընդունել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրենին

Նոյեմբերի 20, 2023
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինային:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Կարեն Գիլոյանը, Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է Զեյնա Մինային և կարևորել Ֆրանկոֆոնիայի 2027 թ. խաղերը Հայաստանում հյուրընկալելու հայտին…

Քննարկվել է Հայաստանի՝ Ֆրանկոֆոնիայի 2027 թ. խաղերը Երևանում անցկացնելու հայտը

Նոյեմբերի 16, 2023
Միջազգային լուրեր

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինայի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Զեյնա Մինան նախ իր ցավակցությունն է հայտնել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանի մահվան կապակցությամբ, ինչը մեծ կորուստ…

«Շնորհակալ եմ Ձեր վերաբերմունքի համար». Ժաննա Անդրեասյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

Նոյեմբերի 13, 2023
Միջազգային լուրեր

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին՝ Հայաստանում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում հայ-ճապոնական բարեկամական հարաբերությունների ամրապնդման ու համագործակցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ներդրած ջանքերի համար և մաղթել…

Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները

Նոյեմբերի 10, 2023
Միջազգային լուրեր

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում Համաշխարհային բանկի մարդկային ռեսուրսների զարգացման գծով տարածաշրջանային տնօրեն Միխայիլ Ռուտկովսկիի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կառոլին Գեգինատը:

ԿԳՄՍ…

ICCROM-ի Գլխավոր ասամբլեայի 33-րդ նստաշրջանում ներկայացվել են ԼՂ պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդիրները

Նոյեմբերի 7, 2023
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

Հռոմում նոյեմբերի 2-3-ը կայացել է Մշակութային արժեքների պահպանության և վերականգնման ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի (ICCROM) Գլխավոր ասամբլեայի 33-րդ նստաշրջանը։

Նստաշրջանին Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում մասնակցել են ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը և Իտալիայում ՀՀ դեսպանության դիվանագետներ։ Բացման նիստին ներկա է եղել նաև Իտալիայում ՀՀ արտակարգ և…

Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է Ֆրանկոֆոն երկրների բարձրագույն կրթության և հետազոտությունների նախարարների 7-րդ համաժո­ղովին

Նոյեմբերի 3, 2023
Միջազգային լուրեր

Քվեբեկում կայացել է Ֆրանկոֆոն երկրների բարձրագույն կրթության և հետազոտությունների նախարարների 7-րդ համաժո­ղովը, որին հեռավար ձևաչափով մասնակցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Համաժողովի ընթացքում, որն անցել է փակ ձևաչափով, քննարկվել են ֆրանսալեզու գիտական հրապա­րակումների խրախուսման և ֆրանկոֆոն երկրներում ուսանողական փոխանա­կումների հարցեր, ինչպես նաև Քվեբեկյան հռչակագրի նախագիծը:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝…