ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Միջազգային լուրեր

ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Հնդկաստանի Լոք Սաբհայի պատգամավորի հետ

Հուլիսի 12, 2023
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հնդկաստանի Լոք Սաբհայի պատգամավոր, Կալինգայի Արդյունաբերական տեխնոլոգիայի համալսարանի հիմնադիր, պրոֆեսոր Աչուտա Սամանտայի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԱԺ պատգամավոր, Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի անդամ Ծովինար Վարդանյանը, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանը և…

Փոխըմբռնման հուշագիր. «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը կշարունակի «Հասարակագիտություն» առարկայի ուսուցիչների վերապատրաստումը

Հուլիսի 11, 2023
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի միջև կնքվել է կրթության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:

Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Շտեֆան Մալերիուսը:

Համագործակցության շրջանակում ՀՀ բոլոր մարզերի հանրակրթական դպրոցներում կիրականացվի «Հասարակագիտություն» առարկան դասավանդող ուսուցիչների վերապատրաստում:…

Քննարկվել են գիտության ոլորտում հայ-գերմանական համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները

Հուլիսի 10, 2023
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղար Յենս Բրանդենբուրգի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա են եղել Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և և ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել…

Քննարկվել են հանրակրթության ոլորտի բարեփոխումները

Հուլիսի 6, 2023
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն հանդիպել է ԵԽ ժողովրդավարության և մարդու արժանապատվության հարցերով գլխավոր տնօրինության ներկայացուցիչների հետ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և նշել, որ հանրակրթության ոլորտում իրականացվում են մի շարք հիմնարար բարեփոխումներ՝ մասնավորապես անդրադառնալով ՀՀ դպրոցներում կառավարման նոր մոդելի ներդրմանը: Նա տեղեկացրել…

Քննարկվել են հայ-իտալական մշակութային կապերի նոր հեռանկարները

Հուլիսի 4, 2023
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ալֆրեդ Քոչարյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ հայ-իտալական փոխառնչությունները պատմական հենք ունեն,…

Ժաննա Անդրեասյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ

Հուլիսի 3, 2023
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին, որն ավարտում է իր առաքելությունը ՀՀ-ում:

Նախարարը, ողջունելով դեսպանին, շնորհակալություն է հայտնել պաշտոնավարման ընթացքում հայ-իրանական հարաբերությունների ամրապնդման ու համագործակցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ներդրած ջանքերի համար և մաղթել հաջողություններ…

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի մշակույթի և կրթության հարցերով տեղակալներին

Հունիսի 29, 2023
Միջազգային լուրեր

Ֆրանսիա կատարած այցի շրջանակում ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում հունիսի 28-ին տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հանդիպումը ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի մշակութային հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեի հետ։

Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, ՅՈւՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանը, ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, ՅՈւՆԵՍԿՕ-ի մշակույթի…

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարարին

Հունիսի 29, 2023
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Փարիզում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ-Մալաքին:

Հանդիպմանը քննարկվել են մշակութային ժառանգության, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանության, Լուվրում նախապատրաստվող ուրարտական ցուցահանդեսի, առաջիկայում Ֆրանսիայում կայանալիք Մարտիրոս Սարյանի և Մինաս Ավետիսյանի…

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

Հունիսի 26, 2023
Միջազգային լուրեր

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ալֆրեդ Քոչարյանը:

Կողմերը քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև կրթության, մշակույթի ու երիտասարդության ոլորտներում հարաբերությունների առավել ամրապնդմանը, բազմաոլորտ համագործակցության օրակարգի…

«Մուսաները» արվեստի XVII միջազգային փառատոնին մասնակցելու հնարավորություն

Հունիսի 23, 2023
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

Բուլղարիայի Սոզոպոլ քաղաքում 2023 թվականի հուլիսի 5-ից 15-ն անցկացվելու է «Մուսաները» արվեստի XVII միջազգային երիտասարդական փառատոնը:

Փառատոնի նպատակն է բացահայտել և զարգացնել տաղանդավոր երեխաներին և երիտասարդներին արվեստի բնագավառում։

Մրցույթին կարող են մասնակցել 5-ից 35 տարեկան երեխաներ և երիտասարդներ: Նրանք կարող են լինել ինչպես մենակատարներ, այնպես էլ կարող են ներկայացնել անսամբլներ…