ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Միջազգային լուրեր

Կպատրաստվի հայտ՝ վիշապաքարերը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկելու նպատակով

Հունիսի 22, 2023
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

ՀՀ կառավարության որոշմամբ վերաբաշխում և լրացում է կատարվել 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքում՝ 4 մլն 494 հազար դրամ ուղղելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Տիրինկատար լեռան վրա գտնվող վիշապաքարերի ընդգրկման հայտի պատրաստման աշխատանքներին:

Վերաբաշխումը կնպաստի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհ­ային ժառանգության նախնական ցանկում Տիրինկատար լեռան տարածքում գտնվող վիշապաքարերի՝ որպես յուրահատուկ և համամարդկային…

Քննարկվել են հայ-բրազիլական համագործակցության հարցեր

Հունիսի 21, 2023
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային:

Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Նախարարը ողջունել է դեսպանին և շնորհավորել նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք՝ ի շահ հայ-բրազիլական բարեկամական կապերի զարգացման:

Տեղի է ունեցել «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրի ղեկավար խորհրդի նիստը

Հունիսի 20, 2023
Միջազգային լուրեր

Ավստրիական զարգացման գործակալության աջակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, շրջակա միջավայրի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների հետ համատեղ ՅՈՒՆԻՍԵՖ-ն իրականացնում է «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագիրը, որի ղեկավար խորհրդի հանդիպմանն այսօր մասնակցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը, ողջունելով ներկաներին, նշել է, որ հանրակրթության ոլորտում մի…

Քննարկվել են Բրիտանական խորհրդի հետ համագործակցության նոր հեռանկարներըՔննարկվել են Բրիտանական խորհրդի հետ համագործակցության նոր հեռանկարները

Հունիսի 19, 2023
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին ու Բրիտանական խորհրդի գլոբալ ցանցի տնօրեն Չարլի Վալքերին:

Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադդէ Հովասափյանը:

Հայաստանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի նիստին

Հունիսի 15, 2023
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է 2023 թվականի հունիսի 13-14-ը Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի նիստին։

Նիստին մասնակցում էին ​պատվիրակներ ԱՊՀ անդամ ութ երկրներից, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի, ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հետ աշխատանքի բազային կազմակերպության՝ Ռուսաստանյան…

ՌԴ պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հունիսի 13, 2023
Միջազգային լուրեր

Հունիսի 13-14-ը Երևանում անցկացվում է «Գիտության, կրթության և արտադրության ինտեգրումը` տնտեսության արդիականացման շարժիչ ուժ» հայ-ռուսական գիտակրթական համաժողովը։

Համաժողովին մասնակցում են ՀՀ և ՌԴ բուհերի, գիտական կազմակերպությունների, նախարարությունների, համապատասխան հաստատությունների և բիզնես համայնքի՝ ավելի քան 200 ներկայացուցիչներ։

Հայ-ռուսական գիտակրթական ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել ռուսաստանյան բարձրաստիճան պատվիրակություն, որի կազմում են…

Հայաստանի պատվիրակությունը Սոչիում մասնակցել է ԱՊՀ և ԵԱՏՄ անդամ պետությունների երկրորդ երիտասարդական ֆորումին

Հունիսի 12, 2023
Միջազգային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ և ԵԱՏՄ անդամ պետությունների երկրորդ երիտասարդական համաժողովին:

Ֆորումին մասնակցել են ԱՊՀ և ԵԱՏՄ անդամակցող երկրների ավելի քան 150 պատվիրակներ Հայաստանից, ԲԵլառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Կուբայից, ինչպես նաև ԱՊՀ այլ պետություններից։ Ֆորումն անցկացվել է ՌԴ Սոչի քաղաքում:

Միջոցառման…

Ուսուցումը դարձնել կենսակերպ. ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան

Հունիսի 9, 2023
Միջազգային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ելույթը ՌԴ Կազան քաղաքում տեղի ունեցած «Ձևավորելով ապագան» խորագիրը կրող կրթության միջազգային ֆորումի ժամանակ

Միջազգային ֆորումի հարգելի՛ մասնակիցներ,

Հարգելի՛ գործընկերներ,

Թույլ տվեք ողջունել կրթության նախարարների միջազգային ֆորումի կազմակերպիչներին և բոլոր մասնակիցներին ու մաղթել արդյունավետ աշխատանք և հետաքրքիր քննարկումներ։

Ժամանակակից սոցիալական իրադարձություններն ավելի են բարձրացնում կրթության…

ՀՀ ԿԳՄՍ և ՌԴ ԿԳ նախարարների համատեղ հրամանով նշանակվել է Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր

Հունիսի 9, 2023
Միջազգային լուրեր Պաշտոնական

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարար Վալերի Ֆալկովը ստորագրել են Էդվարդ Մարտինի Սանդոյանին Հայ-ռուսական համալսարանի ռեկտորի պաշտոնում նշանակելու մասին հրաման:

Էդվարդ Սանդոյանը 1981 թ. ավարտել է Ս. Օրջոնիկիձեի անվան Մոսկվայի կառավարման ինստիտուտը (այսօր՝ Կառավարման պետական համալսարան), իսկ 1983 թ.՝ Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական…

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Վ․ Ֆալկովի և Լուսավորության նախարար Ս․ Կրավցովի հետ

Հունիսի 8, 2023
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը 2023 թվականի հունիսի 7-9-ը Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում մասնակցում է «Ձևավորելով ապագան» խորագիրը կրող կրթության միջազգային ֆորումին:

Նախարարների միջազգային ֆորումի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՌԴ գիտության և բարձրագույն…