ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Միջազգային լուրեր

Համավարակը օրակարգային դարձրեց կրթության վերափոխման խնդիրը․ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան

Հունիսի 8, 2023
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում կայացած «Ձևավորելով ապագան» խորագիրը կրող կրթության միջազգային ֆորումում հանդես է եկել ելույթով։

Ֆորումին մասնակցում են 40 պետությունների կրթության նախարարներ, ոլորտի շուրջ 500 ներկայացուցիչներ:

Ողջունելով ներկաներին և մաղթելով արդյունավետ աշխատանք՝ Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու գործում…

Չեխիայի Պարդուբիցի համալսարանում քննարկվել են ներառական կրթության ուղղությամբ հայ-չեխական երկկողմ կապերի զարգացման հարցերը

Հունիսի 8, 2023
Միջազգային լուրեր

Չեխիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Չեխիայի Պարդուբիցի համալսարան:

Նախարարի տեղակալը հանդիպել է Պարդուբիցի համալսարանի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ, ծանոթացել չեխական ուսումնական հաստատության կրթական ծրագրերին:

Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել են ներառական կրթության զարգացմանն վերաբերյալ հարցեր։ Ներկայացնելով այս ուղղությամբ երկու երկրների փորձը՝ քննարկվել…

Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի անդամներին

Հունիսի 6, 2023
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար Օլգա Ալգայերովայի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Նելս Սկոտը, ՄԱԿ ԵՏՀ ինովացիոն քաղաքականությունների մշակման բաժնի պատասխանատու…

Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության դեսպանին

Հունիսի 6, 2023
Միջազգային լուրեր

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդիթ Մեդնեին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ողջունելով դեսպանին՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկու երկրների համագործակցությունը և վստահություն հայտնել, որ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում համատեղ ծրագրերի…

Նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ԵԽ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի անդամներին

Հունիսի 2, 2023
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի անդամներին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերը, Հայաստանում ԵՄ պատվիրակության խորհրդական…

ԿԳՄՍ նախարարը և ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Հունիսի 1, 2023
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել են ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի հետ:

ԿԳՄՍ նախարարը, ողջունելով դեսպանին, կարևորել է հայ-գերմանական կրթական, գիտական, մշակութային ու սպորտային ոլորտներում համագործակցության արդյունավետ շարունակությունը:

Նա նաև նշել է, որ Հայաստանը համագործակցությունն առավել խորացնելու և ընդլայնելու լայն օրակարգ ունի։

ԿԳՄՍ նախարարը հանդիպել է ԱՄՆ նորանշանակ դեսպանի հետ

Հունիսի 1, 2023
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ժաննա Անդրեասյանը, ողջունելով դեսպան Քրիստինա Քվինին, շնորհավորել է նրան նշանակման առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ հայ-ամերիկյան…

Ստորագրվել է Հայաստանի և Թուրքմենստանի միջև մշակույթի բնագավառում 2023-2025 թվականների համագործակցության ծրագիրը

Մայիսի 31, 2023
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Թուրքմենստանի մշակույթի նախարար Ատագելդի Շամուրադովի գլխավորած պատվիրակությանը:

Մայիսի 30-ից հուլիսի 2-ը ՀՀ-ում անցկացվում են Թուրքմենստանի մշակույթի օրեր, և պատվիրակությունը Հայաստան է ժամանել մշակութային ծրագրի շրջանակում:

Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Արայիկ Խզմալյանը և Ալֆրեդ Քոչարյանը,…

Քննարկվել են երիտասարդության ոլորտում հայ-լիտվական հարաբերությունների զարգացման հարցեր

Մայիսի 26, 2023
Միջազգային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը Լատվիա և Լիտվա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել Լիտվայի Հանրապետությունում:

Պատվիրակության կազմում են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Թագուհի Ղազարյանը, ԿԳՄՍՆ, Միավորված ազգերի կազմակերպության Մանկական հիմնադրամի (UNICEF) և Բնակչության հիմնադրամի (UNFPA) հայաստանյան գրասենյակների…

Միջազգային գիտական փառատոնում հայ դպրոցականները ստացել են հատուկ մրցանակ՝ հեղինակավոր բուհի կրթաթոշակ

Մայիսի 25, 2023
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

Հայկական համադպրոցական գիտության փառատոնի մրցանակակիրներ Իլոնա Արտազյանը և Անժելա Մաթևոսյանն ԱՄՆ Դալլաս քաղաքում մասնակցել են Regeneron միջազգային գիտական և ինժեներական փառատոնին (International Science and Engineering Fair - ISEF):

Փառատոնին հայ աշակերտները ներկայացրել են կենսաքայքայվող պոլիմերային թաղանթի ստացման սարքի նախագիծ, որի համար արժանացել են հատուկ մրցանակի Սաուդյան Արաբիայում գործող «Թագավոր Աբդուլազիզի և…