ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Միջազգային լուրեր

Քաղաքացիական կրթության ուղղությամբ աշխատանքները կարևոր են. Ժաննա Անդրեասյան

Մարտի 29, 2023
Միջազգային լուրեր

Մեկնարկել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության համագործակցությամբ իրականացվող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» հնգամյա (2022-2027) ծրագիրը:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսյա Սվաջյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ժողովրդավարության և կառավարման գրասենյակի տնօրեն Քելլի Սթրիքլենդը, այլ…

Քննարկվել են համագործակցության նոր հեռանկարները. Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ-ում Դանիայի Թագավորության դեսպանին

Մարտի 28, 2023
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է ՀՀ-ում Դանիայի Թագավորության դեսպան Անն Թովթ Սորենսենին:

Ողջունելով դեսպանին՝ Արթուր Մարտիրոսյանը վստահություն է հայտնել, որ արդյունավետ համագործակցության և համատեղ ջանքերի արդյունքում հայ-դանիական հարաբերությունները զարգացման նոր փուլ կմտնեն:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարևորել է նախարարության համակարգման ոլորտներում դանիական կողմի հետ…

Ավստրիայում կայանալու է «Կամուրջ` ավանդական և ժամանակակից կատարողական արվեստի միջև» խորագրով համաժողովը

Մարտի 27, 2023
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

Հուլիսի 25-29-ն Ավստրիայում կկայանա «Կամուրջ` ավանդական և ժամանակակից կատարողական արվեստի միջև» խորագրով համաժողովը:

Համաժողովի ընթացքում քննարկվելու են ավանդական և ժամանակակից արվեստի ընդհանրությունները և այդ երկու ուղղությունները կամրջելու, փոխկապակցելու նոր հնարավորությունները:

Համաժողովին կմասնակցեն ոլորտը ներկայացնող անվանի մասնագետներ, որոնց մասնակցությունն առավել արդյունավետ կդարձնի համաժողովի քննարկումները, կնպաստի ստեղծագործական համագործակցության նոր ցանցերի ստեղծմանը, կապահովի…

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի նորանշանակ դեսպանին

Մարտի 22, 2023
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:

ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել ՝ ի շահ հայ-վրացական բարեկամական կապերի զարգացման՝ համոզմունք հայտնելով, որ նա իր ներդրումը կունենա երկու երկրների միջև հարաբերությունների առավել ամրապնդման…

Ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը մնացել է 29 օր. հետհաշվարկը սկսված է

Մարտի 17, 2023
Միջազգային լուրեր Սպորտային լուրեր

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Հյուսիսային պողոտայում այսօր ազդարարել են Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության հետհաշվարկի ժամացույցի մեկնարկը:

Առաջնության մեկնարկին մնացել է 29 օր: Միջոցառման շրջանակում ներկայացվել է առաջնության խորհրդանիշը՝ հայկական մուֆլոնը, որի եղջյուրների վեր խոյացող ուրվագիծը հիմք է հանդիսացել ստեղծելու այս…

Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևին

Մարտի 16, 2023
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել են ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին:

Ժաննա Անդրեասյանը, կարևորելով Հայաստանի և Ղազախստանի միջև ձևավորված բարեկամական կապերը, նշել է, որ երկու երկրների հարաբերություններում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցությունը կարևոր…

Կրթության և մշակույթի ոլորտներում կարևորվել է հայ-իրաքյան փորձի փոխանակումը

Մարտի 16, 2023
Միջազգային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Իրաքի Հանրապետության ներկայացուցիչների պալատի Իրաք-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Մոհամմեդ Խոշնաուի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում ԻՀ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սուհայլան Մունզեր Խալիլ Ալ-Ջուբուրին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է պատվիրակության անդամներին և նշել, որ հայ-իրաքյան կապերը պատմական խոր…

Ազդարարվել է «Ֆրանկոֆոնիայի օրեր 2023»-ի մեկնարկը

Մարտի 15, 2023
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր Հարցազրույցներ, ելույթներ

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված «Ֆրանկոֆոնիայի օրեր 2023»-ի մեկնարկին, ինչպես նաև Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի բացմանը:

Մամուլի ասուլիսին մասնակցել են Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում Շվեյցարիայի դեսպան, ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ Լուկաս Ռոզենկրանցը,…

Քննարկվել է Ֆրանկոֆոնիայի խաղերը ՀՀ-ում անցկացնելու հնարավորությունը

Մարտի 14, 2023
Միջազգային լուրեր Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի խաղերի մի­ջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինային՝ քննարկելու 2027 թ. Ֆրանկոֆոնիայի խաղերը ՀՀ-ում անցկացնելու հնարավորությունը:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Կարեն Գիլոյանը:

Ողջունելով Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինային՝ նախարար Ժաննա Անդրեասյանը…

Ֆրանսիայում մեկնարկել է Հայ կինոյի 100-ամյակին նվիրված պետական միջոցառումների ծրագիրը

Մարտի 13, 2023
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

Մարտի 10-ին և 11-ին Ֆրանսիայի Սինեմաթեքի հովանու ներքո «Աշխարհի ողջ հիշողությունը» վերականգնված և արխիվային ֆիլմերի միջազգային հոբելյանական 10-րդ փառատոնի շրջանակում անցկացվել է «Համո Բեկնազարյան. Հայ կինոյի ռահվիրան» հետահայաց ծրագիրը։

Ծրագրի շրջանակում կայացել են «Տունը հրաբխի վրա» (1928 թ.), «Երկիր Նաիրի» (1930 թ.) և «Դուստրը» (1942 թ.) ֆիլմերի վերականգնված տարբերակների միջազգային պրեմիերաները։