ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Միջազգային լուրեր

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը ֆրանսերեն դասավանդողների միջազգային օրվա առիթով հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների

Նոյեմբերի 25, 2022
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը կազմակերպել է ընդունելություն՝ նվիրված ֆրանսերեն դասավանդողի միջազգային օրվան:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ինչպես նաև ֆրանսերենի ուսուցիչներ՝ ՀՀ տարբեր ուսումնական հաստատություններից, որոնց անձամբ ողջունել և մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն:

Դեսպանը նաև շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին…

Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանը ներկայացել է տաղավարով և պատանի երաժիշտների համերգներով

Նոյեմբերի 25, 2022
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

Թունիսի Ջերբա քաղաքում տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 18-րդ գա­գաթնաժողովը, որի ընթացքում Հայաստանը ՖՄԿ գագաթնաժողովի նախագա­հութ­յունը փոխանցել է Թունիսին:

Գագաթնաժողովի շրջանակում Թունիսի Ջերբա քաղաքում գործել է Ֆրանկոֆոնիայի ավան, որին Հայաստանը ներկայացել է «Մշակույթ և տեխնոլոգիա» խորագիրը կրող տաղավարով, որի ձևավորման առանցքում հայկական հարուստ գորգագործական մշակույթն էր: Տաղավարում ներկայացվել…

Նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպանին

Նոյեմբերի 23, 2022
Միջազգային լուրեր Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էլիսն Մարի ԼըՔլերին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ողջունելով դեսպանին՝ նախարար Վահրամ Դումանյանը կարևորել է Կանադայի հետ բարեկամական հարաբերությունները և վստահություն հայտնել, որ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և…

Հայաստանը մասնակցել է «Աշխարհի հմտություններ» 46-րդ միջազգային մրցույթին

Նոյեմբերի 21, 2022
Միջազգային լուրեր

«Հայաստանի հմտություններ» (WorldSkills Armenia) ազգային մրցույթի հաղթողները մասնակցել են «Աշխարհի հմտություններ (WorldSkills International)» 46-րդ միջազգային մրցույթին՝ «Խոհարարություն», «Մեխատրոնիկա», «Վեբ տեխնոլոգիաներ» մասնագիտություններով:

Հայաստանը 2012 թվականից դարձել է «Աշխարհի հմտություններ» (WorldSkills) միջազգային կազմակերպության անդամ, որտեղ մեր երկիրը ներկայացնում է Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը (ՄԿՈՒԶԱԿ):

Այս տարի լրանում է Հայաստանի…

Կայացել է Հետազոտությունների և նորարարության հարցերով ԵՄ-Հայաստան համատեղ կոմիտեի անդրանիկ նիստը

Նոյեմբերի 18, 2022
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

Նոյեմբերի 16-ին Բրյուսելում կայացել է Հետազոտությունների և նորարարության հարցերով ԵՄ - Հայաստան համատեղ կոմիտեի անդրանիկ նիստը: Կոմիտեն գործում է 2021 թվականի նոյեմբերի 12-ին ստորագրված «Հետազոտությունների և նորարարության «Հորիզոն Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագրի շրջանակում: Համատեղ կոմիտեն համանախագահում են հայաստանյան կողմից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր…

Լեզուների եվրոպական օրվան նվիրված միջոցառման ընթացքում ամփոփվել է «Համերաշխության լեզու» խորագիրը կրող նախագիծը

Նոյեմբերի 16, 2022
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը ՀՀ-ում ԵՄ անդամ երկրների դեսպանների և ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի հետ մասնակցել է Լեզուների եվրոպական օրվան նվիրված միջոցառմանը:

Միջոցառման ժամանակ ներկայացվել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի ողջույնի խոսքը, որում մասնավորապես կարևորվել է Հայաստանի դպրոցներում, բուհերում, լեզվամշակութային ինստիտուտներում Լեզուների…

Բրյուսելում կքննարկվեն գիտական համայնքին և հետազոտություններին վերաբերող մի շարք հարցեր

Նոյեմբերի 15, 2022
Միջազգային լուրեր

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը 2022 թվականի նոյեմբերի 15-17-ը մեկնել են Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)՝ Հետազոտությունների և նորարարության հարցերով Եվրոպական միություն-Հայաստան համատեղ կոմիտեի առաջին հանդիպմանը մասնակցելու նպատակով:

Քննարկվելու է ՀՀ գիտական համայնքի եվրոպական հետազոտական տարածքին ինտեգրմանն ուղղված ծրագրերը և «Հորիզոն Եվրոպա» ծրագրին ՀՀ մասնակցության…

ՀՀ բարձրագույն որակավորման ոլորտի բարեփոխումները ներկայացվել են Ղրղզստանում

Նոյեմբերի 14, 2022
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը մասնակցել է Ղրղզստանի բարձրագույն որակավորման համակարգի 30-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին:

Գիտաժողովը նվիրված էր բարձրագույն որակավորման ոլորտում երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության հարցերի քննարկմանը:

ԲՈԿ նախագահ Կարեն Քեռյանն իր ելույթում ներկայացրել է կոմիտեի գործունեությունը, անցած ճանապարհը, ձեռքբերումներն ու առաջիկա անելիքները: Նա ընդգծել է…

ԱՊՀ պետությունների երիտասարդները ծանոթացել են ՀՀ պետական երիտասարդական քաղաքականությանը

Նոյեմբերի 9, 2022
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

Երևանում նոյեմբերի 8-11-ն անցկացվում է ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդական աշխատողների վերապատրաստման ծրագիրը:

Ծրագրին մասնակցում են ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, երիտասարդական աշխատողներ, երիտասարդ առաջնորդներ (շուրջ 25 մասնակից)։

Ծրագրի մասնակիցներն այսօր այցելել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ ծանոթանալու պետական երիտասարդական քաղաքականությանը:

Նրանց հետ հանդիպմանը ԿԳՄՍՆ երիտասարդական…

ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման կոնվենցիայի հարցաշարի լրացման հրավեր

Նոյեմբերի 7, 2022
Միջազգային լուրեր

ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման միջկառավարական կոմիտեի 15-րդ նստաշրջանի շրջանակում ընդունված որոշման 10-13 պարբերությունների համաձայն (որոշումը՝ կից)` անդամ երկրներում գործող հասարակական կազմակերպությունները, միկրո, փոքր և միջին մշակութային ու ստեղծագործական ձեռնարկությունները, ինչպես նաև մշակութային հաստատությունները և կազմակերպությունները պետք է ներկայացնեն կարծիք ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ներկայացված հետևյալ թեմաների վերաբերյալ՝