ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Միջազգային լուրեր

Միջազգային աջակցություն ՀՀ Սյունիքի մարզի բանահյուսական ժառանգության պահպանմանը

Սեպտեմբերի 22, 2022
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

2022 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի հիմնադրամից «Միջազգային աջակցություն» անվանակարգով Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է դրամաշնորհ (74,855.00 USD) «ՀՀ Սյունիքի մարզի բանահյուսական ժառանգության համայնքահեն գույքագրումը, փաստաթղթավորումը և պահպանումը» վերնագրով հայտի շրջանակում 2 տարի ժամկետով ծրագիր իրականացնելու համար:

Հայտը պատրաստվել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի նախաձեռնությամբ…

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին

Սեպտեմբերի 20, 2022
Միջազգային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը պաշտոնական նամակ է հղել Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին՝ ներկայացնելով 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիան Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա և դրա հետևանքները:

Նամակում նշվել է, որ ագրեսիայի ընթացքում ադրբեջանական զինուժի թիրախ են…

Նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ՌԴ պատվիրակությանը

Սեպտեմբերի 19, 2022
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի` միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին և ՌԴ նախագահի աշխատակազմի օտարերկրյա պետությունների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և…

Հայաստանում ֆրանկոֆոն ծրագրերի համակարգման աշխատանքային խմբի նիստում քննարկվել են առաջիկա անելիքները

Սեպտեմբերի 19, 2022
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանում ֆրանկոֆոն ծրագրերի համակարգման աշխատանքային խմբի անդրանիկ նիստը:

Աշխատանքային խումբը ձևավորվել է ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ ԿԳՄՍ նախարարության համակարգման, այդ թվում առաջնահերթաբար կրթության և մշակույթի ոլորտներում Հայաստանում գործող ֆրանկոֆոնիայի դերակատարների միջև փոխգործակցությունն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով: Նիստը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ով աշխատանքային…

ԿԳՄՍՆ-ում հյուրընկալվել են Ղազախստանի և Ուզբեկստանի երիտասարդական հասարակական կազմակերպությունների երիտասարդները

Սեպտեմբերի 12, 2022
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

Սեպտեմբերի 11-18-ը Ղազախստանից և Ուզբեկստանից Երևան են ժամանել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Կենտրոնական Ասիայի երիտասարդական առաջնորդության ակադեմիայի 10 շրջանավարտներ:

Շրջանավարտներին, որոնց ուղեկցել է «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի նախագահ Գրիգոր Երիցյանը, ԿԳՄՍ նախարարությունում հյուրընկալել են Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության ներկայացուցիչները:

Օտարերկրյա հյուրերի այցը Հայաստան կրում է ուսումնական բնույթ:…

Հայ-սերբական համագործակցության հեռանկարներն ընդլայնվում են

Սեպտեմբերի 12, 2022
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Սերբիայի Հանրապետության առաջին փոխվարչապետ և մշակույթի նախարարի խորհրդական Վուկ Ռադուլովիչին:

Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկովիչը և դեսպանության խորհրդական Զորան Մարինկովիչը:

Վուկ Ռադուլովիչը Հայաստան էր ժամանել 2022 թ. սեպտեմբերի 5-11-ը…

«Լավագույնը՝ պատմության մեջ». ամփոփվել է գիտության և արվեստի «STARMUS VI» միջազգային փառատոնը

Սեպտեմբերի 12, 2022
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ամփոփվել է գիտության ու արվեստի միջազգային «STARMUS VI» փառատոնը, որը միավորել էր աշխարհահռչակ գիտնականներին, տիեզերագնացներին, երաժիշտներին, Նոբելյան մրցանակի դափնեկիրներին և նպատակ ուներ ոգեշնչելու ու կրթելու տեխնոլոգիական ոլորտի նոր սերնդին:

Փառատոնի փակման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ…

Մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ «STARMUS VI» միջազգային փառատոնը Երևանում» թեմայով

Սեպտեմբերի 9, 2022
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

Շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «STARMUS VI միջազգային փառատոնը Երևանում» թեմային:

Նամականիշի մարման արարողությունը տեղի է ունեցել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այն իրականացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, «STARMUS» փառատոնի համահիմնադիր, պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանը, «Հայ փոստ»…

Գիտությունն ավելի մոտ և հասանելի. Ազատության հրապարակում բացվել է «STARMUS VI»-ի գիտության ճամբարը

Սեպտեմբերի 9, 2022
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

«STARMUS VI» միջազգային փառատոնի շրջանակում սեպտեմբերի 8-ից Ազատության հրապարակում մեկնարկել է Science Camp ծրագիրը (գիտության ճամբար), որին մասնակցությունն անվճար է:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքը վերածվել է գիտության ու տեխնոլոգիաների մասշտաբային կենտրոնի, որտեղ ամենահասանելի ձևաչափերով թեմատիկ տաղավարներում թե՛ փոքրերի, թե՛ մեծերի համար ներկայացված են…

Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախումբը համաշխարհային աստղերի հետ նույն բեմում. «STARMUS VI»

Սեպտեմբերի 8, 2022
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվում է «STARMUS VI» գիտության ու արվեստի միջազգային փառատոնը, որի շրջանակում երեկ տեղի է ունեցել նաև «Another World» («Ուրիշ աշխարհ») խորագրով համերգը լեգենդար «Queen» խմբի կիթառահար Բրայան Մեյի և մի խումբ անվանի երաժիշտների մասնակցությամբ:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԿԳՄՍ նախարար…