ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի` միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին և ՌԴ նախագահի աշխատակազմի օտարերկրյա պետությունների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովին:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանում ֆրանկոֆոն ծրագրերի համակարգման աշխատանքային խմբի անդրանիկ նիստը:
Աշխատանքային խումբը ձևավորվել է ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ ԿԳՄՍ նախարարության համակարգման, այդ թվում առաջնահերթաբար կրթության և մշակույթի ոլորտներում Հայաստանում գործող ֆրանկոֆոնիայի դերակատարների միջև փոխգործակցությունն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով: Նիստը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ով աշխատանքային…
Սեպտեմբերի 11-18-ը Ղազախստանից և Ուզբեկստանից Երևան են ժամանել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Կենտրոնական Ասիայի երիտասարդական առաջնորդության ակադեմիայի 10 շրջանավարտներ:
Շրջանավարտներին, որոնց ուղեկցել է «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի նախագահ Գրիգոր Երիցյանը, ԿԳՄՍ նախարարությունում հյուրընկալել են Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության ներկայացուցիչները:
Օտարերկրյա հյուրերի այցը Հայաստան կրում է ուսումնական բնույթ:…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Սերբիայի Հանրապետության առաջին փոխվարչապետ և մշակույթի նախարարի խորհրդական Վուկ Ռադուլովիչին:
Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկովիչը և դեսպանության խորհրդական Զորան Մարինկովիչը:
Վուկ Ռադուլովիչը Հայաստան էր ժամանել 2022 թ. սեպտեմբերի 5-11-ը…
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ամփոփվել է գիտության ու արվեստի միջազգային «STARMUS VI» փառատոնը, որը միավորել էր աշխարհահռչակ գիտնականներին, տիեզերագնացներին, երաժիշտներին, Նոբելյան մրցանակի դափնեկիրներին և նպատակ ուներ ոգեշնչելու ու կրթելու տեխնոլոգիական ոլորտի նոր սերնդին:
Փառատոնի փակման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ…
Շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «STARMUS VI միջազգային փառատոնը Երևանում» թեմային:
Նամականիշի մարման արարողությունը տեղի է ունեցել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այն իրականացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, «STARMUS» փառատոնի համահիմնադիր, պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանը, «Հայ փոստ»…
«STARMUS VI» միջազգային փառատոնի շրջանակում սեպտեմբերի 8-ից Ազատության հրապարակում մեկնարկել է Science Camp ծրագիրը (գիտության ճամբար), որին մասնակցությունն անվճար է:
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքը վերածվել է գիտության ու տեխնոլոգիաների մասշտաբային կենտրոնի, որտեղ ամենահասանելի ձևաչափերով թեմատիկ տաղավարներում թե՛ փոքրերի, թե՛ մեծերի համար ներկայացված են…
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվում է «STARMUS VI» գիտության ու արվեստի միջազգային փառատոնը, որի շրջանակում երեկ տեղի է ունեցել նաև «Another World» («Ուրիշ աշխարհ») խորագրով համերգը լեգենդար «Queen» խմբի կիթառահար Բրայան Մեյի և մի խումբ անվանի երաժիշտների մասնակցությամբ:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԿԳՄՍ նախարար…
«Starmus VI» փառատոնի 2-րդ օրը հագեցած է եղել Նոբելյան մրցանակակիրների՝ ՀՀ բուհերում անցկացրած դասախոսություններով:
Շվեյցարացի աշխարհահռչակ աստղաֆիզիկոս, Նոբելյան մրցանակակիր Միշել Մայորը Երևանի պետական համալսարանում հանդես է եկել աստղաֆիզիկայի բնագավառին առնչվող դասախոսությամբ՝ ներկայացնելով տիեզերական օբյեկտները, այդ թվում՝ իր հայտնագործությունը՝ արեգակնանման «51 Pegasi b» էքսոմոլորակը, և դրա ունեցած դերը աստղագիտության հետագա զարգացման…
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել գիտության ու արվեստի միջազգային «STARMUS VI» փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը:
Հայաստանում փառատոնն անցկացվում է «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով և նվիրված է Մարսի վրա «Մարս 3» տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային…