ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Միջազգային լուրեր

«Կլիմայի փոփոխության կրթական ռազմավարությունները տարրական և ավագ դպրոցներում» միջազգային դասընթաց

Օգոստոսի 1, 2022
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

2022 թվականի սեպտեմբերի 11-23-ն Իսրայելի «MASHAV» կրթական կենտրոնը կազմակերպում է «Կլիմայի փոփոխության կրթական ռազմավարությունները տարրական և ավագ դպրոցներում» խորագրով միջազգային դասընթաց:

Հրավիրող կողմը հոգում է դասընթացի արժեքը, ներքին փոխադրումը, առողջապահական ապահովագրությունը և կեցությունը:

Հայտադիմումի ձևը և այլ մանրամասներ կարելի է գտնել կից նյութում, ինչպես նաև հետևյալ հղումով՝ https://bit.ly/3cKmbJy

Միջուկային ոլորտի մագիստրոսական ծրագրերի կրթաթոշակի մրցույթ՝ կին ուսանողների համար

Հուլիսի 26, 2022
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

Մեկնարկել է Մարի Կյուրիի անվան կրթաթոշակային ծրագրի շրջանակում տրամադրվող կրթաթոշակների այս տարվա մրցույթը: Ծրագրի նպատակն է խրախուսել երիտասարդ կանանց՝ մասնագիտանալու միջուկային գիտության և տեխնոլոգիայի ոլորտում:

Ծրագրի շրջանակում տարեկան ընտրված 150 կին դիմորդի տրամադրվելու է մինչև 20.000 եվրո կրթաթոշակ` աշխարհի տարբեր բուհերում միջուկային ոլորտի մագիստրոսական ծրագրերով ուսանելու համար, ինչպես նաև տարեկան…

Քննարկվել են հայ-եթովպական համագործակցությանն առնչվող հարցեր

Հուլիսի 22, 2022
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ԿԳՄՍ նախարարությունում հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության դեսպան Ալեմայեհու Տեգենուին (նստավայրը՝ Մոսկվա):

ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է պարոն դեսպանին և կարևորել նրա դիվանագիտական գործունեությունը՝ ի շահ հայ-եթովպական կապերի զարգացման:

Արթուր Մարտիրոսյանն առանձնացրել է Հայաստանի և Եթովպիայի միջև…

Հայաստանը և Ֆրանսիան նախապատրաստվում են Շառլ Ազնավուրի 100-ամյակին

Հուլիսի 22, 2022
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է «Ազնավուր» հիմնադրամի ներկայացուցիչներին՝ հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրի (Սարկիսյան) գլխավորությամբ:

Հանդիպման նպատակն էր քննարկել Շառլ Ազնավուրի 100-ամյակին (2024 թ.) նվիրված միջոցառումների ծրագիրը, համագործակցության ուղիները:

Քրիստինա Ազնավուրի տեղեկացմամբ՝ ֆրանսիական կողմը նախապատրաստական աշխատանքների փուլում է. մինչև 2024 թ.-ը Ֆրանսիայում կտեղադրվի Շառլ…

ԿԳՄՍ նախարարի տեղակալը և ՀՀ-ում Ալբանիայի Հանրապետության դեսպանը քննարկել են համագործակցության հեռանկարները

Հուլիսի 21, 2022
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ալբանիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լուելա Հայդարագային (նստավայրը՝ Աթենք):

Նշենք՝ Հայաստանի Հանրապետությունում Ալբանիայի նորանշանակ դեսպան Լուելա Հայդարագան հուլիսի 20-ին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է տիկին դեսպանին, շնորհավորել…

1 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ Քիմիայի միջազգային օլիմպիադայից

Հուլիսի 21, 2022
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

Հուլիսի 10-18-ը տեղի է ունեցել Քիմիայի 54-րդ միջազգային օլիմպիադան, որի կազմակերպիչ երկիրը Չինաստանն էր։ Հայաստանի թիմի 4 մասնակիցները ցուցաբերել են բարձր արդյունքներ` նվաճելով 1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ:

Հայաստանի աշակերտական թիմի անդամ, «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Լեոնիդ Ասատրյանը նվաճել է արծաթե մեդալ:

12-րդ դասարանի աշակերտներ Հայկ Աղեկյանը («Հերացի»…

Հանդիպման օրակարգում՝ հայ-ֆրանսիական համագործակցության ընդլայնումը

Հուլիսի 20, 2022
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը և Արթուր Մարտիրոսյանն ընդունել են Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք հարցեր, մասնավորապես՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի գործունեության համար առավել նպաստավոր պայմանների ստեղծումը և Հայաստանում ֆրանսիական…

Կրթաթոշակային ծրագիր՝ Մեքսիկայի կառավարության կողմից

Հուլիսի 20, 2022
Միջազգային լուրեր

Մեքսիկայի կառավարությունը տրամադրում է կրթաթոշակներ` Մեքսիկայի կրթական հաստատություններում սովորելու ցանկություն ունեցող օտարերկրյա, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների համար:

Ծրագրին պետք է դիմել առցանց մինչև 2022 թվականի հուլիսի 24-ը (Մեքսիկայի ժամանակով մինչև ժամը 23:59-ը):

Մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.gob.mx/amexcid/acciones-y-programas/becas-para-extranjeros-29785:

Լրացուցիչ հարցերի դեպքում գրել infobecas@sre.gob.mx էլեկտրոնային հասցեին:

 

3 բրոնզե մեդալ և 2 գովասանագիր ֆիզիկայի միջազգային օլիմպիադայից

Հուլիսի 20, 2022
Միջազգային լուրեր

Հուլիսի 10-17-ը տեղի է ունեցել Ֆիզիկայի 52-րդ միջազգային օլիմպիադան, որն անցկացվել է առցանց ձևաչափով: Հայաստանի թիմը, որի կազմում ընդգրկված էին 5 աշակերտներ, նվաճել է 3 բրոնզե մեդալ: Մասնակիցներից երկուսն արժանացել են գովասանագրերի:

Ֆիզիկայի 52-րդ միջազգային օլիմպիադային մասնակցել են 79 երկրների ավելի քան 300 աշակերտներ: Հայաստանյան թիմից բրոնզե մեդալների են արժանացել…

Զալցբուրգի փառատոնին «Գեղարդը» կներկայանա Կոմիտասով ու հայ հոգևոր երաժշտությամբ

Հուլիսի 19, 2022
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

«Գեղարդ» երգեցիկ խումբը հրավեր է ստացել մասնակցելու աշխարհահռչակ Զալցբուրգի փառատոնին։

Վերջին տարիներին Զալցբուրգի փառատոնը մեկնարկում է «Հոգևոր նախերգանք» խորագիրը կրող համերգաշարով, որի շրջանակում էլ նախատեսված է «Գեղարդ» երգեցիկ խմբի կատարմամբ հոգևոր երաժշտության համերգը։ «Գեղարդը» համերգներով հանդես է գալու Ավստրիայում և Գերմանիայում։

Հնչելու են Կոմիտասի ստեղծագործությունները, միջնադարյան մոնոդիաներ, հայ ժամանակակից կոմպոզիտորների…