ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Միջազգային լուրեր

Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադայի մասնակիցները ծանոթացել են լաբորատոր սարքավորումներին

Հուլիսի 11, 2022
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադայի մասնակիցներն այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ծանոթացել են լաբորատոր սարքավորումներին, որոնք կիրառելու են քննության գործնական փուլի ընթացքում:

Նրանց ներկայացվել են լաբորատոր սարքավորումների տեխնիկական բոլոր հնարավորությունները, քննասենյակները:

Կենսաբանության միջազգային օլիմպիադան անցկացվելու է երկու փուլով՝ տեսական և գործնական:

Հուլիսի 12-ին տեղի կունենա գործնական փուլը, որն ունի փորձարարական բնույթ և անցկացվելու է չորս՝ կենսաքիմիա, բույսերի անատոմիա…

Ժաննա Անդրեասյանը ներկա է գտնվել Անտառամուտի նախադպրոցական կրթական կենտրոնի բացման արարողությանը

Հուլիսի 11, 2022
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

2022 թվականի հուլիսի 8-ին ԵՄ աջակցությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Ապագան այսօր» ծրագրի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի Անտառամուտ բնակավայրում տեղի ունեցած նախադպրոցական այլընտրանքային կրթական ծառայություններ մատուցող կենտրոնի բացման միջոցառմանը:

Եվրոպական միության, ՀՀ ԿԳՄՍ ու ՀՀ տարածքային…

Հայ-վրացական մշակութային հարաբերություններն ակտիվանում են. կնքվել է հուշագիր

Հուլիսի 11, 2022
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության գործերի նախարարության միջև կնքվել է հուշագիր՝ մշակույթի ոլորտում 2022-2024 թվականների համագործակցության վերաբերյալ:

Ստորագրող կողմերն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության գործերի նախարարի առաջին տեղակալ Կախա Սիխարուլիձեն:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ…

«Դուք բոլորդ հաղթողներ եք»․ԿՄՕ ասոցիացիայի նախագահ Րիոչի Մացուդան ողջունել է Կենսաբանության միջազգային օլիմպիադայի մասնակիցներին

Հուլիսի 11, 2022
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

«Սա Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադան է, և մենք հպարտ ենք՝ տեսնելով ողջ աշխարհից այսքան շատ մասնակիցների: Հատուկ ցանկանում եմ ողջունել բոլոր օլիմպիականներին:

Շնորհավորում եմ բոլորիդ ձեր երկրներում Կենսաբանության օլիմպիադայի հաղթող ճանաչվելու կապակցությամբ:

Այս առումով կարող եմ ասել` դուք բոլորդ հաղթողներ եք:

Կենսաբանության բնագավառում ձեր ակնառու ձեռքբերումները կճանաչվեն և կպարգևատրվեն այսօր…

Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնը

Հուլիսի 11, 2022
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հուլիսի 10-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում մեկնարկել է Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնը: Փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է։ Հուլիսի 10-17-ը կինոարվեստի երկրպագուները հնարավորություն կունենան վայելելու ամենամյա կինոտոնը:

Փառատոնի պաշտոնական բացման արարողությանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Երևանի քաղաքապետ Հրաչյա…

Արայիկ Հարությունյանը մասնակցել է Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի բացման արարողությանը

Հուլիսի 11, 2022
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի բացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են աշխարհի շուրջ 70 երկրից ժամանած թիմեր, պատվիրակություններ, հյուրեր: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը միջոցառմանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում, մասնավորապես, նշել է.

«Կառավարության հարգելի անդամներ,

Հայաստանը հյուրընկալում է Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի մասնակիցներին և ժյուրիին

Հուլիսի 11, 2022
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի բացման հանդիսավոր արարողությունը:

Ներկա են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, «Կենսաբանության միջազգային օլիմպիադայի ասոցիացիայի» նախագահ Րիոչի Մացուդան, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։ Հանդիսությանը մասնակցել…

Հուլիսի 10-18-ը Հայաստանում կանցկացվի Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադան

Հուլիսի 11, 2022
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

Հուլիսի 10-18-ը Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադան առաջին անգամ տեղի է ունենալու Հայաստանում:

Հայաստան են ժամանելու 64 երկրների աշակերտական թիմեր` յուրաքանչյուր թիմում 4 մասնակից: Օլիմպիադային կմասնակցեն 3 դիտորդ երկրներ, միջազգային ժյուրիի ավելի քան 240 անդամներ, ընդհանուր առմամբ` 500 օտարերկրյա պատվիրակներ:

Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադային ընդառաջ այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի…

Երիտասարդական նախաձեռնություն՝ ՄԱԿ-ի 100-ամյակին ընդառաջ

Հուլիսի 4, 2022
Միջազգային լուրեր

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի նախագահը հանդես է եկել «Voices of Youth - Time Capsule» խորագրով նախաձեռնությամբ, որով ՄԱԿ-ի անդամ պետություններին կոչ է արվում տրամադրել երիտասարդների կողմից տեսաձայնագրված երկուական ուղերձ, որոնք պահպանվելու են ՄԱԿ կենտրոնակայանում ֆիզիկական ու առցանց ձևաչափով ու հրապարակվելու են 2045 թ.-ին՝ ՄԱԿ-ի 100-ամյակի կապակցությամբ։

Տեսաուղերձներում 8-15 տարեկան…

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Բենինի Հանրապետության նորանշանակ դեսպանին

Հունիսի 30, 2022
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Բենինի Հանրապետության նորանշանակ դեսպան Ակամբի Անդրե Օկունլոլա-Բիաուին (նստավայրը՝ ք Մոսկվա):

Հանդիպմանը ներկա էր նաև ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը:

Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ գործունեություն:

Փոխնախարարը…