ՅՈՒՆԵՍԿՕ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցության 30-ամյակի միջոցառմանը մասնակցելու նպատակով Փարիզ կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեի հետ:
Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
Վահրամ Դումանյանը շնորհակալություն է հայտնել Էռնեստո Օտտոնեին հանդիպման,…
Հունիսի 6-ին՝ հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, մեկնարկում է Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթը՝ թավջութակ մասնագիտությամբ։ Խաչատրյանական մրցույթն անցկացնում է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։
Հունիսի 6-ի առավոտյան մրցույթի մասնակիցները, ժյուրիի անդամներն ու կազմակերպիչներն այցելել են Կոմիտասի անվան պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Արամ Խաչատրյանի հիշատակին՝…
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Մոլդովայի Հանրապետության մշակույթի նախարար Սերգիու Պրոդանին:
Նախարարին ուղեկցում էին Մոլդովայի ներդրումների գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Իոն Իորդաչին և Մոլդովայի Հանրապետության մշակույթի նախարարության զբոսաշրջության գծով գլխավոր խորհրդական Դավիդ Լուպուսորը:
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը հունիսի 6-ին պաշտոնական այցով մեկնել են Փարիզ՝ մասնակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցության 30-ամյակի միջոցառմանը:
Հոբելյանական միջոցառման շրջանակում հունիսի 7-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի փարիզյան կենտրոնակայանում տեղի է ունենալու տոնական համերգ։ Համերգային ծրագրում հանդես կգան ֆրանսահայ հանրահայտ կատարողներ Պատրիկ Ֆիորին…
Առաջին անգամ «OTTAVIO ZIINO» միջազգային օպերային մրցույթը կանցկացվի նաև Հայաստանում: Մրցույթին կարող են մասնակցել 33-ից բարձր տարիքային խմբի անձինք:
Ցանկացողները «OTTAVIO ZIINO» 21-րդ միջազգային մրցույթին կարող են մասնակցել երկու տարբերակով: Ըստ առաջին տարբերակի՝ մասնակիցները կարող են ներկայանալ լսումների ինչպես աշխարհի տարբեր բեմերում, այդ թվում՝ Միլանի, Նեապոլի, Փարիզի, Մադրիդի, Վալենսիայի, Անկարայի, Վարշավայի և Հռոմի թատրոններում,…
Հայաստանի Հանրապետությունում կայանալիք Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադայի աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստում քննարկվել է նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքների ընթացքը:
Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Քննարկմանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարության և ոստիկանության, ինչպես նաև հանձնաժողովի կազմում ընդգրկված ԿԳՄՍ նախարարության և Երևանի պետական համալսարանի ներկայացուցիչները, «2022 թվականին…
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գրասենյակի (CREFECO) ֆինանսական աջակցությամբ Ֆրանսերենի ուսուցիչների հայկական ասոցիացիայի հետ կազմակերպվում է երկու հիբրիդային դասընթաց ֆրանսերենի ուսուցիչների համար:
Դասընթացների կազմակերպման առաջարկն արվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից 2022 թ. փետրվարին կայացած Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆրանսախոս տարածաշրջանային կենտրոնի տարածաշրջանային…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) բնական պաշարների նախարարության երկրի արբանյակային հեռազննման կիրառության կենտրոնի (ԵԱՀԿԿ) միջև ստորագրվել է «Արբանյակային պատկերների կիրառման ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր:
Փաստաթուղթը ստորագրել են Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ԵԱՀԿԿ գլխավոր տնօրեն Վանգ…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Կարեն Թռչունյանը և Արթուր Մարտիրոսյանը մեկնել են Ղրղզստանի Հանրապետություն:
Նրանք մասնակցել են Եվրասիական տնտեսական համաժողովին, որը տեղի է ունեցել 2022 թվականի մայիսի 26-ին Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում:
Միջոցառմանը մասնակցել են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարների, պետական գերատեսչությունների, միջազգային, գիտակրթական, տնտեսական կառույցների,…
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Բիշքեկում մասնակցում է Եվրասիական տնտեսական համաժողովին:
Ելույթ ունենալով «Ռազմավարություն - 2025. Երիտասարդության հայացքը ԵԱՏՄ-ի զարգացման վերաբերյալ» խորագրով քննարկման ժամանակ` նա շեշտել է, որ վերջին տարիներին երիտասարդների հետ աշխատանքը հաստատապես մտել է միջազգային խոշոր կազմակերպությունների օրակարգ, ինչպես նաև փաստել է, որ ԵԱՏՄ-ն ևս այդ ուղղությամբ քայլեր է…
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ