ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը Համաշխարհային կրթական ֆորումի աշխատանքներին մասնակցելու նպատակով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն) կատարած այցի շրջանակում մայիսի 24-ին հանդիպում է ունեցել Բրիտանական խորհրդի գլխավոր տնօրեն Սքոթ Մաքդոնալդի հետ:
Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ…
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել Եվրոպայի բռնցքամարտի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպայի առաջնության կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի նախագահ Ումար Կրեմլյովը, Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի նախագահ Իոաննիս Ֆիլիպատոսը, Հայաստանի…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ՀՀ վարչապետի որոշմամբ, 2022 թ. մայիսի 21-26-ը գործուղվել են Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն)՝ մասնակցելու Համաշխարհային կրթական ֆորումին:
Այս տարի Համաշխարհային կրթական ֆորումին մասնակցում են ավելի քան 200 երկրների պատվիրակություններ, այդ թվում՝ 112…
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Կարեն Թռչունյանն այսօր ընդունել են Լիտվայի Հանրապետության ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներին՝ Լիտվայի Հանրապետության նախագահի կրթության, գիտության, մշակույթի գծով խորհրդական Պաուլիուս Բալտոկասի գլխավորությամբ։
Հանդիպմանը ներկա էին Լիտվայի Հանրապետության փոխդեսպան Վիսմանտե Դայլիդենայտեն և Լիտվայի մի շարք համալսարանների ներկայացուցիչներ՝ ռեկտորներ, պրոռեկտորներ, դեկաններ և այլն։
Փոխնախարարները շնորհակալություն են…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին:
Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, Արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժնի պետ Անգելինա Հովհաննիսյանը և Մասնագիտական կրթության և ուսուցման քաղաքականության մշակման…
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչին:
Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Ողջունելով դեսպանին՝ Վահրամ Դումանյանը փաստել է, որ նախարարությունը պատրաստակամ է ընդլայնել համագործակցությունը բարեկամ Սերբիայի հետ: Ըստ նախարարի՝ ԿԳՄՍ նախարարությունը ներառում է բազմազան…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը և Ալֆրեդ Քոչարյանն ընդունել են ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին:
Հանդիպմանը քննարկվել են մշակույթի ոլորտում երկու երկրների միջև հարաբերությունների առավել ամրապնդման, ինչպես նաև հայ-ֆրանսիական համագործակցության օրակարգի ընդլայնման ու հարստացման հարցերը:
Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նշել է,…
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի անդամ երկրներից Իռլանդիայի նախագահությամբ և Ստրասբուրգի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ հունիսի 27-ին կմեկնարկի «Ժողովրդավարությունն այստեղ, ժողովրդավարությունն այժմ» խորագրով մեկշաբաթյա արշավը՝ նվիրված Եվրոպայի խորհրդի երիտասարդական հատվածի հիմնադրման 50-ամյակին:
«Ժողովրդավարությունն այստեղ, ժողովրդավարությունն այժմ» արշավի մեկ շաբաթը կնպաստի տեղական, ազգային և միջազգային մակարդակով ժողովրդավարական գործընթացում երիտասարդների ակտիվ մասնակցության խթանմանը:
Արշավի նպատակն…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի նորանշանակ ղեկավար Ստեֆան Մալերիուսին:
Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի աջակցությամբ «Հասարակագիտություն» առարկայի դասագրքի և մեթոդական ուղեցույցի մշակման աշխատանքներին, ինչպես նաև ուսուցիչների վերապատրաստման ծրագրին:
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանն ու Արթուր Մարտիրոսյանը աշխատանքային հանդիպում են ունեցել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ մեկնարկող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի պատասխանատուների հետ:
Ծրագիրն ունի երկու բաղադրիչ` ֆորմալ կրթության միջոցով դպրոցականների քաղաքացիական մասնակցության կարողությունների բարելավում և, երկրորդ, երիտասարդների քաղաքացիական ներգրավվածությանը նպաստող…