ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Միջազգային լուրեր

Միջազգային մրցույթի եզրափակիչ փուլում հայ աշակերտները կմրցեն աշխարհի լավագույն դպրոցների հետ

Փետրվարի 18, 2022
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

The Earth Prize բնապահպանական միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացրել են «Այբ» դպրոցի աշակերտները և անցել եզրափակիչ փուլ՝՝ ընդգրկվելով դիմորդ-թիմերի լավագույն տասնյակում։

Մրցույթում Հայաստանը ներկայացնում են «Այբ» դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Իլյա Լալազարյանը, Նանե Ենգիբարյանը և Մերի Շուշանյանը՝ «Այբ» դպրոցի քիմիայի ուսուցիչ Լիլիթ Համբարձումյանի գիտական ղեկավարությամբ: Թիմը ներկայացրել է բժշկական դիմակների վերամշակման…

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ԱՄՆ ՄԶԾ Հայաստանի առաքելության տնօրենին

Փետրվարի 17, 2022
Միջազգային լուրեր Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) Հայաստանի առաքելության տնօրեն Ջոն Ալելոյին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Նախարարը շնորհավորել է Ջոն Ալելոյին՝ ԱՄՆ ՄԶԾ Հայաստանի առաքելության տնօրենի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Վահրամ…

Ֆիզմաթ դպրոցի թիմը գրավել է 2-րդ հորիզոնականը «Youth techno art» միջազգային մրցույթ-փառատոնում

Փետրվարի 16, 2022
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցը ներկայացնող «Ֆիզմաթ-Արմենիա» թիմը «Youth techno art» միջազգային մրցույթ-փառատոնում զբաղեցրել է պատվավոր երկրորդ տեղը:

Մրցույթը, որին մասնակցել են թիմեր Հայաստանից, Մալայզիայից, Ավստրալիայից և Ուզբեկստանից, կազմակերպել է Ուզբեկստանի հանրային կրթության նախարարությունը։

Մրցույթին ներկայացված 124 նախագծերից ժյուրին ընտրել էր 54 լավագույն աշխատանքները, այդ թվում՝ «Ֆիզմաթ-Արմենիա» թիմի երկու նախագծերը,…

Բեռլինում կայանալիք երեք միջոցառումներին կարող են մասնակցել նաև հայ երիտասարդները

Փետրվարի 10, 2022
Միջազգային լուրեր

Գերմանական «Կոպերնիկուս Բեռլին» ասոցիացիան այս տարի հայ երիտասարդներին հնարավորություն է ընձեռում մասնակցելու Բեռլինում կայանալիք հետևյալ երեք միջոցառումներին:

Միջոցառումների մանրամասներին հնարավոր է ծանոթանալ ստորև ներկայացված հղումներով՝

  • Երիտասարդների փոխանակման ծրագիր. «Սոցիալական ինտեգրումը և միգրանտների մասնակցությունը հասարակության ներսում»:

Տևողությունը՝ 09.03-16.03.2022:

Գրանցումը՝ մինչև ս.թ. փետրվարի 20-ը՝ հետևյալ հղումով:

  • Երիտասարդների փոխանակման…

Հայաստանը և Ուկրաինան կհամագործակցեն բարձրագույն կրթության ոլորտում

Փետրվարի 10, 2022
Միջազգային լուրեր

ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուկրաինայի նախարարների կաբինետի միջև բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությունը:

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուկրաինայի նախարարների կաբինետի միջև բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրումը նշանակալի քայլ է կրթության բնագավառում երկու երկրների միջև համագործակցությունն ամրապնդելու և…

Վահրամ Դումանյանը տեսակապի միջոցով զրուցել է ԻԻՀ գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարի հետ

Փետրվարի 7, 2022
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր տեսակապի միջոցով զրուցել է Իրանի Իսլամական Հանրապետության գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Մուհամմեդ Ալի Զոլֆիգոլի հետ:

Ողջունելով իրանցի գործընկերոջը՝ Վահրամ Դումանյանը հույս է հայտնել, որ երկու նախարարների առաջիկա հանդիպումն արդեն կանցկացվի դեմ առ դեմ: Նախարարը նշել է, որ երկու օրից…

Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանն առցանց Բաց դռների օր է անցկացնելու

Փետրվարի 3, 2022
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

Մոսկվայի Միխայիլ Լոմոնոսովի անվան պետական համալսարանը 2022 թ. փետրվարի 20-ին օտարերկրյա դիմորդների համար իրականացնելու է առցանց Բաց դռների օր: Միջոցառումը հասանելի կլինի հատուկ հարթակում՝ ռուսերենով, անգլերենով, չինարենով:

Բաց դռների օրվա շրջանակում ելույթ կունենա Մոսկվայի պետական ​​համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Վ. Ա. Սադովնիչին, կիրականացվի տեղեկատվական դասընթաց օտարերկրյա դիմորդների…

Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանին

Փետրվարի 1, 2022
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի կրթական համակարգի զարգացմանը միտված հայ-ֆրանսիական համագործակցության ընդլայնմանը, այդ թվում՝ կրթության տարբեր մակարդակներում ֆրանսերենի ուսուցման բարելավմանը: Նախարարի տեղակալը նշել է, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանն…

Նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ներկայացուցիչներին

Հունվարի 27, 2022
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային կենտրոնի տնօրեն Թոմաս Շրապելին և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի գրասենյակների համար պատասխանատու Յան Ֆիլիպ Վյոլբերնին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ողջունելով հիմնադրամի…

Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ-ում Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության դեսպանին

Հունվարի 25, 2022
Միջազգային լուրեր

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գուսալ Ազամ Սարքերի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը քննարկել են կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցության ներկա իրավիճակն ու հեռանկարները:

Ի պատասխան Հայաստանի բարձրագույն կրթական հաստատություններում Բանգլադեշում առկա հետաքրքրության և այդ ուղղությամբ ջանքեր…