ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Միջազգային լուրեր

Հայ-բելառուսական համագործակցությունը՝ նախարարի և դեսպանի հանդիպման առանցքում

Դեկտեմբերի 8, 2021
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ողջունելով դեսպանի այցը նախարարություն և կարևորելով երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները՝ Վահրամ Դումանյանը վստահություն է հայտնել, որ կրթության, գիտության, մշակույթի,…

Կայացել է Արևելյան գործընկերության 5-րդ երիտասարդական ֆորումը

Նոյեմբերի 25, 2021
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նոյեմբերի 24-ին մասնակցել է Սլովենիայի նախագահության կազմակերպած «Երիտասարդության դերը ժողովրդավարության գործընթացներում» խորագրով Արևելյան գործընկերության 5-րդ երիտասարդական առցանց ֆորումին:

Ողջունելով ֆորումի մասնակիցներին՝ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ այն լավագույն հարթակ է՝ երիտասարդությանը վերարժևորելու, նրանց առանցքային դերը վերահաստատելու, Արևելյան գործընկերության անդամ երկրների…

Հուշագիր՝ կադրերի պատրաստման ոլորտում ԵՏՄ անդամ պետությունների փոխգործակցության զարգացման մասին

Նոյեմբերի 24, 2021
Միջազգային լուրեր

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխգործակցության շրջանակում այսօր առցանց ձևաչափով տեղի է ունեցել ‹‹Կադրերի պատրաստման ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխգործակցության զարգացման մասին›› հուշագրի ստորագրման արարողությունը:

Փաստաթուղթը ստորագրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ էկոնոմիկայի, Բելառուսի Հանրապետության կրթության, Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի, Ղրղզստանի Հանրապետության կրթության և…

Հայաստանն ու Վիետնամը կհամագործակցեն կրթության և գիտության ոլորտներում

Նոյեմբերի 19, 2021
Միջազգային լուրեր

Ազգային ժողովը նոյեմբերի 17-ին միաձայն քվեարկությամբ վավերացրել է «ՀՀ կառավարության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կառավարության միջև կրթության և գիտության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը:

Այն ստորագրվել է 2019 թվականի հուլիսի 5-ին Վիետնամի մայրաքաղաք Հանոյում` կրթության և գիտության բնագավառում երկու երկրների համագործակցությունը խթանելու և զարգացնելու նպատակով:

Նախագիծն Ազգային ժողովում Կառավարության կողմից ներկայացրել…

Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի անդամ

Նոյեմբերի 18, 2021
Միջազգային լուրեր

Նոյեմբերի 17-ին Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի ընթացքում կայացած ընտրությունների արդյունքում Հայաստանն առաջին անգամ ընտրվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի (ԳԽ) անդամ՝ 2021-2025 թթ. ժամանակահատվածի համար։
Արևելաեվրոպական երկրների տարածաշրջանային խմբին Գործադիր խորհրդի ընտրություններում հատկացված երեք թափուր տեղերի համար ներկայացված էին չորս երկրների՝ Հայաստան, Լիտվա, Ուկրաինա և Ադրբեջան, թեկնածությունները:

Փակ…

Հայաստանի Հանրապետությունը միացավ «Հորիզոն-Եվրոպա» ծրագրին

Նոյեմբերի 12, 2021
Միջազգային լուրեր

Նոյեմբերի 12-ին Բրյուսելում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ստորագրվել է «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ համաձայնագիրը:

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը դառնում է Եվրոպական միության «Հորիզոն Եվրոպա» ծրագրին լիիրավ ասոցացված պետություն, և Հայաստանի գիտնականները իրավունք են ստանում օգտվելու Եվրոպական միության ամենամեծ՝ 95,5 մլրդ եվրո, ֆինանսավորում…

ՅՈՒՆԵՍԿՕ-ում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն առցանց բարձրացնելու է Արցախում կրթության իրավունքի իրացման հարցը

Նոյեմբերի 10, 2021
Միջազգային լուրեր

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի շրջանակում նոյեմբերի 10-ին Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, մեկնարկել է Կրթության վերաբերյալ բարձրաստիճան գլոբալ հանդիպումը, որի ընթացքում քննարկվելու են համաշխարհային կրթության հիմնախնդիրները:

Հանդիպման օրակարգում ներառված են հարցեր կրթության մեջ ներդրումների, գլոբալ կրթության համագործակցության մեխանիզմների, COVID-19 համավարակի ազդեցությունը Կայուն զարգացման նպատակ 4-ի (Որակյալ կրթություն) վրա և այդ առնչությամբ…

Նոյեմբերի 5-ից 9-ը Հայաստանում ապրող և ռուսաց լեզու սովորող 7-10 տարեկան երեխաների համար կկազմակերպվի անվճար առցանց ճամբար

Նոյեմբերի 2, 2021
Միջազգային լուրեր

2021 թվականի նոյեմբերի 5-9-ը «Էվրիկա» կրթական քաղաքականության հետազոտությունների կենտրոնն իրականացնում է առցանց ճամբարի առաջին հերթափոխը Հայաստանում ապրող 7-10 տարեկան երեխաների համար: Առցանց ճամբարը անցկացվում է Ռուսաստանի Դաշնության Լուսավորության նախարարության դրամաշնորհի շրջանակներում:

Առցանց ճամբարը անցկացվում է Ռուսաստանի Դաշնության լուսավորության նախարարության դրամաշնորհի շրջանակներում` Zoom հարթակի միջոցով:
Երեխաների մասնակցությունն անվճար է:

Առցանց…

Երիտասարդության ոլորտում փոխըմբռնման նոր հուշագիր է ստորագրվել

Հոկտեմբերի 27, 2021
Միջազգային լուրեր

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Կորեայի Հանրապետության գենդերային հավասարության և ընտանիքի նախարարության միջև երիտասարդության ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը է ստորագրվել:

Հուշագրի նպատակն է տեղեկատվության փոխանակման և երկու երկրների կողմից կազմակերպվող միջոցառումներին ու գործողություններին մասնակցելու միջոցով խրախուսել երիտասարդությանն առնչվող հարցերի շուրջ համագործակցությունը:

Կողմերը համագործակցելու են…

Լրանում է Հայաստանի՝ ՄԱԿ-ին անդամակցության 30-ամյակը. ուսանողների և աշակերտների համար կհայտարարվի մրցույթ

Հոկտեմբերի 26, 2021
Միջազգային լուրեր

Հոկտեմբերի 25-ին նշվել է Միավորված ազգերի կազմակերպության օրը: ՄԱԿ-ի գործունեության 76-ամյակի շրջանակում և Հայաստանի՝ ՄԱԿ-ին անդամակցության 30-ամյակին (1992 թ. մարտի 2) ընդառաջ՝ տեղի է ունեցել ՄԱԿ-ի գործունեության ամփոփման, ինչպես նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ​​համակարգող Շոմբի Շարփի հրաժեշտի հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Ժաննա…