ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Միջազգային լուրեր

Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Սիերա Լեոնեի արտակարգ և լիազոր դեսպանին

Հոկտեմբերի 25, 2021
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սիերա Լեոնեի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալի Բադարա Կամարայի գլխավորած պատվիրակությանը (նստավայրը՝ Թեհրան):

Կողմերը քննարկել են կրթության և գիտության ոլորտում համագործակցության հնարավոր հեռանկարները:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է կրթության ոլորտում Հայաստանում ներկայում իրականացվող…

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ֆրանսիացի բժիշկների պատվիրակությանը

Հոկտեմբերի 15, 2021
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Փարիզի հանրային աջակցության հիվանդանոցների պատվիրակությանը:

Պատվիրակության կազմում են Փարիզի համալսարանական հիվանդանոցների գլխավոր տնօրեն Մարտին Հիրսչը, Հայ-ֆրանսիական առաջին գիտաբժշկական համաժողովի համակարգող Լևոն Խաչատրյանը, Փարիզի հանրային աջակցության հիվանդանոցների կենտրոնի արտաքին կապերի ղեկավար Ֆլորանս Վեբերը, Փարիզի հանրային աջակցության…

Երևանում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի 34-րդ նիստը

Հոկտեմբերի 7, 2021
Միջազգային լուրեր

ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի նախագահությունը 2021 թվականին ստանձնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Այդ նպատակով այսօր Երևանում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի 34-րդ նիստը:

Հանդիպմանը մասնակցել են խորհրդի անդամներ և ԱՊՀ անդամ երկրների` Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության,…

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջանինիի հետ

Հոկտեմբերի 1, 2021
Միջազգային լուրեր Պաշտոնական

Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը մասնակցելու նպատակով Փարիզ կատարած այցի շրջանակում սեպտեմբերի 30-ին ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջանինիի հետ:

Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ կրթության և հետազոտության ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը կշարունակի ընդլայնվել…

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռոզելին Բաշլոյի հետ

Հոկտեմբերի 1, 2021
Միջազգային լուրեր Պաշտոնական

Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը մասնակցելու նպատակով Փարիզ կատարած այցի շրջանակում սեպտեմբերի 30-ին ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռոզելին Բաշլոյի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: ՀՀ ԿԳՄՍ նախարարը կարևորել է երկու բարեկամական երկրների համագործակցությունը և վստահություն…

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ

Սեպտեմբերի 30, 2021
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը մասնակցելու նպատակով Փարիզ կատարած այցի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: ՀՀ ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ մշտական և շարունակական արդյունավետ համագործակցության համար.…

Միջազգային գիտաժողովի մասնակիցներն այցելել են Արցախ

Սեպտեմբերի 25, 2021
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

Սեպտեմբերի 19-21-ը Ստեփանակերտում, իսկ սեպտեմբերի 23-ին Երևանում տեղի է ունեցել միջազգային գիտաժողով՝ նվիրված Արցախի Հանրապետության և ՀՀ անկախության հռչակման 30-ամյակին։

Այն համատեղ կազմակերպել էին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, Արցախի Հանրապետության Ազգային ժողովը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Գիտաժողովին մասնակցել են գիտնականներ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանի Դաշնությունից, Մեծ Բրիտանիայից,…

Վեբինարներ՝ նվիրված «Հորիզոն Եվրոպա» ծրագրին

Սեպտեմբերի 24, 2021
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

Սեպտեմբերի 28-ին, 30-ին և հոկտեմբերի 5-ին Եվրոպական հանձնաժողովը կանցկացնի ԵՄ «Հորիզոն Եվրոպա» ծրագրին նվիրված վեբինարներ՝ նախատեսված «Հորիզոն Եվրոպա» ծրագրի ազգային կոնտակտային անձանց, դրամաշնորհային ծրագրերի համակարգողների և շահառուների լայն շրջանակի համար:

Սեպտեմբերի 28 - «New features of the Funding & Tenders Portal»։ Մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://bit.ly/3lRjiHR: Մասնակցելու…

Հայաստանը կմասնակցի Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդեսին

Սեպտեմբերի 23, 2021
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

2021 թվականի սեպտեմբերի 23-27-ը Հայաստանն առանձին տաղավարով կմաս­նակցի ԱՊՀ երկրների տարածքում ամենահեղինակավոր և ծավալով ամենամեծ Մոսկվայի գրքի միջազգային ցուցա­հանդեսին:

Ավանդական դարձած մասնակցությունն այս տարի նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակին: Ծրագրի նպատակն է հայ գրականությունը և հայ գրողներին հանրահռչակելը, մեր երկրի սահմաններից դուրս հայտնի դարձնելը, գրականությամբ երկրի ճանաչելիության մակարդակի բարձրացումը:

Ցուցահանդեսին կներկայացվեն վերջին երկու տարիներին Հայաստանում և արտերկրում հրատարակված գրքեր, այդ…

Ի նպաստ Ֆրանկոֆոն կրթամշակութային միջավայրի զարգացմանը. Ա. Մարտիրոսյանը մասնակցում է Ֆրանկոֆոն համաժողովին

Սեպտեմբերի 22, 2021
Միջազգային լուրեր

Հայաuտանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը սեպտեմբերի 21-ից պաշտոնական այցով գտնվում է Ռումինիայի Բուխարեստ քաղաքում՝ մասնակցելու Ֆրանկոֆոն երկրների բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարարների համաժողովին:

Այն կտևի մինչև սեպտեմբերի 24-ը: Համաժողովի շրջանակում տեղի է ունեցել նաև ֆրանկոֆոնիայի գիտական նստաջրջանի բացումը:

Միջոցառման նպատակն է ներկայացնել AUF-ի…