ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Միջազգային լուրեր

«Հորիզոն Եվրոպա» ծրագրին Հայաստանի ասոցացման շուրջ բանակցություններն ավարտվել են հաջողությամբ

Սեպտեմբերի 22, 2021
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

Հայաստանի Հանրապետությունը և Եվրոպական միությունը հաջողությամբ ավարտել են բանակցությունները՝ «Հորիզոն Եվրոպա» (Horizon Europe-the Framework Programme for Research and Innovation) ծրագրին Հայաստանի ասոցացման շուրջ։

Բանակցություններին ՀՀ պատվիրակությունը գլխավորել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, իսկ ԵՄ պատվիրակությունը՝ Եվրոպական հանձնաժողովի հետազոտության և նորարարության հարցերով գլխավոր տնօրենի…

Եվրոպական երիտասարդական կենտրոնների հետ համագործակցության առաջարկ

Սեպտեմբերի 18, 2021
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

(2022 թ., երկրորդ կիսամյակ, Ստրասբուրգ կամ Բուդապեշտ)

Եվրոպայի խորհրդի երիտասարդական հատվածը «Երիտասարդությունն հանուն ժողովրդավարության» ծրագրի շրջանակում երիտասարդական կազմակերպություններին առաջարկում է համագործակցություն Եվրոպական երիտասարդական կենտրոնների հետ: Ծրագրային համագործակցությունը ներառում է ուսումնական նստաշրջաններ և հատուկ նախագծեր: Երիտասարդական կազմակերպությունների կողմից ուղարկվող հայտադիմումները պետք է համապատասխանեն Երիտասարդական միասնական խորհրդի 2022-2023 թթ. ծրագրային հետևյալ 4…

Գործադիրը հավանություն է տվել միջազգային համագործակցությունը խթանող փաստաթղթերի

Սեպտեմբերի 16, 2021
Միջազգային լուրեր

ՀՀ կառավարության որոշմամբ այսօր գործադիրը հավանություն է տվել միջազգային համագործակցությունը խթանող մի շարք փաստաթղթերի։

Մասնավորապես, Կառավարության նիստում հավանության է արժանացել 2020 թվականի մայիսի 29-ին ստորագրված «Անկախ պետու­թյունների համագործակցության ցանցային համալսարանի հիմնադրման և գործու­նեու­թյան մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենս­դրական նախաձեռնությունը: Օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն «Անկախ պետությունների համագործակցության…

Հայաստանը՝ համաշխարհային քարտեզի վրա խաղողի ծագման բնօրրան

Սեպտեմբերի 15, 2021
Միջազգային լուրեր

Միջազգային գիտական ​​կազմակերպությունների դաշինքի (ANSO) միակ դրամաշնորհը Հայաստանում 2021 թ. ստացել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը՝ «Խաղողի կենսաբազմազանության պահպանում և հարմարվողական հատկանիշերի մոբիլիզացիա» ծրագրի իրականացման համար:

Հայ-չինական այս ծրագիրն իրականացվում է Չինաստանի «Մեկ գոտի - մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում, որն ուղղված է մարդկության առաջընթացի և համընդհանուր բարգավաճման…

Ստորագրվել է գործընկերային համաձայնագիր ՀՀ հանրակրթական հաստատություններում ֆրանսերենի դասավանդման զարգացման վերաբերյալ

Օգոստոսի 30, 2021
Միջազգային լուրեր Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության միջև այսօր Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության դպրոցական հաստատություններում ֆրանսերենի դասավանդման զարգացման վերաբերյալ գործընկերության համաձայնագիր»: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Ժոնաթան Լաքոտը:

ՀՀ ԿԳՄՍ նախարար…

Հայտնի են հայ-բելառուսական գիտական հետազոտությունների աջակցության մրցույթի արդյունքները

Օգոստոսի 30, 2021
Միջազգային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է ՀՀ գիտության կոմիտեի և Հիմնարար հետազոտությունների բելառուսական հանրապետական հիմնադրամի կողմից անցկացված գիտական հետազոտությունների համատեղ ծրագրերի աջակցության «ՀՀ ԿԳՄՍՆ ԳԿ – ՀՀԲՀՀ - 2021» միջազգային մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված ծրագրերի ցանկը:

Ցանկում ընդգրկված 16 գիտական ծրագրերի ֆինանսավորումը կսկսվի 2021 թ. սեպտեմբերից:

Նշենք,…

Մարի Կյուրիի անվան կրթաթոշակների մրցույթ

Օգոստոսի 26, 2021
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարել է Մարի Կյուրիի անվան կրթաթոշակային ծրագրի շրջանակում տրամադրվող կրթաթոշակների այս տարվա մրցույթի մեկնարկը։

Կրթաթոշակային ծրագրի նպատակն է երիտասարդ կանանց խրախուսել մասնագիտանալու միջուկային գիտության և տեխնոլոգիայի ոլորտում: Ծրագրի շրջանակում տարեկան 100 ընտրված կին դիմորդի կտրամադրվի մինչև 20.000 եվրո կրթաթոշակ՝ աշխարհի հավատարմագրված տարբեր բուհերում մագիստրոսական ծրագրերով ուսանելու,…

Հուշագիր է կնքվել ԿԳՄՍՆ-ի և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև

Օգոստոսի 25, 2021
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ ուղղված հոգեբանական տարրական աջակցության ոլորտում ուսուցիչների կարողությունների զարգացմանը:

Փաստաթուղթը կնքվել է ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև միջազգային համագործակցության շրջանակում։ Հուշագրի նպատակն է ուսուցիչների կարողությունների զարգացման միջոցով բարելավել հոգեբանական տարրական…

«Լավագույն երիտասարդական ձեռնարկատիրական նախագծեր». միջազգային համաժողով Տաջիկստանում

Օգոստոսի 24, 2021
Միջազգային լուրեր

Տաջիկստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Երիտասարդության հարցերի և սպորտի կոմիտեն օգոստոսի 26-28-ը Դուշանբեում կազմակերպում է «Լավագույն երիտասարդական ձեռնարկատիրական նախագծեր» միջազգային համաժողովը:

Համաժողովի նպատակն է ԱՊՀ անդամ երկրների տարածքում երիտասարդական ձեռնարկատիրության ոլորտում համագործակցության խթանումն ու զարգացումը, երիտասարդ ձեռնարկատերերի միջև փորձի փոխանակումը, ինչպես նաև լավագույն ստարտափ ընկերությունների բացահայտումը:

Համաժողովի մասնակիցները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց…

ՅՈՒՆԻՍԵՖ-ը կրթության ոլորտի որակական տվյալների հավաքագրման և վերլուծության գծով սոցիոլոգների մրցույթ է հայտարարում

Օգոստոսի 23, 2021
Միջազգային լուրեր

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) հայտարարում է «Կրթության ոլորտի ակնարկի և նպատակային վերլուծությունների նպատակով առաջնային որակական տվյալների հավաքագրման և վերլուծության» գծով սոցիոլոգների (երեք հոգի) մրցույթ:

Սույն աշխատանքն իրականացվելու է Կրթության համաշխարհային գործընկերության (ԿՀԳ) հիմնադրամի տրամադրած կրթության ոլորտի զարգացման ծրագրի դրամաշնորհի շրջանակում: Այն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ նախաձեռնությունն է, որն իրականացվելու է 2021-2022 թվականների…