Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայում հայ դպրոցականներն արժանացել են 5 մեդալի։
Օլիմպիադան, որի կազմակերպիչ երկիրն էր Ինդոնեզիան, անցկացվել է առցանց ձևաչափով․ առաջին փուլը տեղի է ունեցել հունիսի 23-30-ը, իսկ երկրորդ փուլը՝ հուլիսի 4-ին։ Մրցույթին մասնակցել են աշխարհի 30 երկրների ավելի քան 300 աշակերտներ: Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել են 10 աշակերտներ: Երկրորդ փուլ…
Երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Շառլ Միշելը հուլիսի 17-ին այցելել է Խոր Վիրապ:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի ուղեկցությամբ կատարված այցի ընթացքում եվրոպացի բարձրաստիճան հյուրը ծանոթացել…
Մեկնարկել է «We are together» («Մենք միասին ենք») միջազգային ամենամյա մրցույթը, որին այս տարի կարող են հայտ ներկայացնել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում անշահախնդիր ներդրում ունեցած քաղաքացիները և կազմակերպությունները:
Ֆիզիկական ու իրավաբանական անձինք մրցույթի պաշտոնական կայքում՝ wearetogetherprize.com-ում, հայտեր կարող են ներկայացնել հետևյալ անվանակարգերում՝ կախված, թե որ ոլորտում է կատարվել ներդրումը.
…Հուլիսի 13-ին կայացել է «Վերականգնումից մինչև Կայուն զարգացման նպատակներ 4-ի (SDG 4) առաջընթացի արագացում» խորագրով ՅՈՒՆԵՍԿՕ–ի Համաշխարհային կրթական հանդիպումը («Global Education Meeting-2021»):
Առցանց հանդիպմանը Հայաստանը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ավելի քան 60 երկրի կրթության նախարարների և փոխնախարարների, ՄԱԿ-ի գործակալությունների և միջազգային կազմակերպությունների…
Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը (ԳՐԵԿՈ) կազմակերպում է երիտասարդական սոցիալական հակակոռուպցիոն միջազգային մրցույթ՝ «Միասին ընդդեմ կոռուպցիայի» խորագրով:
Մրցույթի նպատակն է ընդգծել երիտասարդության և ողջ հասարակության դերը կոռուպցիայի կանխարգելման և իրավական մշակույթի զարգացման գործում:
Մրցույթի հայտեր կարող են ներկայացնել 14-35 տարեկան երիտասարդներ բոլոր երկրներից: Մրցույթն անցկացվում է 2…
2021 թ. ապրիլի 20-26-ը կայացած «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 55-րդ միջազգային օլիմպիադայում մրցանակային տեղեր գրաված աշակերտները կստանան անվանական կրթաթոշակ:
ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Հայկ Աղեկյանը և «Քվանտ» վարժարանի 10-րդ դասարանի աշակերտ Լեոնիդ Ասատրյանն առցանց եղանակով անցկացված Մենդելեևյան 55-րդ միջազգային օլիմպիադայում արժանացել են բրոնզե մեդալների:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի…
Եվրոպա Նոստրան և Հնագետների եվրոպական ասոցիացիան հրապարակել են համատեղ հայտարարություն, որում կոչ է արվում Լեռնային Ղարաբաղի տարածքում և հարակից շրջաններում համապարփակ պաշտպանել հարուստ բազմամշակութային ժառանգության ամբողջականությունը, իսկությունը և բազմազանությունը:
Հայտարարության առանցքային նպատակն է խթանել անկախ փորձագիտական առաքելության կազմակերպումը Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում` տարածաշրջանում վտանգված բազմամշակութային և…
Հայաստանի Հանրապետությունը 126-րդ երկիրն է, որը դարձել է GLOBE ծրագրի ընտանիքի անդամ:
«Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կիրականացնի կայուն ծրագիր գիտության և կրթության ոլորտում՝ ԱՄՆ-ում գտնվող GLOBE-ի իրականացման գրասենյակի (GIO) և Չեխիայում տեղակայված GLOBE-ի Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանային համակարգող գրասենյակի աջակցությամբ: Հայաստա՛ն, բարի գալուստ GLOBE ազգերի ընտանիք»,- նշել է…
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում մեկնարկել է «Հայ բառարանագրության արդի վիճակն ու հեռանկարները» խորագրով միջազգային գիտաժողովը:
Եռալեզու գիտաժողովի առանցքային թեմաներն են էլեկտրոնային բառարանագրությունը, ուսումնական բառարանագրության խնդիրները, տերմինաբանության հարցերն ու բառարանագրական լուծումները, հայերենի բառապաշարի տեղաշարժերն ու դրանց արտացոլումը բառարաններում։
Գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ լեզվի կոմիտեի և ՀՊՄՀ-ի Լեզվաբանական հետազոտությունների…
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 2 տասնյակից ավելի ուսանողներ ճարտարապետության և դիզայնի ավարտական միջազգային մրցույթ-ստուգատեսում զբաղեցրել են մրցանակային տեղեր:
ՃՇՀԱՀ ուսանողները մասնակցել են Ճարտարապետական կրթության աջակցման միջտարածաշրջանային հասարակական կազմակերպության (МООСАО) նախաձեռնած ճարտարապետության և դիզայնի ավարտական աշխատանքների 29-րդ միջազգային մրցույթ-ստուգատեսին: ՃՇՀԱՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գառնիկ Ստեփանյանի խոսքով՝ այս տարի…
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ