ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Միջազգային լուրեր

Մագիստրոսական ծրագիր՝ շրջակա միջավայրի կառավարում և կայուն զարգացում թեմայով

Մայիսի 4, 2021
Միջազգային լուրեր

ՉԺՀ Տոնջիի Կայուն զարգացման շրջակա միջավայրի համալսարանն առաջարկում է մագիստրոսական ծրագիր շրջակա միջավայրի կառավարում և կայուն զարգացում թեմայով: Ծրագիրը ֆինանսավորում է ՉԺՀ առևտրի նախարարությունը:

Ծրագիրն անգլերենով է, տևողությունը՝ 2021 թվականի սեպտեմբեր ամսից մինչև 2023 թվականի հուլիս ամիսը. մեկ տարի նախատեսված է ուսման և մեկ տարի հետազոտական աշխատանքի համար: Կրթաթոշակը…

ԵԽ ծրագիր՝ բուհերի և ուսանողական ասոցիացիաների համար

Մայիսի 3, 2021
Միջազգային լուրեր

Եվրոպայի խորհրդի կրթության դեպարտամենտն ընդունում է դիմումներ «Ակադեմիական ամբողջականության խթանման լավագույն գործնական ծրագրի» (Best Practice Programme in Promoting Academic Integrity) մասնակցության համար:

Ծրագրին կարող են դիմել պետական և մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատությունները, ինչպես նաև ուսանողական ասոցիացիաները: Դիմելու վերջնաժամկետը 2021 թվականի օգոստոսի 20-ն է:

Նախընտրություն է տրվելու այն ծրագրերին, որոնք անդրադարձել…

Կայացել է ԱՊՀ մասնակից-պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի հերթական նիստը

Ապրիլի 30, 2021
Միջազգային լուրեր

Ապրիլի 29–ին կայացել է ԱՊՀ մասնակից-պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի հերթական նիստն առցանց հարթակում, որին մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նիստի ընթացքում ներկայացվել են երիտասարդական քաղաքականության շրջանակում ամենամյա համագործակցության ծրագրերը, նախատեսվող միջոցառումները, որոնք կնպաստեն երիտասարդական կամավորության զարգացմանը, նորարարական գաղափարների իրականացմանը, երիտասարդական մայրաքաղաքների հանրահռչակմամբ…

«ՅՈՒՆԵՍԿՕ-Համդան Բին Ռաշիդ Ալ-Մակթում» մրցանակ

Ապրիլի 29, 2021
Միջազգային լուրեր

ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է «ՅՈՒՆԵՍԿՕ-Համդան Բին Ռաշիդ Ալ-Մակթում» մրցանակ, որը կշնորհվի տարբեր հաստատություններ, պետական և ոչ պետական կազմակերպություններ, կրթական ու հետազոտական կենտրոններ ներկայացնող այն անհատներին, որոնց կողմից առնվազն երեք տարի իրականացվող ծրագրերն ու նախաձեռնություններն ունեն նշանակալի ազդեցություն ուսուցիչների աշխատանքային արդյունավետության բարձրացման վրա։

Յուրաքանչյուր երկիր կարող է առաջարկել առավելագույնը հինգ հայտ,…

ՀՀ դպրոցականները՝ Մենդելևյան օլիմպիադայի մրցանակակիրներ

Ապրիլի 27, 2021
Միջազգային լուրեր

Ապրիլի 20-26-ը տեղի է ունեցել քիմիայի 55-րդ միջազգային Մենդելևյան օլիմպիադան, որին մասնակցել են շուրջ 30 երկրների աշակերտներ:

Հայաստանն օլիմպիադայում ունեցել է 4 ներկայացուցիչ, որոնցից երկուսը դարձել են մրցանակակիր: Բրոնզե մեդալի են արժանացել ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի 11-րդ դասարանցի Հայկ Աղեկյանը և «Քվանտ» վարժարանի 10-րդ դասարանցի Լեոնիդ Ասատրյանը: Մենդելևյան օլիմպիադային մասնակցել…

Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ և Լիբանանի Հանրապետության երիտասարդության և մարմնակրթության նախարարությունների միջև ստորագրվել է համագործակցության մասին մտադրությունների նամակ Հայաստանի Հանրապետության Կ

Ապրիլի 26, 2021
Միջազգային լուրեր Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն ու Լիբանանի Հանրապետության երիտասարդության և մարմնակրթության նախարար Վարդինե Օհանյանն այսօր ստորագրել են երկու գերատեսչությունների միջև երիտասարդության ու սպորտի ոլորտում համագործակցության մասին մտադրությունների նամակ: ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի խոսքով՝ այդ փաստաթուղթը նոր խթան է Հայաստանի և Լիբանանի միջև երիտասարդության ու…

ԵՄ-ն աջակցում է աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելի ներդրմանը

Ապրիլի 23, 2021
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այսօր ներկա է գտնվել «ԵՄ-ն հանուն երիտասարդության. ՍԵՅ ԵՍ` հմտություններ աշխատանքի համար» ծրագրի աշխատաժողովին: Ներկայացվել են 2018-21 թվականներին նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ոլորտում եռամյա ծրագրի շրջանակում կատարված աշխատանքները:
Նախարարի տեղակալն իր ողջույնի խոսքում ընդգծել է, որ վերջին…

Նոր հնարավորություններ՝ սպորտի և երիտասարդության ոլորտում հայ-լիբանանյան հարաբերությունները զարգացնելու համար

Ապրիլի 23, 2021
Միջազգային լուրեր Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Լիբանանի Հանրապետության երիտասարդության և սպորտի նախարար Վարդինե Օհանյանին՝ Հայաստանում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերի և Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանի ուղեկցությամբ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Կարեն Գիլոյանը։

Հետազոտություններ իրականացնելու փորձագիտական խմբերի անդամների մրցույթ

Ապրիլի 20, 2021
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) հայտարարում է փորձագիտական խմբերի անդամների (թիմի ղեկավար, ավագ փորձագետ, կրտսեր փորձագետ) մրցույթ՝ «Հավասարության և արդարության վրա հիմնված դասարանային գնահատման (classroom assessment) պրակտիկայի վերլուծություն՝ աշակերտների ուսուցման վերջնարդյունքների բարելավման համար քաղաքական առաջարկություններ նախաձեռնելու նպատակով» և «Հայաստանում ուսուցման գնահատման համակարգի վերլուծություն» թեմաներով հետազոտություններ իրականացնելու նպատակով:

Հետազոտություններն իրականացվելու են Կրթության…

«Էրազմուս» ուսանողական ցանցը պատրաստ է աջակցել արտերկրի սովորողներին

Ապրիլի 19, 2021
Միջազգային լուրեր

«Էրազմուս» ուսանողական ցանցը միջազգային ուսանողական ամենամեծ կազմակերպություններից է, որի առաքելությունն է ներկայացնել և աջակցել միջազգային ուսանողներին՝ նրանց ընձեռելով այդ երկրի կրթամշակութային ճանաչման և ինքնազարգացման հնարավորություններ։ «Էրազմուս» ուսանողական ցանցի կարգախոսն է՝ ուսանողներին օգնող ուսանողները։

Ներկայում «Էրազմուս» ուսանողական ցանցը միավորում է 42 երկրների 540 քաղաքներում գտնվող ներկայացուցչություններ, որոնց 2020 թվականի նոյեմբերին տեղի…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…