ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Պաշտոնական

ԱԺ-ում քննարկվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2021 թ․ բյուջեի նախագիծը

Նոյեմբերի 10, 2020
Պաշտոնական

Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային ու գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2021 թվականի բյուջեի նախագիծը։ Նախագծում ներառված է 21 ծրագիր՝ 172 միջոցառումներով, որոնց համար նախատեսված հատկացումները կազմում են 177.658․916,3 հազ. դրամ` ՀՀ 2020 թ․ պետական բյուջեով հաստատված 179.744.957.1 հազ.…

Մեկնարկել է «ԴԻՄԱԿայումենք» խորագրով Մեդիագրագիտության շաբաթը Հայաստանում

Նոյեմբերի 10, 2020
Պաշտոնական

Հայաստանում այսօր մեկնարկել է Մեդիագրագիտության շաբաթը, որը կտևի մինչև նոյեմբերի 13-ը:

Առցանց քննարկմանը ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: «Հանրակրթության բովանդակության փոփոխություններում մեդիագրագիտությունը շատ կարևոր տեղ է զբաղեցնում, և շրջանավարտների կարողունակություններից մեկը հենց թվային և մեդիա ոլորտին է վերաբերում: Մեր խնդիրն է, որ դպրոցն ավարտելիս…

ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ համակարգչային սարքավորումներ կտրամադրվեն այն դպրոցներին, որտեղ բացակայում են ուսուցիչներ

Նոյեմբերի 9, 2020
ՏՀՏ նորություններ Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մարզերի այն դպրոցներին, որտեղ որոշ առարկաների ուսուցիչներ բացակայում են, հնարավորություն է տվել ուսուցումն իրականացնել հեռավար ձևաչափով՝ անհրաժեշտ համակարգչային սարքավորումների տրամադրմամբ:

Այդ նպատակով ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի» տրամադրած տեղեկատվության հիման վրա «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը, «Կրթության բարելավում» ծրագրի «Կրթության համակարգում…

Կարվի առավելագույնը Արցախցի ուսանողների կրթության շարունակականության համար

Նոյեմբերի 4, 2020
Պաշտոնական

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարի տեղակալ Հասմիկ Մինասյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պատերազմական իրավիճակով պայմանավորված Արցախի Հանրապետությունից տեղափոխված ուսանողների կրթության շարունակականության կազմակերպմանն առնչվող հարցեր։

Ա․ Մարտիրոսյանն անդրադարձել է կրթության իրավունքի ոտնահարման խնդրին, որն այժմ արձանագրվում է Արցախի և Հայաստանի հանդեպ…

Մեկնարկել է քոլեջներ հեռակա ուսուցման դիմում-հայտերի ընդունման գործընթացը

Նոյեմբերի 3, 2020
Պաշտոնական

Մեկնարկել է միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ հեռակա ուսուցմամբ ընդունելության դիմում-հայտերի ընդունման գործընթացը, որն այս տարի անցկացվում է առցանց՝ dimord.emis.am հարթակում։

Հեռակա ուսուցման մրցույթին մասնակցելու համար դիմորդի դիմում-հայտը և փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ընդունվում են կրթության կառավարման տեղեկատվական համակարգով` մինչև նոյեմբերի 25-ը ներառյալ, ժամը 18:00:

Դիմորդները դիմում-հայտերը կրթության կառավարման տեղեկատվական համակարգում կարող…

Աշնանային արձակուրդը կերկարաձգվի ևս 2 շաբաթով

Հոկտեմբերի 27, 2020
Դպրոցական անցուդարձ Պաշտոնական

Հաշվի առնելով համավարակի տարածմամբ պայմանավորված իրավիճակը և ՀՀ առողջապահության նախարարության ցուցումը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշում է կայացրել երկարաձգել աշնանային արձակուրդը ևս երկու շաբաթով՝ մինչև նոյեմբերի 12-ը ներառյալ:

Հոկտեմբերի 30-ից ուսումնառությունը հեռավար կշարունակեն միայն 12-րդ դասարանցիները և ուսումնական տարին կավարտեն ինչպես նախատեսված էր՝ հունիսի 4-ին։ 1-11-րդ դասարանցիների…

Ի գիտություն սփյուռքահայ դիմորդների

Հոկտեմբերի 22, 2020
Պաշտոնական Սփյուռքի լրատու

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով փոփոխություն է տեղի ունեցել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում 2020-2021 ուսումնական տարվա համար օտարերկրացիների և սփյուռքահայերի փաստաթղթերի ընդունման (վճարովի ուսուցում) ժամկետներում:

Մասնավորապես, վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության համար ԿԳՄՍ նախարարություն փաստաթղթերի ներկայացման ժամկետ է սահմանվել մինչև 2020 թվականի…

ՀՀ ԿԳՄՍՆ-ն կստանձնի ԱՊՀ երկրների կրթության համագործակցության խորհրդի նախագահությունը

Հոկտեմբերի 22, 2020
Պաշտոնական

2020 թ.-ի հոկտեմբերի 21-ին տեղի է ունեցել Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի հերթական նիստը: Միաձայն որոշվել է, որ 2021 թվականի ԱՊՀ անդամ երկրների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի նախագահությունը ստանձնելու է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, և որպես նախագահ ընտրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի…

Քննարկվում է նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանի և ժամանակացույցի նախագիծը

Հոկտեմբերի 20, 2020
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանի և ժամանակացույցի նախագիծը:

Նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգը պետք է ներդրվի մինչև 2023 թ. դեկտեմբերի 30-ը՝ համաձայն ՀՀ կառավարության հաստատած գործողությունների պլանի և ժամանակացույցի։…

Վերջին օրերին թշնամու ԱԹՍ֊ների հարվածներից վնասվել են Գեղարքունիքի Սոթք և Կութ համայնքների դպրոցները

Հոկտեմբերի 19, 2020
Պաշտոնական

Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի պայմաններում թշնամու ԱԹՍ֊ների վերջին օրերի հարվածների հետևանքով վնասվել են Գեղարքունիքի մարզի Սոթք և Կութի համայնքների միջնակարգ դպրոցները։ Հարվածների ալիքից կոտրվել են ուսումնական հաստատությունների պատուհանների ապակիները, պատերին առաջացել են ճաքեր։ Բարեբախտաբար, դպրոցների վարչական անձնակազմը և այլ աշխատակիցներ չեն տուժել։

ՀՀ ԿԳՄՍՆ-ն և մարզպետարանն անմիջապես քայլեր են նախաձեռնելու՚ պատճառված…

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)