ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Պաշտոնական

Հաստատվել են 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները

Սեպտեմբերի 4, 2020
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները:

Ուսումնական պլանը սահմանում է միջնակարգ կրթության բովանդակության կառուցվածքը, հանրակրթական ուսումնական առարկաներին հատկացվող շաբաթական ժամաքանակները` ըստ բաղադրիչների (պետական և դպրոցական) և հանրակրթական պետական…

Հանրակրթական հաստատությունները կապահովվեն ախտահանման միջոցներով և դիմակներով

Սեպտեմբերի 4, 2020
Դպրոցական անցուդարձ Պաշտոնական

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում, նոր ուսումնական տարվա մեկնարկի անվտանգ կազմակերպման նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ բյուջեից կհատկացվի 646․787.5 հազար դրամ:
Նախատեսվում է բժշկական դիմակներով ապահովել և՛ աշակերտներին /սաներին, ուսանողներին/, և՛ մանկավարժական ու վարչական անձնակազմին /1 ամսվա հաշվարկով/: Մասնավորապես, դիմակներ կտրամադրվեն․
Հանրակրթական դպրոցների, արտադպրոցական հաստատությունների, մարզադպրոցների և ՆՄՄԿՈՒ հաստատությունների աշակերտների…

Ի գիտություն սփյուռքահայ ուսանողների

Սեպտեմբերի 4, 2020
Պաշտոնական Սփյուռքի լրատու

Միասնական քննություններ
ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա ընդունելությանը մասնակցելու նպատակով այս տարի առցանց դիմում-հայտ են ներկայացրել օտարերկրյա քաղաքացի հանդիսացող 84 սփյուռքահայեր (Վրաստան` 69, Ռուսաստանի Դաշնություն՝ 14, ԱՄՆ՝ 1) և Հայաստանից դուրս գտնվող ՀՀ 11 քաղաքացիներ։ Պարետի թույլտվությամբ վերոնշյալ դիմորդները 2020 թ. հունիսի 25-ից անարգել մուտք են գործել…

2020 թվականին տարակարգ է ստացել 114 ուսուցիչ

Սեպտեմբերի 3, 2020
Պաշտոնական

2020 թվականին որակավորման տարակարգ է շնորհվել ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատող 114 ուսուցչի, որոնցից 110-ին՝ որակավորման առաջին աստիճանի, 4-ին՝ երկրորդ աստիճանի:
Համաձայն ՀՀ կառավարության 1745 որոշմամբ հաստատված` ատեստավորման միջոցով որակավորում ստացած պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչներին հավելավճար տալու մասին կարգի` տարակարգ ստացած ուսուցչին ուսումնական հաստատությանը հատկացված միջոցների հաշվին տրվում…

«Ի գործ» ծրագրի շրջանակում սփյուռքահայ մասնագետները կաշխատեն ԿԳՄՍՆ-ում

Սեպտեմբերի 2, 2020
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն են այցելել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի նախաձեռնությամբ իրականացվող «Ի գործ» ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած սփյուռքահայ երեք մասնագետներ, որոնք առաջիկա մեկ տարվա ընթացքում աշխատելու են նախարարությունում: Նրանց հնարավորություն կտրվի սեփական փորձն ու գիտելիքները ներդնել ոլորտների բարելավման և զարգացման, քաղաքականությունների ու ծրագրերի մշակման…

Տանձուտ և Այգեշատ համայնքներում նոր ուսումնական տարին կսկսեն բարեկարգ ու վերանորոգված դպրոցներում

Սեպտեմբերի 2, 2020
Պաշտոնական

Սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի օրը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է Արմավիրի մարզ՝ մասնակցելու Տանձուտ և Այգեշատ համայնքների միջնակարգ դպրոցների վերանորոգված և կահավորված մարզադահլիճների, հանդերձարանների ու հարակից տարածքի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը։

Վերանորոգման աշխատանքները մեկնարկել են…

ՀՀ պետական դպրոցներում գրանցվել է 36161 առաջին դասարանցի

Սեպտեմբերի 1, 2020
Պաշտոնական

Այս տարի ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն, առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվել է առցանց հայտագրման տարբերակով՝ համակարգչի կամ սմարթ հեռախոսների միջոցով` https://hayt.emis.am կայքում: Առցանց համակարգն անցյալ տարի փորձարկվել էր Երևանում՝ հետագայում այն նաև մարզերում տարածելու հիմքեր ստեղծելու նպատակով:

Այս պահի դրությամբ ՀՀ պետական դպրոցներում գրանցվել է 36161…

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա կապակցությամբ

Սեպտեմբերի 1, 2020
Պաշտոնական

Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, հարգարժա՛ն ուսուցիչներ և դասախոսներ, կրթական ոլորտի պատասխանատուներ, ծնողներ,

Շնորհավորում եմ բոլորիս Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա կապակցությամբ։

Հեշտ չտրվեց մեզ անցած ուսումնական տարին. անսպասելի մարտահրավերները, պայմանավորված կորոնավիրուսի համաճարակով, առաջ բերեցին նոր խնդիրներ՝ դրանց նոր ու հրատապ լուծումներ գտնելու հրամայականով։ Թերևս սա է պատճառը, որ այսօր դպրոցների բակերում երեխաների…

30 տոկոսով բարձր աշխատավարձ և այլ հատուցումներ` սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի գործուղվող ուսուցիչներին. ԿԳՄՍ նախարարությունը նոր կարգ կընդունի

Օգոստոսի 31, 2020
Պաշտոնական

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը e-draft.am միասնական հարթակում հանրային քննարկման է ներկայացրել սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետ գործուղելու կարգի նախագիծը։

Նախատեսվում է, որ ԿԳՄՍ նախարարությունն այսուհետ կստեղծի և կվարի սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ գործուղվող մասնագետների թեկնածուների շտեմարան։ Այդ նպատակով պարբերաբար (յուրաքանչյուր տարի առնվազն 4 անգամ) նախարարության պաշտոնական…

ԿԳՄՍ նախարարի տեղակալը հանդիպել է եզդիական համայնքի երիտասարդ ներկայացուցիչների հետ

Օգոստոսի 29, 2020
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին:

Նախարարի տեղակալը, ողջունելով երիտասարդներին, տեղեկացրել է, որ նախարարությունն այժմ ոլորտային բարեփոխումներ է իրականացնում, կրթության, երիտասարդության, մշակույթի և սպորտի ոլորտների զարգացման համար մշակվում են ռազմավարական փաստաթղթեր` նախատեսված մինչև 2025 թվականը:…

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)