ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Պաշտոնական

Դպրոցներն անցնում են էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության

Օգոստոսի 7, 2020
Պաշտոնական

ՀՀ ԿԳՄՍՆ-ն e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատություններում գործածվող փաստաթղթերի ցանկը և դրանց լրացման կարգը սահմանող հրամանի նախագիծը: Առաջարկվում է գործածվող 14 փաստաթղթերի մեծ մասն այսուհետ վարել էլեկտրոնային եղանակով: Նոր կարգի նպատակն է դյուրացնել հանրակրթական ուսումնական հաստատություններում պարտադիր գործածության փաստաթղթերի լրացումը, գործածումը և փաստաթղթաշրջանառությունը, ինչը նաև…

Իրազեկում․ «Մաթեմատիկա»

Օգոստոսի 7, 2020
Պաշտոնական

Հանրակրթության պետական չափորոշչի առաջարկվող նախագծում մաթեմատիկական առարկաները ներառված են բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա (ԲՏՃՄ) բնագավառում։

Հանրակրթական դպրոցում մաթեմատիկան 1-6-րդ դասարաններում ներկայացվում է մեկ ինտեգրված առարկայով («Մաթեմատիկա»), 7-9-րդ դասարաններում («Հանրահաշիվ», «Երկրաչափություն») և 10-12-րդ դասարաններում («Հանրահաշիվ և մաթ․ անալիզի տարրեր», «Երկրաչափություն»)՝ առանձին մաթեմատիկական առարկաներով։

Մաթեմատիկայի ծրագրի հիմքում դրված են հինգ…

Ի գիտություն

Օգոստոսի 7, 2020
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը բողոք է ստացել հայոց պատմության և համաշխարհային պատմության առարկաների չափորոշիչների և ծրագրերի նախագծերում հեղինակային այլ ծրագրի հետ մասնակի համընկնումների մասին։ Այս կապակցությամբ ԿԳՄՍՆ-ն դիմել է պայմանագրերի կողմ հանդիսացող «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ին՝ անկախ փորձագետի ներգրավմամբ մանրամասն ուսումնասիրության գործընթաց սկսելու համար։

Նախարարությունը հետևողական է…

Ուսումնական հաստատությունների վերաբացման վերջնական ծրագիրը կհաստատվի եկող շաբաթ

Օգոստոսի 6, 2020
Պաշտոնական

Հաշվի առնելով արտակարգ իրավիճակի պայմաններում մոտալուտ ուսումնական տարին՝ Պարետատան օգոստոսի 5-ին անցկացված նիստում քննարկվել են հանրակրթական հաստատություններն ու բուհերը վերաբացելու տարբերակները:

«Հաշվի առնելով, որ ուսումնական տարին մոտենում է՝ Պարետատունն առաջնային ուշադրություն է դարձրել հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտներին: Համաճարակային իրավիճակից կախված՝ արդեն իսկ ունենք հանրակրթական օջախներն ու բուհերը վերաբացելու մոդելներ»,-…

Ազդարարում. ՀՀ ԿԳՄՍՆ պատվերով իրականացվող ինքնազբաղ/անկախ ստեղծագործողների մասնագիտական գործունեության դրամաշնորհային մշակութային ծրագրերի մրցութային հայտերի ընդունում

Օգոստոսի 6, 2020
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հայտարարում է նախարարության պատվերով իրականացվող ինքնազբաղ/անկախ ստեղծագործողների մասնագիտական գործունեության շարունակականության ապահովման դրամաշնորհային մշակութային ծրագրերի մրցույթ: Այն միտված է կորոնավիրուսի տարածման և դրա հետևանքով ստեղծված արտակարգ պայմաններում ՀՀ մշակույթի և ստեղծարար ոլորտների ինքնազբաղ ստեղծագործողների գործունեության շարունակականության ապահովմանն ու համաճարակի հետևանքով տուժած նախագծերի աջակցմանը:

Փոփոխություններ տարկետման տրամադրման կարգում

Օգոստոսի 6, 2020
Պաշտոնական

ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը որոշել է փոփոխություններ կատարել գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգում:

Հարցը զեկուցող ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը պարզաբանել է, որ գործող կարգով քաղաքացին հնարավորություն ունի տարկետում ստանալ գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումների համար: «Սակայն եթե քաղաքացին ունի այլ…

Իրազեկում. «Կենսաբանություն»

Օգոստոսի 6, 2020
Պաշտոնական

Հանրակրթության պետական չափորոշչի նախագծի համաձայն՝ «Կենսաբանությունը» ընդգրկվել է «Բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա» (ԲՏՃՄ) ուսումնական բնագավառում: Կենսաբանության առարկայական չափորոշչի և օրինակելի ծրագրի նախագծի համաձայն՝ «Կենսաբանությունը», ինչպես ներկայում, միջին դպրոցում որպես պարտադիր առարկա ուսումնասիրվելու է 7-9-րդ դասարաններում: Ավագ դպրոցում սովորողները, իրենց նախասիրություններից և մասնագիտական կողմնորոշումից ելնելով, կարող են «Կենսաբանությունը» ուսումնասիրել կա՛մ որպես…

Իրազեկում. «Ֆիզիկական կուլտուրա»

Օգոստոսի 5, 2020
Պաշտոնական

1-12-րդ դասարանների «Ֆիզիկական կուլտուրա» ուսումնական առարկայի հիմնական նպատակն է` առողջ, համակողմանի զարգացած, աշխատանքային գործունեությանը պատրաստ, սեփական ուժերի հանդեպ վստահ, առողջ և անվտանգ կենսակերպ դրսևորող, արտակարգ իրավիճակներում կողմնորոշվող ու նախաձեռնող քաղաքացի ձևավորելը։

Առարկայի հիմնական նոր օրինակելի ծրագիրը նախատեսում է ֆիզիկական կուլտուրայի ուսուցչի գործունեության ազատություն, որը ենթադրում է հաշվի առնել դպրոցականների մարզական ցանկությունները:

Իրազեկում. «Հասարակագիտություն»

Օգոստոսի 4, 2020
Պաշտոնական

«Հասարակագիտություն» առարկան, ըստ առաջարկվող նոր նախագծի, ուսումնասիրվելու է 7-12-րդ դասարաններում։ Առարկայի բովանդակության մեջ ներառված են սոցիոլոգիան, հոգեբանությունը, իրավագիտությունը, տնտեսագիտությունը, քաղաքագիտությունը, փիլիսոփայությունը։ Առարկայի ուսուցումն իրականացվելու է պարուրաձև սկզբունքով, ինչը նշանակում է, որ ամեն տարի ծրագրում ներառված են լինելու 6 գիտակարգերին վերաբերող թեմաներ։ Առարկայի հիմնական գաղափարներն են՝

  • անհատ,
  • հասարակություն,
  • արժեքներ,
  • մարդկության գլոբալ…

Իրազեկում. «Աշխարհագրություն» և «Հայաստանի աշխարհագրություն»

Օգոստոսի 1, 2020
Պաշտոնական

Նոր առարկայական չափորոշչի և օրինակելի ծրագրերի նախագծի համաձայն՝ աշխարհագրությունը ներկայացված է 7-12-րդ դասարաններում: Այն գործող առարկայական չափորոշչի և նոր չափորոշչի նախագծում տրված է «Աշխարհագրություն» (7-8-րդ, 10-12-րդ դասարաններ) և «Հայաստանի աշխարհագրություն» (9-րդ դասարան) ուսումնական առարկաներով:

«Աշխարհագրություն» ուսումնական առարկայի դասավանդումը 7-րդ դասարանից սկսելը պայմանավորված է Հանրակրթության պետական չափորոշչի նախագծի 31-րդ կետով: Հանրակրթության…