ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Պաշտոնական

Իրազեկում. «Քիմիա»

Հուլիսի 31, 2020
Պաշտոնական

Հանրակրթական դպրոցում «Քիմիա» առարկայի ուսուցումն իրականացվելու է երկու փուլով: Միջին դպրոցում այն որպես պարտադիր առարկա ուսումնասիրվելու է 7-9-րդ դասարաններում: Առարկայի բովանդակությունը կառուցվել է 5-6-րդ դասարաների համար նախատեսված «Բնություն» առարկայի հենքի վրա, որի չափորոշիչն ու ծրագիրը նույնպես էապես փոխվել են։ Ավագ դպրոցում սովորողները, ելնելով նախասիրություններից և մասնագիտական կողմնորոշումից, իրենց ընտրությամբ կարող…

Իրազեկում. «Ես և շրջակա աշխարհը»

Հուլիսի 31, 2020
Պաշտոնական

«Ես և շրջակա աշխարհը» ինտեգրված պետական պարտադիր առարկա է 2-4-րդ դասարանների համար: «Ես և շրջակա աշխարհը» ինտեգրված ուսումնական դասընթացը կոչված է օգնելու երեխային՝ ճանաչել իրեն ոչ միայն որպես անհատ, այլև որպես հասարակության և բնության մասնիկ: Այն հուսալի հիմք է միջին և ավագ դպրոցների «Բնագիտություն», «Հասարակագիտություն», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Քիմիա», «Աշխարհագրություն», «Պատմություն»…

Իրազեկում. «Ֆիզիկա»

Հուլիսի 30, 2020
Պաշտոնական

Հանրակրթական դպրոցում «Ֆիզիկա» առարկայի ուսուցումը իրականացվելու է երկու փուլով: Միջին դպրոցում այն՝ որպես պարտադիր առարկա, ուսումնասիրվելու է 7-9-րդ դասարաններում: Առարկայի բովանդակությունը կառուցվել է 5-6-րդ դասարաների համար նախատեսված «Բնություն» առարկայի հենքի վրա, որի չափորոշիչն ու ծրագիրը նույնպես էական փոփոխության են ենթարկվել: Ավագ դպրոցում, ելնելով նախասիրություններից և մասնագիտական կողմնորոշումից, սովորողներն իրենց ընտրությամբ…

Իրազեկում. «Բնություն և բնագիտություն»

Հուլիսի 29, 2020
Պաշտոնական

5-6-րդ դասարանների համար նախատեսված «Բնություն» առարկայի բովանդակության ձևավորման հիմքում համակարգային մոտեցումն է: Այն նախատեսվում է դասավանդել շաբաթական 2 դասաժամ ծանրաբեռնվածությամբ։ Ի տարբերություն ներկայումս գործող նույն դասարանների համար նախատեսված «Բնագիտություն» առարկայի, ուսումնական այս նյութը տարբեր բնագիտական առարկաներից վերցրած նյութերի մեխանիկական կցագրում չէ, այլ համախմբվել է ուսումնասիրվող որոշակի օբյեկտների և երևույթների շուրջ՝…

Իրազեկում. «Արվեստ և արհեստ»

Հուլիսի 29, 2020
Պաշտոնական

«Արվեստ և արհեստ» ուսումնական բնագավառը ներառում է 5 ուսումնական առարկա և (կամ) ինտեգրված դասընթաց՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների տարրական, միջին և ավագ կրթական աստիճաններում՝ առանձին և ինտեգրված ծրագրերով։ Դրանք կազմվել են չափորոշչային պահանջներին համապատասխան՝ ըստ սովորողների տարիքային առանձնահատկությունների:

Առաջարկվում է`

  • «Երաժշտություն» (1-12-րդ դաս.),
  • «Կերպարվեստ» (1-12-րդ դաս.),
  • «Պար»,
  • «Թատրոն»,
  • 7-12-րդ դասարաններում առանձին առարկայական ծրագրերով`…

Մամուլի հաղորդագրություն

Հուլիսի 27, 2020
Պաշտոնական

2020 ընդունելության միասնական քննություններում դրական միավոր ստացած, բուհ չընդունված և նախարարությանը ներկայացրած 2 դիմումները ստորագրած 134 անձանց մեջ եղել են կրկնվող անուններ: Կան դիմորդներ, որոնք թեև ընդունվել են առաջին փուլի արդյունքում, բայց նաև ստորագրել են դիմումները: Այսպիսով, առաջին փուլի արդյունքում դրական միավոր ստացած և բուհ չընդունված բողոքող դիմորդների թիվը 88…

Պարզաբանում

Հուլիսի 24, 2020
Պաշտոնական

Հանրակրթության հայոց լեզու և գրականություն առարկաների չափորոշիչ և ծրագրեր մշակող աշխատանքային խումբը տեղեկացնում է, որ Ոսկեդարի և միջնադարյան հայ գրականությունը ուսումնական ծրագրում ներառված է։

Մասնավորապես՝ սկսած 5-րդ դասարանից՝ աշակերտները կուսումնասիրեն պատմիչներ Մովսես Խորենացու, Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի, Եղիշեի, Ղազար Փարպեցու, ինչպես նաև առակագիրների գործերը: Ծրագրում ներառված են նաև միջնադարյան հեղինակներ Գրիգոր…

Դրական միավոր ստացած դիմորդներին առաջարկվում է առանց քննության ընդունվել բուհ` հեռակա

Հուլիսի 23, 2020
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանն այսօր հանդիպում է ունեցել բուհերի ընդունելության քննություններին մասնակցած, դրական միավոր ստացած, սակայն բուհերի՝ իրենց նախընտրած ֆակուլտետ չընդունված դիմորդների և նրանց ծնողների ներկայացուցիչներին։

Ներկայացնելով ԿԳՄՍ նախարարության մոտեցումը՝ Գ․ Թամրազյանը նշել է, որ դրական միավորներ ստացած դիմորդները կարող են մասնակցել բուհերի թափուր…

«STARMUS» փառատոնը գալիս է Հայաստան. այն միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները

Հուլիսի 22, 2020
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր Պաշտոնական

2021 թվականի սեպտեմբերի 6-11-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնը` նվիրված Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին: Փառատոնն ունի տեխնոլոգիական ուղղվածություն և միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները: Այս մասին ազդարարվել է այսօր` «STARMUS FESTIVAL 2021» ծրագրի մեկնարկին նվիրված առցանց միջոցառմանը, որի ընթացքում ողջույնի…

Ոչ պետական դպրոցները կստեղծեն միություն

Հուլիսի 22, 2020
Պաշտոնական

Հայաստանում գործող ոչ պետական 22 դպրոցներ նախատեսում են ստեղծել իրենց շահերն ու միասնական մոտեցումը ներկայացնող միություն։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ընդունել է այդ դպրոցների մոտ մեկ տասնյակ ներկայացուցիչների։

Նախարարի տեղակալը, ողջունելով միություն ստեղծելու նախաձեռնությունը, վստահեցրել է, որ նախարարությունը կանի առավելագույնը՝ արդյունավետ…