ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Պաշտոնական

Անցկացվել է մեդալի քննությունը. հավակնորդն արդեն հաղթահարել է շեմը

Հունիսի 28, 2020
Պաշտոնական

Հանրակրթական դպրոցներից ներկայացված մեդալի հավակնորդները Մաթեմատիկա առարկայից կենտրոնացված կարգով պետական ավարտական քննություն են հանձնել ԵՊՀ առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում:

Ընդհանուր առմամբ, մեդալ ստանալու համար հայտ է ներկայացրել 183 հավակնորդ։ 92-ը հանձնելու է միասնական քննություն, կենտրոնացված քննության համար հայտ ներկայացրած 91 շրջանավարտից 73-ը հունիսի 25-ին ներկայացել է քննության…

Քննարկվել են ընդունելության քննությունների կազմակերպչական հարցերը

Հունիսի 26, 2020
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր աշխատանքային քննարկում է անցկացրել հուլիսի առաջին տասնօրյակում անցկացվելիք ընդունելության քննությունների կազմակերպչական հարցերի վերաբերյալ:

Մինչև քննարկման բովանդակային մասին անցնելը, ԿԳՄՍ նախարարը շնորհակալագրեր է հանձնել դիմում-հայտերի առցանց հարթակի` dimord.am կայքի ստեղծման մասնագիտական թիմի ներկայացուցիչներին: Նախարարը շնորհակալություն է հայտնել Գնահատման և թեստավորման կենտրոնի…

Հայաստանի տարածքից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիները և ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիները կմասնակցեն միասնական քննություններին

Հունիսի 26, 2020
Միջազգային լուրեր Պաշտոնական

Հայաստանի տարածքից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիները և ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիները հնարավորություն կունենան ընդհանուր հիմունքներով մասնակցել 2020-2021 ուսումնական տարվա բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության միասնական քննություններին, որոնք անցկացվելու են 2020թ. հուլիսի առաջին տասնօրյակում:

Մինչև հունիսի 15-ն առցանց դիմումներ ներկայացրած 84 օտարերկրյա և արտերկրում գտնվող Հայաստանի Հանրապետության 11 քաղաքացիները…

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերը կանցնեն համընդհանուր ներառական կրթության

Հունիսի 25, 2020
Պաշտոնական

ՀՀ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի հանրակրթական դպրոցներում սեպտեմբերից կներդրվի համընդհանուր ներառական կրթության համակարգ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը համընդհանուր ներառական կրթության անցմանն առնչվող խնդիրները քննարկելու նպատակով հունիսի 24-ին աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի և Կոտայքի մարզեր, հանդիպել մարզային ղեկավարների հետ:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ներառական և ոչ ներառական կրթություն…

Արտակարգ դրությամբ պայմանավորված` փոփոխություն «Կրթության մասին» օրենքում

Հունիսի 25, 2020
Պաշտոնական

ՀՀ կառավարության հեղինակած «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը հունիսի 24-ին առաջին ընթերցմամբ ընդունվել է խորհրդարանում: Ներկայացնելով կառավարության օրենսդրական այս նախաձեռնությունը` հիմնական զեկուցող, Կրթության, գիտության, մշակույթի սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ, հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված, անհրաժեշտություն է առաջացել փոխել բուհերի ընդունելության կարգը։ «Կառավարության հաստատած…

Հանրակրթության պետական չափորոշիչի և ծրագրերի վերանայման 4-րդ աշխատաժողովը՝ առցանց

Հունիսի 24, 2020
Պաշտոնական

Հունիսի 23-25-ն առցանց ձևաչափով անցկացվել է Հանրակրթության պետական չափորոշիչի և ծրագրերի վերանայման 4-րդ աշխատաժողովը՝ Եվրամիության ֆինանսավորած «ԵՄ-ն հանուն նորարարության» ծրագրի շրջանակում։

Ողջունելով մասնակիցներին` ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն արձանագրել է, որ գործընթացն արդեն աշխատանքային այն փուլում է, երբ Հանրակրթության պետական չափորոշիչի ու առարկայական ծրագրերի վերաբերյալ ձևավորված են հստակ պատկերացում, որոնց…

370 նոր պլանշետ` Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի խոցելի երեխաների հեռավար կրթության համար

Հունիսի 22, 2020
Պաշտոնական

ՀՀ Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի առավել խոցելի ընտանիքների դպրոցահասակ երեխաները աջակցություն կստանան Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հասանելի կրթություն բոլորի համար` կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության ընթացքում» ծրագրի շրջանակում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչության միջև այսօր կնքված հուշագրով նախատեսվում է 370 նոր…

Edcamp-ը` հանրակրթական առցանց համաժողովը հունիսի 22-27-ը

Հունիսի 20, 2020
Պաշտոնական

Հայաստանի երկրորդ տարեկան ուսուցչական-հանրակրթական համաժողովը՝ Edcamp-ը կանցկացվի հունիսի 22-27-ը։ Բացումը տեղի կունենա երկուշաբթի, ժամը 11:00-ին։ Edcamp-ին մասնակցության հայտ է ներկայացրել ավելի քան 2,500 ուսուցիչ, հոգեբան, լոգոպեդ, հատուկ մանկավարժ, հետազոտող և տնօրեն Հայաստանի բոլոր մարզերից և Արցախից։

Համաժողովը կազմակերպում է «Պարադիգմա» կրթական հիմնադրամը ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեղեկատվական աջակցությամբ, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի,…

Միասնական քննությունների օրերն արդեն հայտնի են

Հունիսի 19, 2020
Պաշտոնական

Գնահատման թեստավորման կենտրոնը հրապարակել է 2020 թ. միասնական քննությունների օրերը՝ ըստ առարկաների։

Քննությունները կմեկնարկեն

◆ հուլիսի 2-ին Օտար լեզուներ առարկայից (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսաց լեզու, իտալերեն, իսպաներեն),
◆ հուլիսի 4-ին դիմորդների գիտելիքները կստուգվեն Հայոց պատմություն, Աշխարհագրություն, Քիմիա,
◆ հուլիսի 6-ին՝ Մաթեմատիկա,
◆ հուլիսի 8-ին՝ Հայոց լեզու և հայ գրականություն, Կենսաբանություն, Ֆիզիկա…

Միջպետական նոր համաձայնագիրը կաշխուժացնի գիտական, հետազոտական ոլորտը

Հունիսի 19, 2020
Պաշտոնական

ՀՀ Ազգային Ժողովը 2020 թ. հունիսի 18-ին կայացած յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստում միաձայն ընդունել է «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների Հիմնարար հետազոտությունների ոլորտում միջպետական հարաբերությունների համակարգման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքը:

Փաստաթուղթը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: 2019 թ.-ի մայիսի…

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)