ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Պաշտոնական

Ուսանողների վարձը կփոխհատուցվի եկամտահարկով

Հունիսի 18, 2020
Պաշտոնական

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Հայաստանում հավատարմագրված բարձրագույն ուսհաստատություններում մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի մասնագիտությունների ցանկը, որոնցից որևէ մեկով առկա ուսուցմամբ սովորող ուսանողի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված եկամտային հարկը ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով կվերադարձվի։

ՀՀ կառավարության այսօրվա նիստում Ցանկը հաստատելու նպատակով նախագիծը շրջանառվել…

2020 թվականի երկրորդ քննաշրջանի դրսկեության ձևով (էքստեռն) ավարտական քննություններն անցկացվելու են հունիսի 19-ից հուլիսի 25-ը

Հունիսի 18, 2020
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է 2020 թվականի՝ դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման (երկրորդ քննաշրջան) աշխատակարգը և ժամանակացույցը :
2020 թվականի երկրորդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) քննություններն անցկացվելու են Երևանի թիվ 198 ավագ դպրոցում` 2020 թվականի հունիսի 19-ից հուլիսի 25-ն ընկած ժամանակահատվածում՝ համաձայն…

«Կայուն դպրոցական սնունդ» ռազմավարական ծրագիրն առաջիկա 5 տարիներին կշարունակվի. նոր փաստաթուղթն ստորագրված է

Հունիսի 13, 2020
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի միջև 2020 թ. հունիսի 12-ին ստորագրվել է մտադրությունների նամակ՝ «Կայուն դպրոցական սնունդ» ռազմավարական ծրագրի՝ հետագա հինգ տարիների իրականացման վերաբերյալ:

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) և ՀՀ կառավարության միջև ստորագրված համաձայնագրով 2010 թվականից Հայաստանում…

Փոփոխություններ միջին մասնագիտական ուսհաստատություններից բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթությունը շարունակելու կարգում

Հունիսի 12, 2020
Պաշտոնական

ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություն է արվել միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների` բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ կրթությունը շարունակելու կարգում։

ՀՀ կառավարության որոշման ընդունման նպատակն է հնարավորություն ընձեռել հավակնորդին բուհում կրթությունը շարունակել երկրորդ կուրսում` առկա ուսուցմամբ, եթե նախընտրած մասնագիտության գծով ՀՀ կառավարության որոշմամբ հեռակա ուսուցման կրթության ձևը նախատեսված…

Քննարկվել է ԿԳՄՍ 2019 թ. գործունեության կատարողականը

Հունիսի 11, 2020
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անցած տարվա գործունեության հաշվետվությունն այսօր կառավարությունում ներկայացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նախարարության 2019թ. կատարողականի քննարկմանը ներկա են եղել նաև Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչները:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը զեկուցել է, որ հաշվետու շրջանում հիմնվել է…

Արդեն հայտագրվել է 17514 առաջին դասարանցի

Հունիսի 11, 2020
Պաշտոնական

Այս տարի ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն, առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվում է առցանց համակարգի միջոցով:

Հունիսի 1-10-ն ընկած ժամանակահատվածում hayt.emis.am կայքում հայտագրվել են հետևյալ հայտատուները՝

1-ին դասարան գնացող երեխայի ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է,

1-ին դասարան գնացող երեխան ունի տվյալ դպրոցում արդեն սովորող հարազատ քույր…

ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիրը 233 մլն դրամ կտրամադրի նպաստառու ընտանիքների 6-9 տարեկան դպրոցական երեխաներին

Հունիսի 9, 2020
Միջազգային լուրեր Պաշտոնական

Հիմնական դպրոցների շուրջ 29300 աշակերտների համար «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրականացումը կշարունակվի նաև համավարակի պայմաններում` «Ճգնաժամային իրավիճակներին արձագանքող դպրոցական սնունդ» ծրագրի տեսքով:
Փաստաթուղթը ստորագրվել է Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) ներկայացուցիչի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև:
Ողջունելով ծրագրի այս փուլի մեկնարկը` ՀՀ կրթության, գիտության,…

Հանրակրթական առարկայական չափորոշիչներում շեշտադրված են բնապահպանական գիտելիքները. ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Հունիսի 6, 2020
Միջազգային լուրեր Պաշտոնական

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հրավերով, մասնակցել է ՄԱԿ-ի շրջակա միջավայրի օրվան նվիրված ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի և Ավստրիական զարգացման գործակալության նախաձեռնությանը, որն այս տարի նվիրված է կենսաբազմազանությանը:

Փոփոխության գործակալներ․երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» խորագրով առցանց քննարկմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը` Տանյա Ռադոչայը, Ավստրիական…

Մամուլի ասուլիս՝ նվիրված Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի մեկնարկին

Հունիսի 6, 2020
Մշակութային լուրեր Պաշտոնական

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը ոչ միայն Հայաստանի, այլև շատ երկրների մշակութային կյանքում կարևոր իրադարձություն է. Ա. Հարությունյան

Այսօր՝ հունիսի 6-ին՝ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, տեղի է ունեցել առցանց մամուլի ասուլիս՝ նվիրված Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի մեկնարկին։

Տեղեկացնենք‚ որ խաչատրյանական մրցույթն այս տարի անցկացվելու է առցանց ձևաչափով՝ առաջին անգամ…

Ի գիտություն դրսեկության ձևով (էքստեռն) քննություններ հանձնելու համար դիմած անձանց

Հունիսի 5, 2020
Պաշտոնական

Հայաստանի  Հանրապետությունում  կորոնավիրուսային  հիվանդության  համաճարակի  տարածման  տեմպերով  պայմանավորված,  ինչպես  նաև,  հաշվի  առնելով  հիմնական  կրթության  վկայական  և  միջնակարգ  կրթության  ատեստատ  ստանալու  համար  դրսեկության  ձևով  (էքստեռն)  քննություններ  հանձնելու  համար  դիմած  անձանց՝  կորոնավիրուսային  հիվանդության  տեսանկյունից  առավել  խոցելի  խմբերին  պատկանելու  հավանականությունը՝  2020  թվականին  դրսեկության  ձևով  (էքստեռն)  ավարտական  քննությունների  կազմակերպման  և  անցկացման  երկրորդ  քննաշրջանը  հունիս …

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)